Թեղուտ (Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Թեղուտ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | |
Մակերես | 9.51 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 684[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թեղուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/499/ (հայ.) | |
| ||
Թեղուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 14 կմ արևելք՝ լեռնային անտառոտ վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20-րդ դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Թեղուտի մշտական բնակչությունը կազմել է 1478, առկա բնակչությունը՝ 1320 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 288 | 475 | 762 | 861 | 639 | 732[4] | 746 | 684[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։
Պատմամշակութային կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ Մանստևի վանքը (13 դ.), Վարդան զորավարի կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ՝ «Բայրձրել» (10-13 դդ.), «Ձորի գյուղ» (14 դ.) և «Ագեղցի» մատուռները։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկայան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 82» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 678 — 916 էջ։
- ↑ «Թեղուտ». Վերցված է 2013 Փետրվարի 19-ին.