Թերեզա Թորանսկա
Թերեզա Թորանսկա լեհ.՝ Teresa Torańska | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1944[1][2] |
Ծննդավայր | Vawkavysk, Belastok Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 2, 2013[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | toranska.pl |
Teresa Torańska Վիքիպահեստում |
Թերեզա Սլավոմիրա Թորանսկա (լեհ.՝ Teresa Sławomira Torańska, հունվարի 1, 1944[1][2], Vawkavysk, Belastok Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2013[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ լրագրող և գրող[3]։ Առավել հայտնի է իր Oni մենագրությամբ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Թորանսկան ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին, Վոլկովիսկում (1945 թվականից սկսած` Բելառուսի կազմի մեջ), որն այդ ժամանակ եղել է Խորհրդային Միության կողմից գրավված Երկրորդ լեհական հանրապետության մաս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վարշավայի համալսարանի Իրավունքի բաժինը։ Աշխատել է որպես լրագրող լեհական հայտնի «Մշակույթ» ("Kultura”) շաբաթաթերում 1970-ականներին, և հետո, մի քանի տասնամյակ աշխատել է լեհական առաջատար Kultura paryska գրական ամսագրում, որն արգելված էր կոմունիստական Լեհաստանում ու հրատարակվում էր Փարիզում (Ֆրանսիա)[5]։ Նրա «Նրանց» (լեհ.՝ Oni) գիրքը բեսթսելլեր է դարձել, սկսել են զուգահեռներ տանել նրա և Օրիանա Ֆալլաչիի միջև[6]։ Նրա հետաքննական ոճը թերևս լավագույնս ցուցադրվել է կոմունիստ գեներալ Վոյցեխ Յարուզելսկիին մերկացնող հոդվածում։ 1990-ական թվականներին Թորանսկան վարելէ երկու հեռուսահաղորդում Telewizja Polska (TVP) հեռուստաալիքում. սոցիալ-քաղաքական "Teraz Wy” (Հիմա դու) և պատմական "Powtórka z PRL-u”: Թորանսկան գրել է Dworzec gdański վավերագրական ֆիլմի սցենարը, որը նկարահանվել է Մարիա Զմարզ-Կոզանովիչի կողմից։ Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2007 թվականին, պատմում է լեհ հրեաների մասին, ում ստիպել են լքել Լեհաստանը 1968 թվականի մարտից հետո[3]։ 2013 թվականին իր մահից առաջ նա եղել է լեհական երկրորդ ամենամեծ օրաթերթի` Gazeta Wyborcza թղթակից` հարցազրույցներ վարելով լեհ առաջատար քաղաքական գործիչների հետ։ Մահացել է 2013 թվականի հունվարի 2-ին, երկարատև հիվանդությունից հետո, իր ծննդյան 69-րդ տարեդարձից մեկ օր անց[7]։ Թաղված է Պովոնզկի զինվորական գերեզմանոցում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Widok z dolu (Տեսարան ներքևից) (ռեպորտաժ), (1980), 162 էջ, լեզու. լեհերեն 978-83-207-0236-1
- Oni (Նրանց. Ստալինի լեհահակ խամաճիկները), (1988, մայիս), 384 էջ, 978-0-06-091493-6
- My (Մենք), (1994), 295 էջ, լեզու. լեհերեն, 978-83-85611-23-3, հրատարակվել է նաև որպես էլեկտրոնային գիրք
- Byli (Անցյալ), (ռեպորտաժ), Վարշավա, 2006, 318 էջ, լեզու. լեհերեն, 83-247-0246-6
- Są - Rozmowa o dobrych uczuciach (Նրանք են. զրույց լավ զգացմունքների մասին), Վարշավա, 2007, 288 էջ, լեզու. լեհերեն 978-83-247-0791-1
- Dworzec gdański (Գդանսկի գնացքի կայարան) վավերագրական ֆիլմ, Լեհաստան, 2007
- Jesteśmy (Մենք ենք), Վարշավա, 2008, 978-83-247-1027-0
- Śmierć spóźnia się o minutę (Մահը մի րոպե ուշացած է), Վարշավա, 2010, 978-83-268-0049-8
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին Թերեզա Թորանսկան PEN միջազգային կազմակերպութան լեհական ակումբից ստացել է Ksawery Pruszyński մրցանակ` «Նրանց. Ստալինի լեհ խամաճիկները» գրքի համար
- Թորանսկան եղել է Barbara Łopieńska ամենամյա մրցանակի առաջին ստացողը` մամուլում հրապարակված լավագույն հարցազրույցի համար (ստացել է 2005 թվականին, Վոյցեխ Յարուզելսկիի հետ հարցազրույցի համար)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Teresa Torańska | Artist | Culture.pl». Culture.pl (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Stalinism revisited : the establishment of communist regimes in East-Central Europe. Tismaneanu, Vladimir. Budapest: Central European University Press. 2009. էջեր 46–47. ISBN 9789639776630. OCLC 649914606.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ eNumi. «Articles .:. 70th Anniversary of Kultura Paryska Magazine .:. eNumi.pl». www.enumi.pl. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Gross, John. «BOOKS OF THE TIMES» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ Teresa Torańska nie żyje. Gazeta.pl. Wiadomości. Retrieved January 2, 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թերեզա Թորանսկայի էջը Արխիվացված 2008-09-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Թորանսկա» հոդվածին։ |