Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգևներ։ 1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել «Հայեր» փոփ-խմբի կազմում։ Ներկայումս երգչուհին բացել է իր պրոդյուսերական «Emmy-B» կենտրոնը և զբաղվում է Հայաստանի երիտասարդ տաղանդների գործունեությամբ[2]։ Եղել է նաև «Իքս-Ֆակտոր 3» ժյուրիի անդամ։
Էմմին երկու անգամ մասնակցել է հայկական ընտրական փուլին Եվրատեսիլ։
2010 թվականին նա երգիչ Միհրանի հետ կատարել է "Let Me Hear You Say" երգը, նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել է Եվա Ռիվասը։ 2011 թվականին Էմմին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրել է "Boom Boom" երգով, սակայն չի կարողացել եզրափակիչ անցնել[3]։