Էլինա Զալիտե
Էլինա Զալիտե լատիշ․՝ Elīna Zālīte | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1898 |
Ծննդավայր | Trapene Parish, Լատվիա |
Վախճանվել է | ապրիլի 7, 1955 (56 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Լատվիա |
Ամուսին | Հերբերտս Զոմերս |
Համատեղ ապրող | Հերբերտս Զոմերս |
Էլինա Զալիտե (լատիշ․՝ Elīna Zālīte, հոկտեմբերի 19, 1898, Trapene Parish, Լատվիա - ապրիլի 7, 1955, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող, դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլինա Զալիտեն ծնվել է 1898 թվականին Վալկի նահանգում, արհեստավորի ընտանիքում։ 1904 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ապե քաղաք, որտեղ ավարտել է տարրական դպրոցը։ 1918 թվականին էքստեռն ավարտել է Տարտուի Պուշկինի անվան գիմնազիան։ 1918-1920 թվականներին Ալուկսնե քաղաքում աշխատել է որպես ուսուցիչ, 1921 թվականից աշխատել է Ռիգայում։ Տպագրվել է 1921 թվականից։ 1928-1934 թվականներին եղել է «Դայլես» թատրոնի դրամատուրգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարճ ժամանակահատված աշխատել է որպես օպերետային թատրոնի դրամատուրգ։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից, ֆրանսերենից, ֆիններենից, էստոներենից։ Երեխաների համար գրել է «Պետերիսը խաղաղության պաշտպանության դիրքերում» (1951), «Անտառ գնանք՝ սնկի» (1958) չափածո գրքերը[1]։
Թաղվել է Ռայնիսի գերեզմանատանը (քանդակագործ Կ. Զեմդեգայի տապանաքար, 1958 թվական՝ հուշաքանդակ)։
1973 թվականին Աապայում բացվել է Զալիտեի հիշատակի թանգարանը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pēterītis miera sardzē, Rīga, 1951;
- Birstaliņā sēņojot, Rīga, 1953;
- Agrā rūsa, Rīga, 1956; в рус. пер. — По грибы, Рига, 1954;
- В краю голубых озёр, Рига, 1955;
- Белочка Белохвостка (совм. с К. Григулисом), Рига, 1955.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sīra B., Elīna Zālīte, в кн.: Apcerējumi par Latviešu padomju literatūras vēsturi, sēj. 1, Rīga, 1955.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|