Jump to content

Թինա Ֆեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինա Ֆեյ
անգլ.՝ Tina Fey
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1970(1970-05-18)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրԱփեր Դերբի, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՎիրջինիայի համալսարան (1992), Ափեր Դերբիի ավագ դպրոց (1988), Սեքընդ սիթի և Փենսիլվանիայի նահանգապեետի արվեստի դպրոց
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, գրող, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, ռեժիսոր, կատակերգու, դերասանուհի, improviser, լիբրետիստ, ինքնակենսագիր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՋեֆ Ռիչմոնդ
Ծնողներհայր՝ Դոնալդ Հենրի Ֆեյ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ

Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև

Ոսկե գլոբուս

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

«Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար

Էմմի մրցանակ Կատակերգայկան հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի անվանակարգում

Էմմի մրցանակ Կատակերգայկան հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների սցենարի համար

և

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների սցենարի համար

ԱնդամությունՍեքընդ սիթի և Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան
ԵրեխաներPenelope Athena Richmond? և Alice Zenobia Richmond?
 Tina Fey Վիքիպահեստում

Էլիզաբեթ Ստամատինա (Թինա) Ֆեյ (անգլ.՝ Elizabeth Stamatina «Tina» Fey, մայիսի 18, 1970(1970-05-18)[1][2][3][…], Ափեր Դերբի, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր և գրող։ Ինը «Էմմի», երկու «Ոսկե գլոբուս» և հինգ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի հաղթող[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Ստամատինա Ֆեյը ծնվել է 1970 թվականիի մայիսի 18-ին Ափեր Դերբիում (Փենսիլվանիա, ԱՄՆ)՝ Դոնալդ և Զենոբիա Ֆեյերի ընտանիքում։ Ունի մեծ եղբայր` Փիթեր Ֆեյը (ծ. 1962թ.): Ունի գերմանական, շոտլանդական և հունական արմատներ։ Ֆեյը դեռ վաղ հասակից հետաքրքրվում էր թատրոնով և կինոյով, հատկապես կատակերգական ժանրով։ Ծնողները խրախուսել են այս հետաքրքրությունը։

Թինան 1988 թվականին ավարտել է ավագ դպրոցը, սովորելու տարիներին այցելել է դրամատիկական խմբակ, երգել է երգչախմբում, խաղացել է թենիսի թիմի համար և վարել է պատի թերթի իր սեփական սյունակը։ 1992 թվականին Ֆեյը գերազանց ավարտել է Վիրջինիայի համալսարանը՝ թատերական արվեստի բնագավառում ստանալով բակալավրի աստիճան։

Թինան սովորում էր Չիկագոյի «Երկրորդ քաղաք» իմպրովիզացիոն թատերախմբի կազմում։ Երեկոյան դասընթացների համար վճարելու համար ցերեկը նա ստիպված էր աշխատել Չիկագոյի մերձակայքում գտնվող քրիստոնեական երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցչական գրասենյակներից մեկի ընդունարանում։ 2 տարի անց՝ ուսումն ավարտելուց հետո, ընդունվել է «Երկրորդ քաղաքի» կազմում, որտեղ աշխատել է 2 տարի։

1997 թվականին, «Երկրորդ քաղաքի» նախկին դերասաններից մեկի հրավերով, Թինան սկսել է NBC-ում աշխատել որպես սցենարիստ`հանրաճանաչ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» կատակերգական շոուի համար և տեղափոխվել է Նյու Յորք։ 1999 թվականից Ֆեյը դարձել է գլխավոր սցենարիստ, իսկ ավելի ուշ ինքն էլ է սկսել մասնակցել նկարահանումներին։ Տեսնելով իրեն առաջին շոուի ժամանակ՝ Թինան սկսել է դիետա պահել և հրաժարվել է նկարահանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի նիհարել 10 կիլոգրամ։

2004 թվականին թողարկվել է «Դաժան աղջիկները» կինոնկարը, որտեղ Թինան Լինդսի Լոհանի, Ռեյչել ՄաքԱդամսի և Էմի Փոլերի հետ խաղացել է գլխավոր դերերից մեկը։

2006 թվականին՝ պայմանագրի ավարտին, Թինան թողել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուն իր սեփական գործի՝ «Ստուդիա 30» սիթքոմի համար, որտեղ նա սցենարի հեղինակն էր և գլխավոր դերակատարը։ Նախագծի կոմպոզիտորը նրա ամուսինը` Ջեֆ Ռիչմոնդն էր։ Շոուն ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի և քննադատների կողմից և թողարկվել NBC-ում յոթ եթերաշրջան։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեյը և Ռիչմոնդը 2010 թվականին

2001 թվականի հունիսի 3-ից Թինան ամուսնացած է կոմպոզիտոր, դերասան և պրոդյուսեր Ջեֆ Ռիչմոնդի հետ[6], ում հետ նա հանդիպել է նրանց հարսանիքից 7 տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Էլիս Զենոբիա Ռիչմոնդ (ծնվել է 10.09.2005)[7] և Պենելոպա Աթենա Ռիչմոնդ (ծնվել է 10.08.2011)[8]:

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998-2016 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live տարբեր դերեր
2004 ֆ Դաժան աղջիկները Mean Girls Միսիս Նորբերին
2006 ֆ Տարվա մարդ Man of the Year ինքն իրեն
2006-2013 ս Ստուդիա 30 30 Rock Լիզ Լեմոն
2009 ֆ Ստի հայտնագործումը The Invention of Lying Շելի Բեյլին
2010 ֆ Ժամադրության գիշեր Date Night Քլեր
2010 ֆ Մեգաուղեղ Megamind Ռոքսանա Ռիչի (հնչյունավորում)
2013 ֆ Հեռուստահաղորդավար։ Լեգենդը շարունակվում է Anchorman: The Legend Continues
2014 ֆ Այստեղ ես թողնում եմ քեզ This Is Where I Leave You Նադյա
2015 ֆ Քույրեր Sisters Քեթի Էլիս
2016 ֆ Վիսկի, տանգո, ֆոկստրոտ Whiskey, tango, foxtrot Քիմ Բեյքեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. Tina Fey — Awards
  6. Mock, Janet. «Tina Fey Biography». People. էջ 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
  7. Reardanz, Karen (2005 թ․ հոկտեմբերի 1). «'SNL' Star Tina Fey Gives Birth to Girl». San Francisco Chronicle. Associated Press. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Hammel, Sara (2011 թ․ օգոստոսի 12). «Tina Fey Welcomes Daughter Penelope Athena». People. People. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինա Ֆեյ» հոդվածին։