Թոմաս դե Վաալ
Թոմաս դե Վաալ անգլ.՝ Thomas de Waal | |
---|---|
Ծնվել է | 1966 |
Ծննդավայր | Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Բալիոլ քոլեջ, Մեծ Բրիտանիա |
Երկեր | Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով |
Մասնագիտություն | լրագրող, հետազոտող և գրող |
Աշխատավայր | Կարնեգի հիմնադրամ |
Ծնողներ | հայր՝ Victor de Waal?, մայր՝ Esther de Waal? |
Thomas de Waal Վիքիպահեստում |
Թոմաս Պատրիկ Լաունդիս դե Վաալ (դեկտեմբերի 7, 1966, Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական լրագրող և գրող, հայտնի է Հարավային Կովկասյան հակամարտությունների ու քաղաքականության թեմայով իր վերլուծություններով։
Կյանքն ու կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս դե Վաալը ծնվել է Նոթինգհեմում, Անգլիա։ Նրա մայրը՝ Էսթեր Ալինը (ծնունդով՝ Լաունդիս-Մոյր) կրոնի մասին գրող է, իսկ հայրը Անգլիական քահանա Վիկտոր դե Վաալն է։ Նրա եղբայրներն են՝ Աֆրիկայի մասնագետ Ալեքս դե Վաալը, փաստաբան Ջոն դե Վաալը, և կավագործ ու գրող Էդմունդ դե Վաալը։
Սև այգին
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափազանց լայն հնչեղություն է ստացել Թոմաս դե Վաալի հեղինակած «Սև այգի» գիրքը, որը նվիրված է Արցախյան պատերազմին։ Արևմուտքում այն դիտվել է որպես պատերազմի մասին ամենաչեզոք աշխատությունը, որի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ հակամարտությանը։ Ադրբեջանում Թոմաս դե Վաալին հիմնականում մեղադրել են հայկական դիրքորոշում ունենալու մեջ։ Հայաստանում գիրքը ստացել է քննադատություն մի շարք հայտարարություններ անելու մեջ, որոնք հիմնված չեն որևէ հավաստի աղբյուրների վրա։ Մասնավորապես քննադատության է ենթարկվել Ղափանից ադրբեջանցի փախտականների մասին ադրբեջանական բամբասանքները գրքում ներառելու փաստը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանության հետ կապված խնդիրներ[1]։
Ermenihaber.am կայքին տված հարցազրույցում դե Վաալը ասել է.
Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում։ Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են։ Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում «Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել։ Ինչու՞»: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. «Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար։ Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է[2]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Great Catastrophe: Armenians and Turks in the Shadow of Genocide. Oxford University Press. 2015. ISBN 0199350698.
- The Caucasus: An Introduction. Oxford University Press. 2010. ISBN 0195399765.
- Chechnya: Calamity in the Caucasus. NYU Press. 1999. ISBN 0814731325.
- Սև այգի․ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով. «Զանգակ» հրատարակչություն. 2014. ISBN 978-9939-68-289-1.