Jump to content

Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ
ռուս.՝ Сквер Героев подпольщиков
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՏագանրոգ
Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ (Տագանրոգ)
Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ (Տագանրոգ)ը գտնվում է Երկիրում
Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ (Տագանրոգ)

Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ (ռուս.՝ Сквер Героев подпольщиков), պուրակ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Սպարտակի նրբանցքում[1]։

Պատմական փաստաթղթերը պահպանել են 1806 թվականի տեղեկություն, համաձայն որի՝ 1805-1809 թվականներին Տագանրոգի քաղաքագլուխ, հետագայում՝ Ռուսական կայսրության պետական հսկիչ բարոն Բալտազար Բալտազարովիչ Կամպենհաուզենը (1772-1823) ասել է, որ քաղաքում քիչ են ուսումնական հաստատությունները, որոնցում կարող է կրթություն ստանալ աճող սերունդը։ Նույն թվականին որոշում է ընդունվել Տագանրոգում բացել գիմնազիա, որը դարձել է առաջին գիմնազիան Ռուսաստանի հարավում։ Ըստ Տագանրոգի զարգացման հեռանկարային պլանի՝ Կամպենհաուզենի նրբանցքը պետք է դառնար քաղաքի ողջ պլանի կենտրոնական տարրը։ Բայց մտահղացման իրագործմանը խանգարել է գիմնազիայի դիրքը, որը գտնվում էր հենց այդ հատվածում՝ քաղաքագլխին պատկանող տանը[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական զորքերի կողմից Տագանրոգի բռնազավթման ժամանակ զոհվել են ընդհատակի շատ մասնակիցներ[1]։

1960-ական թվականների կեսերին որոշվել է հավերժացնել նրանց հիշատակը։ Ենթադրվող հուշակոթողի տեղում պուրակում հայտնվել է հուշատախտակ, և միայն որոշ ժամանակ անց կառուցվել է հուշարձանը։ Քանդակը տեղադրելու կազմակերպման աշխատանքները սկսվել են 1972 թվականին։ 1973 թվականի օգոստոսին հուշարձանը պատրաստ էր և տեղադրվեց պուրակում, որը, ի պատիվ տագանրոգցի ընդհատակյա գործիչների հիշատակի պուրակում տեղադրված «Երդում պատանեկությանը» հուշարձանի, ժամանակի ընթացքում սկսեց կոչվել Ընդհատակյա հերոս գործիչների պուրակ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Сквер героев подпольщиков». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.