Մարինովան եռացատկի մրցումների ոսկե մեդալներ է նվաճել նաև թեթև աթլետիկայի աշխարհի 2001 թ. և Եվրոպայի 2002 թ. մարզադահլիճային առաջնություններում, այդ նուն տարիների բացօթյա առաջնություններում էլ արժանացել է բրոնզե մեդալների։ Բացի այդ, երեքական անգամ հաղթող է հռչակվել Բուլղարիայիթեթև աթլետիկայի բացօթյա (1995, 1996, 2003) ու մարզադահլիճային առաջնությունների (1996, 1999, 2006) եռացատկի, մեկական անգամ՝ հեռացատկի (թե՛ մարզադահլիճում և թե՛ բացօթյա՝ 2000 թվականին) մրցումներում[2][3]։ 6 ոսկե մեդալ էլ նվաճել է Բալկանների թեթև աթլետիկայի բացօթյա ու մարզադահլիճային առաջնություններում[4][5]։
Թերեզա Մարինովան մարզական ակտիվ գործունեությունը դադարեցրել է Պեկինի 2008 թ. ամառային օլիմպիական խաղերի նախօրյակին[6]։ 2011 թվականիփետրվարի 1-ին դուստր է ունեցել[7]։ 2012 թվականից աշխատել է Բուլղարիայի սպորտի ազգային ակադեմիայում որպես թեթև աթլետիկայի մարզիչ[8][9], այդ նույն տարվա ամռանից աշխատել է նաև որպես Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հաղորդավարուհի և մարզական մեկնաբան[10][11]։ 2012 թ. դեկտեմբերի 22-ին տղա զավակ է ունեցել[12]։
Նա թեթև աթլետիկայի սեփական դպրոց է բացել[13], յուրաքանչյուր տարի կազմակերպում է «Թերեզա Մարինովան և բարեկամները» խորագիրը կրող մարզական տոնահանդես, որին մասնակցում են 6-12 տարեկան մանուկները[14]։