Jump to content

Էպիգլոտիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիգլոտիդ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառHaemophilus influenzae?[1]
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
 Epiglottitis Վիքիպահեստում

Էպիգլոտիդ (հայերեն նաև՝ մակկոկորդաբորբ), մակկոկորդի բորբոքում։ Մակկոկորդը լեզվի ծայրային հատվածն է և այն կանխում է սննդի անցումը շնչափող[2]։ Ախտանիշների զարգացումը սրընթաց է և դրանք դրսևորվում են կլլման խանգարմամբ, որի հետևանքով դիտվում է թքահոսություն, ձայնի փոփոխություն, ջերմություն և շնչառության հաճախականության ավելացում[3][4]։ Քանի որ մակկոկորդաբորբը վերին շնչառական ուղիների ախտահարում է, այն կարող է խանգարել նորմալ շնչառությանը[2]։ Հիվանդները ընդունում են հարկադրական դիրք՝ թեքվելով առաջ, որպեսզի բացվեն շնչուղիները[3]։ Վիճակի վատթարացմանը զուգահեռ ստրիդորը դառնում է ավելի արտահայտված, իսկ մաշկը ձեռք է բերում կապտավուն երանգ[3]։

Պատմականորեն էպիգլոտիդը ամենահաճախը հարուցվում էր H. influenzae type b վարակով[3]։ Վակցինացիաների ներդրումից հետո, այս հարուցչի փոխարեն էպիգլոտիդ առաջացնում են այլ բակտերիաներ[3]։ Այլ հավանական պատճառներ են նաև այդ շրջանի այրվածքը և տրավման[3]։ Ամենաճիշտ ախտորոշման ձևը անմիջապես մակկոկորդի զննումն է[5]։ Պարանոցի շրջանի կողմնային դիրքով կատարված ռենտգեն պատկերով կարող է նկատվել «բութ մատի տպվածքի» ախտանիշը, սակայն սրա բացակայությունը դեռ չի նշանակում, որ հիվանդությունը ժխտում է[3]։

Արդյունավետ պատվաստումը՝ ՀԻԲ պատվաստանյությով, առկա է դեռ 1980 թվականից[6]։ Հակաբակտերիալ դեղորայքից ռիֆամպիցինը նույնպես կարող է կանխարգելել հիվանդությունը այն անհատների մոտ ովեքեր ունեն հիվանդության զարգացման հակում և գտնվում են ռիսկի խմբում[7]։ Բուժման ամենակարևոր տարրը շնչառական ուղիների անցանելիության ապահովումն է, որը կատարվում է էնդոտրախեալ ինտուբացիայի շնորհոիվ[3]։ Ներերակային ճանապարհով տրվող հակաբիոտիկներ ինչպիսին են ցեֆտրիաքսոնը կամ վանկոմիցինը, կլինդամիցինը հետագայում կարող են ավելացվել հիմնական բուժմանը[4][6]։ Բուժման մեջ կորտիկոստերոիդները սովորաբար նույնպես օգտագործվում են[3]։ Ադեկվատ բուժման պայմաններում, մահվան վտանգը այդ հիվանդությամբ տառապող երեխաների շրջանում մոտ 1 տոկոս է, իսկ մեծահասակների մոտ՝ 7 տոկոս[5]։

ՀԻԲ պատվաստման շնորհիվ, մակկոկորդաբորբով դեպքերի հանդիպման հաճախաանությունը նվազել է մոտ 95 %[8]։ Պատմականորեն ավելի շատ հիվանդանում էին փոքր տարիքային խմբի երեխաները, ներկայումս առավել հաճախ հիվանդանում են ավելի մեծ տարիքային խմբի երեխաները և մեծահասակները[6]։ ԱՄՆ-ում այս հիվանդությունը հանդիպում է տարեկան 1,3 դեպք 100,000 երեխաների շրջանում[3]։ Մեծահասակների դեպքում տարեկան 1-4 դեպք 100,000 բնակիչների շրջանում[9]։ Այն առավել հաճախ հանդիպում է զարգացող երկրներում[10]։ Երեխաների մոտ մահացության տոկոսը հասնում է 6%-ի, սակայն ժամանակին կատարված ինտուբացիայի դեպքում մահվան հավանականաությունը նվազում է մինչև 1%[11]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիգլոտիդը ասոցացվում է ջերմության, կլլման դժվարության, թքահոսության, ձայնի խռպոտության և ստրիդորի հետ։ Ստրիդորը վերին շնչառական ուղիների նեղացման նշան է և երբեմն այն հանդիսանում է անհետաձգելի վիրահատական միջամտություն պահանջող վիճակ։ Երեխան հաճախ ներկայանում է հիվանդագին տեսքով, տագնապային, դժվարացած շնչառությամբ, գլուխը հարկադրական դիրքում առաջ բերած վիճակում։ Այս երեխաները նախընտրում են նստած մնալ անկողնում։ Վաղ ախտանիշները կարող են աննկատ լինել, բայց դրանք ունեն արագ զարգանալու միտում, ինչի հետևանքով շատ արագ կարող է դիտվել ցիանոզ և ասֆիքսիա։ ՀԻԲ պատվաստանյութի ներմուծումից հետո շատ արևմտյան երկրներում մանկական պոպուլյացիայում հիվանդացության քանակը նվազել է, իսկ մեծահասակ պոպուլյացիայում մնացել է գրեթե անփոփոխ։ Մեծահասակ պոպուլյացիայում, ըստ որոշ հետազոտությունների, նկատվում է դեպքերի հարաբերական ավելացում[12]։

Էպիգլոտիդը հաճախ բակտերիալ վարակով մակկոկորդի ախտահարմնան հետևանք է[3]։ Պատմականորեն այս հիվանդության հարուցիչ համարվող՝ Հեմոֆիլուս ինֆլունեզա տիպ Բ-ն, ներկայումս հազվադեպ է հանդիպում[3]։ Ներկայումս հիվանդություն առաջացնող բակտերիաներն են՝ Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, կամ Staphylococcus aureus[3]։ Այլ հավանական պատճառներ են այդ անատոմիական տարածքի այրվածքը և տրավմատիկ վնասվածքը[3]։ Հայտնի են նաև էպիգլոտիդի դեպքեր կոկաին օգտագործող թմրամոլների մետ[13]։ Տրանսպլանտ ընդդեմ տիրոջ հիվանդությունը և լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումները նույնպես կարող են լինել էպիգլոտիդի պատճառ[6]։

Ախտորոշումը հաստավում է ուղղակի լարինգոսկոպիայի (կոկորդի գործիքային զննում) միջոցով, սակայն այս մեթոդը կարող է առաջացնել կամ բարդացնել առկա շնչուղիների նեղացումը։ Եթե կա էպիգլոտիդի կասկած, այս պատճառով հատուկ գործիքով լեզուն իջեցնելը զննման նպատակով խիստ դժվարացած է։ Ախտորոշումը խորհուրդ է տրվում իրականացնել ուղղակի ֆիբրինային օպտիկական լարինգոսկոպներով հատուկ միջամտության սենյակում, օրինակ՝ վիրասրահում։ Այլ գործիքային հետազոտություններ հաճախ չեն անցկացվում և բուժումը պետք է սկսել անհապաղ[14]։

Մակկոկորդը և ձայնալարերի շուրջ գտնվող հյուսվածքը վառ կարմիր է և այտուցված։ Էպիգլոտիդը պետք է տարբերակել հետևյալ ախտաբանական վիճակներից՝ կռուպ, հարնշիկային թարախակույտ և հետկոկորդային թարախակույտ։ Պարանոցային ողերի կողմնային ռետգեն պատկերի վրա նկատվում է «բութ մատի տպվածքի» ախտանիշը, որը բնորոշվում է որպես այտուցված, մեծացած մակկոկորդ[15]։ Նկատվում է նաև լայնացած ըմպան և չփոփոխված ենթալեզվային տարածություն։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻԲ պատվաստանյութը ունի բարձր արդյունավետություն հիվանդության կանխարգելման հարցում։

Օդակիր ուղիների վարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիգլոտիդը կարող է պահանջել շտապ միջամտություն՝ շնչափողի ինտուբացիա, սակայն սա միշտ չէ հաջողվում իրականացնել։ Շնչափողի ինտուբացիան կարող է լինել դժվարացած առկա անատոմիական պատկերի խանգարման և սեկրետների արտահայտված հոսքի հետևանքով։ Եթե շնչափողի ինտուբացիան հաջողված է, ապա սպոնտան շնչառությունը բավարար կերպով ապահովվում է։ Վիրահատական միջամտության ձևով բացումը՝ կրիկոտոմիա, կատարվում է, եթե ինտուբացիան իրականացնել չի հաջողվում[14]։

Հակաբիոտիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես լրացում, տրվում է նաև հակաբակտերիալ դեղորայք, ինչպիսիք են 2-րդ կամ 3-րդ սերնդի ցեֆալոսպորինները։ Որոշ դեպքերում այս դեղորայքը համատեղվում է պենիցիլինով կամ ամպիցիլինով, որպեսզի կանխվի ստրեպտոկոկոային վարակը։ Եթե առկա է ալերգիա պենիցիլինի նկատմամբ, ապա տրվում է կլինդամիցին։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն ավելի հաճախ հիվանդանում էին փոքրահասակ երեխաները, սակայն ներկայումս նկատվում է, որ ավելի հաճախ հիվանդանում են ավելի մեծ տարիքային խմբի երեխաները և մեծահասակները[6]։ Նախքան պատվաստումների լայն կիրառումը հիվանդանում էին 2-4 տարեկան երեխաները[3]։ Պատվաստումների շնորհիվ հիվանդությունը հանդիպում է տարեկան 1,3։100,000 երեխաների շրջանում[3]։

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդների մոտ կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, լիմֆադենոպաթիան, սեպտիկ արթրիտը։

Նշանակալի դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարահ Սիլվերմանը էպիգլոտիդի պատճառով 1 շաբաթ անցկացրել է Կեդարս Սինայի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում[16][17][18]։

Կան վարկածներ, որ Ջորջ Վաշինգտոնը մահացել է էպիգլոտիդից[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.
  2. 2,0 2,1 Hamborsky, j (2015). «Haemophilus influenzae type b». Centers for Disease Control and Prevention. Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (13 ed.). Public Health Foundation. էջ Chapter 8. ISBN 9780990449119. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Richards, AM (February 2016). «Pediatric Respiratory Emergencies». Emergency medicine clinics of North America. 34 (1): 77–96. doi:10.1016/j.emc.2015.08.006. PMID 26614243.
  4. 4,0 4,1 Zoorob, R; Sidani, MA; Fremont, RD; Kihlberg, C (2012 թ․ նոյեմբերի 1). «Antibiotic use in acute upper respiratory tract infections». American Family Physician. 86 (9): 817–22. PMID 23113461.
  5. 5,0 5,1 Westerhuis, B; Bietz, MG; Lindemann, J (August 2013). «Acute epiglottitis in adults: an under-recognized and life-threatening condition». South Dakota medicine : the journal of the South Dakota State Medical Association. 66 (8): 309–11, 313. PMID 24175495.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Schlossberg, David (2015). Clinical infectious disease (Second ed.). էջ 202. ISBN 9781107038912. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  7. Blacklow, Neil R. (2004). Infectious diseases (3rd ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 461. ISBN 9780781733717. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Des Jardins, Terry (2015). Clinical Manifestations & Assessment of Respiratory Disease (7 ed.). Elsevier Health Sciences. էջ 529. ISBN 9780323358972. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  9. Textbook of Adult Emergency Medicine (4 ed.). Elsevier Health Sciences. 2014. էջ 291. ISBN 9780702054389. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  10. Boons, Geert-Jan (2009). Carbohydrate-Based Vaccines and Immunotherapies. Hoboken: John Wiley & Sons. էջ 1222. ISBN 9780470473276. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Infectious Diseases. Lippincott Williams & Wilkins. 2004. էջ 461. ISBN 9780781733717. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին.
  12. 763612, բաժին Epiglottitis(անգլ.) EMedicine կայքում
  13. Mayo-Smith, Michael F.; Spinale, Joseph (1997). «Thermal epiglottitis in adults: A new complication of illicit drug use». The Journal of Emergency Medicine. 15 (4): 483–5. doi:10.1016/S0736-4679(97)00077-2. PMID 9279700.
  14. 14,0 14,1 Damian Crowther. «management of epiglottitis - General Practice Notebook». gpnotebook.co.uk. Dept. of Genetics, Downing Street, Cambridge UK. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  15. Epiglottitis Imaging 408662, բաժին Acute Epiglottitis Imaging(անգլ.) EMedicine կայքում
  16. «Comedian Sarah Silverman 'lucky to be alive' after surgery». apnews.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  17. «Sarah Silverman Says She Almost Died Last Week, Recounts Terrifying ICU Story». etonline.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  18. Cavassuto, Maria (2016 թ․ հուլիսի 7). «Sarah Silverman Says 'Freak Case' of Rare Condition Almost Killed Her». variety.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  19. Henriques, Peter R. (2000). The Death of George Washington: He Died as He Lived. Mount Vernon, VA: Mount Vernon Ladies' Association. էջեր 27–36. ISBN 978-0-931917-35-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիգլոտիդ» հոդվածին։