Jump to content

Թատերարվեստի և երաժշտարվեստի Սանկտ Պետերբուրգի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թատերարվեստի և երաժշտարվեստի Սանկտ Պետերբուրգի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել է1918
ՀիմնադիրԱնատոլի Լունաչարսկի
ՏնօրենՆատալյա Մետելիցա
Կայքtheatremuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Թատերարվեստի և երաժշտարվեստի Սանկտ Պետերբուգի պետական թանգարան (ռուս.՝ Санкт-Петербургский государственный музей театрального и музыкального искусства), ռուսական թատրոնի պատմությանը նվիրված առաջին թանգարանը Ռուսաստանում[1]։ Թանգարանի հավաքածուում առկա է 450.000 ցուցանմուշ, որոնք պատմում են Ռուսաստանի ողջ գոյության ընցացքում դրամատիկական, օպերային և բալետային արվեստի մասին։ Թանգարանը գտնվում է Կայսերական թատրոնների տնօրինության նախկին շենքում, որը նախագծվել է XIX դարում Կառլ Ռոսսիի կողմից և մտնում է Օստրովսկու հրապարակի համալիրի մեջ[2]։

2009 թվականին թատրոնն արժանացել է «Թանգարանային Օլիպմպոս» մրցանակի գլխավոր անվանակարգին, իսկ 2011 թվականին պարգևատրվել է տարվա լավագույն ցուցադրություն անվանակարգում[3][4]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին մեկենասներ Անատոլի Մոլչանովի, Վլադիմիր Պրոտոպոպովի և Ալեքսեյ Բարխուշինի նախաձեռնությամբ Պանաևսկի թատրոնի տարածքում կազմակերպվել է «Առաջին ռուսական թատերական ցուցահանդեսը»[5]։ 1918 թվականին ըստ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի որոշման` այդ ցուցահանդեսի ցուցանմուշները տեղափոխվել են «Կայսերական թատրոնների տնօրինություն», որտեղ նախատեսվում էր բացել Պետրոգրադի առաջին թատերական թանգարանը[2][6]։ 1921 թվականի գարնանը լուսավորության ժողովրդական կոմիսար Անատոլի Լունաչարսկին հաստատել է թանգարանի կարգավիճակը, և մայիսի 16-ին անց է կացվել առաջին պաշտոնական ցուցահանդեսը[5]։

Թանգարանի առաջին մասնաճյուղը` Ռիմսկի Կորսակովի հիշատակի թանգարան-բնակարանը, բացվել է 1971 թվականին։ Երկրորդ մասնաճյուղը` Ֆյոդոր Շալյապինի բնակարան-թանգարանը, բացվել է 1975 թվականին։ 1990 թվականին Լենխորհրդի գործադիր կոմիտեն թանգարանին է տրամադրել հայտնի «Շատրվանի տունը»` Շերեմետև եղբայրների պալատը` երաժշտական գործիքներն այնտեղ տեղափոխելու և Երաժշտության թանգարան ստեղծելու համար[7]։ Չորրորդ մասնաճյուղը դարձել է 1994 թվականին բացված Սամոյլով ընտանիքի դերասանների հիշատակի բնակարանը[8]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունը ներառում է Ռուսաստանի թատերարվեստի պատմությունը` սկսած թատրոնի ծագումից մինչև 20-րդ դարի վերջ։ Դրա հիմքը կազմում են դերասաններ Իվան Գորբունովի, Մարիա Սավինայի, Վերա Կոմիսարժևսկայայի, Պավել Սամոյլովի, Անատոլի Մոլչանովի և Վլադիմիր Պրոտոպոպովի, կոլեկցիոներ Գրիգորի Լևիտանի մասնավոր հավաքածուների և Կայսերական թատրոնների տնօրինության արխիվի նյութերը։

Հավաքածուն ներառում է վեց պատմական դարաշրջան.

  1. 18-րդ դարում Ռուսաստանում պրոֆեսիոնալ թատրոնի ծագումն ու սկիզբը։ Լուսավորության դարաշրջանը ռուսական բեմում
  2. Թատերական կյանքը Պետերբուրգում 19-րդ դարում
  3. Թատերական երազատեսություն
  4. Արծաթե դարի թատրոնի փնտրտուքներ
  5. 1920-1930 թվականների թատերական ավանգարդը
  6. Խորհրդային թատրոնը երկաթե վարագույրի հետևում

Թանգարանում գործում են գեղանկարչության, գրաֆիկայի և կիրառական արվեստի, ձեռագրերի և փաստաթղթերի բաժինների, հիշատակի բաժին, լուսանկարների և նեգատիվների հավաքածու, աֆիշների և ծրագրերի հավաքածու, ֆոնոտեկա և երաժշտական գործիքների բաժին։

Թանգարանում ցուցադրված են հայտնի դերասանների ու ռեժիսորների հազվագյուտ լուսանկարներ ու անձնական իրեր, թատերական հայտնի գործիչների դիմանկարներ, հագուստներ և դրանց էսքիզներ, 18-20-րդ դարերի դեկորացիաների մակետներ, թատերական աֆիշներ և ծրագրեր[8]։ Թանգարանագետներն ամենաարժեքավոր ցուցանմուշները համարում են Լեոն Բաքստի, Ալեքսանդր Բենուայի, Ալեքսանդր Գոլովինի, Կոնստանտին Կորովինի և Կազիմիր Մալևիչի թատերական էսքիզները, Կայսերական թատրոնների վարպետների թատերական կոստյումները, Պյոտր Չայկովսկու, Ֆյոդոր Շալյապինի, Դմիտրի Շոստակովիչի, Իգոր Ստրավինսկու և Գեորգի Տովստոնոգովի մասին հոդվածները, Աննա Պավլովայի, Գալինա Ուլանովայի, Նատալյա Մակարովայի, Վերա Կոմիսարժևսկայայի բեմական աքսեսուարները և Միխայիլ Գլինկայի «Կյանքեր հանուն ցարի», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» և Ալեքսանդր Դարգոմիժսկու «Ջրահարսեր» պիեսների, Չայկովսկու, Մոդեստ Մուսորգսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերաների և Ալեքսանդր Օստրովսկու և Լև Տոլստոյի ստեղծագործությունների առաջին բեմադրությունների նյութերը[9]։ Շերեմետևյան պալատի երաժշտական գործիքների հավաքածուն ներառում է 3000 ցուցանմուշ, ինչն այն աշխարհում խոշորագույններից մեկն է դարձնում[10]։

2008-2010 թվականներին Նիկիտա Լոբանով-Ռոստովսկին «Կոնստանտինովսկի» բարեգործական ֆոնդին է փոխանցել ռուսական գրաֆիկայի 841 ստեղծագործություններից բաղկացած հավաքածու։ Թանգարանում ժամանակավոր պահպանումից հինգ տարի անց այն դարձել է «1880-1930 թվականների ռուսական թատերական և դեկորատիվ արվեստ» և «1900-1930 թվականների ռուսական գեղանկարչության գեղարվեստական միտումները» ցուցադրությունների մշտական մաս[11]։

2014 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2015 թվականի մարտի 15-ը լոնդոնյան Վիկտորիա և Ալբերտ թանգարանում անցկացվել է «Ռուսական ավանգարդ» ցուցահանդեսը, որի համար սանկտպետերբուրգյան թանգարանը ներկայացրել է թատերական հագուստների ու դեկորացիաների 25 էսքիզ[12].

Տեղեկություններ այցելուների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի վիդեոլեկտորիաներում անց են կացվում դրամատիկական ներկայացումների, օպերաների և բալետների արխվային տեսագրությունների ցուցադրություններ, թատերական արվեստի և թատրոնի պատմության վերաբերյալ դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ թատերական գործիչների հետ։ Համերգասրահներում անց են կացվում դերասանական և ռեժիսորական աշխատանքների ցուցադրություններ, մոնոներկայացումներ[13]։ Դպրոցականների համար կազմակերպվում են թեմատիկ էքսկուրսիաներ, որ որոնք պատմում են Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի, Ֆյոդոր Դոստոևսկու, Դենիս Ֆոնվիզինի, Վլադիմիր Մայակովսկու և Ալեքսանդր Բլոկի ստեղծագործությունների թատերական բեմադրությունների մասին[14]։

Զարգացման հիմնադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ստեղծվել է թանգարանի զարգացման ֆոնդ, որի կազմում էին թատրոնի ռեժիսոր Լև Դոդինը, թատրոնի և կինոյի դերասանուհի Ելենա Դրապեկոն, կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը և ռուս մի շարք գործարարներ։ Ֆոնդը արտաբյուջետային միջոցներ է հայթայթում` ցուցահանդեսների կազմակերպման, հավաքածուների ընդլայնման, ցուցանմուշների վերականգնման, թանգարանը ժամանակակից տեխնոլոգիաներով համալրման, թանգարանի հետ կապված մարդկանց հուշարձանների պահպանման և երիտասարդ մասնագետների` թանգարանին աշխատակցելու համար[15][16]։

Հիմնադրամն աշխատում է կորպորատիվ հովանավորների հետ և օգտագործում է քրաուդֆանդինգը. 2014 թվականին այն Boomstarter արշավի միջոցով միջոցներ է հավաքել թանգարանի հավաքածուի թատերական էսքիզներով «Շեքսպիրի հեքիաթները։ Ողբերգություններ» գրքի տպագրության համար[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Санкт-Петербургский музей театрального и музыкального искусства»». Музеи России. 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  2. 2,0 2,1 ««Театральный музей»». Санкт-Петербургский государственный музей театрального и музыкального искусства. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  3. ««В Петербурге вручены первые музейные "оскары"»». Комитет по культуре Санкт-Петербурга. 2009 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  4. Галина Артеменко (2011 թ․ նոյեմբերի 7). ««Музеем года назван "Петергоф"»». Вечерний Петербург. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  5. 5,0 5,1 ««Лютня, оклеенная Дантом. Петербургскому театральному музею — 100 лет»». Радио Свобода. 2008 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  6. ««История возникновения и развития Театрального музея в Петербурге»». Санкт-Петербургский государственный музей театрального и музыкального искусства. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  7. Белова Л. Н., Булдаков Г. Н., Дегтярев А. Я. и др. Санкт-Петербург. Петроград. Ленинград: Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия, 1992. — 688 с. — ISBN 5-85270-037-1
  8. 8,0 8,1 Ирина Абрамидзе. ««Санкт-Петербургский музей театрального и музыкального искусства»». Санкт-Петербург. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  9. ««Музей театрального и музыкального искусства»». Агентство Музейных Коммуникаций. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  10. ««Каталог одной из крупнейших коллекций музыкальных инструментов представят в Петербурге»». ТАСС. 2015 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  11. Иван Крылов (2013 թ․ հոկտեմբերի 26). ««Коллекция князя Никиты Лобанова-Ростовского останется в Санкт-Петербурге»». Русский мир. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  12. ««Красное на красном»». Коммерсантъ. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  13. ««Музеи и выставки Петербурга. Санкт-Петербургский музей театрального и музыкального искусства»». Городовой. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  14. ««Санкт-Петербургский музей театрального и музыкального искусства»». KidsReview.ru. 2014-07-35. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  15. ««Зимний Петербург: северная столица создает новый туристический бренд»». Независимая газета. 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  16. ««Фонд развития Театрального музея»». Санкт-Петербургский государственный музей театрального и музыкального искусства. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  17. Masha Melnikova (2014 թ․ մարտի 5). ««Театральный музей в Петербурге обратился к Краудфандингу»». Сrowdsourcing.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Юбилейное издание Усадьба графов Шереметьевых «Фонтанный дом». — СПб.: СПб ГБУК "Санкт–Петербургский музей театрального и музыкального искусства", 2012. — 304 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատերարվեստի և երաժշտարվեստի Սանկտ Պետերբուրգի թանգարան» հոդվածին։