Jump to content

Թուն լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուն լիճ
Տեսակլիճ
Երկիր Շվեյցարիա
ՎարչատարածքԲեռն
Երկարություն17,5 կմ
Լայնություն3,5 կմ
ԲԾՄ558 մետր
Խորություն217 մետր
Մակերես43,8 կմ²
Ծավալ6500 խորանարդ հեկտոմետր
ԼեռնաշղթաԱլպեր
Ջրահավաքի տարածքՌեյնի ավազան
Ավազանի տարածք2500 կմ²
Ավազանի երկիր Շվեյցարիա
Լիճ հոսող գետԱարե և Քանդեր
Լճից հոսող գետԱարե
Անվանված էԹուն
Քարտեզ
Քարտեզ

Թուն լիճ (գերմ.՝ Thunersee), ալպյան լիճ Շվեյցարիայի Թուն քաղաքի մոտ, որտեղից էլ լիճն ստացել է իր անունը։

Լիճն առաջացել է վերջին սառցե դարաշրջանից հետո։ 10-րդ դարից հետո այն անջատվել է Բրիենց լճից, որից առաջ երկու լճերը միավորված էին և կոչվում էին Ուենդելսե («Վենդել լիճ»)[1]։ Լիճը սնվում է ծովի մակարդակից 4,274 մետր (14,022 ft) բարձրության վրա գտնվող Ֆինստերանխորն լեռնագագաթի սառցադաշտերից[2]։

Թուն լճի մոտավորապես 2,500 կմ² (970 քմ) ջրհավաք տարածքը հորդառատ անձրևներից հետո հաճախակի է ջրհեղեղների պատճառ դառնում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Աարե գետը (գերմ. ՝ Aare), որն անցնում է Թուն լճով, ավելցուկային հոսքը տեղավորելու համար ունի միայն սահմանափակ կարողություն։ Լիճը սնվում է դեպի հարավ-արևելք գտնվող Բրիենց լճի ջրերով, ինչպես նաև Օբերլանդից հոսող տարբեր առվակներով, ներառյալ Կանդերը։

1835 թվականին ուղևորատար շոգենավերը սկսել են կանոնավոր աշխատել լճի վրայով։ Ուղևորատար տասը նավեր սպասարկում են Ինտերլակեն և Թուն քաղաքները։ Ինթերլակեն նավային ջրանցքն ու Թուն նավային ջրանցքը միացնում են լիճը համապատասխանաբար Ինթերլակեն արևմտյան երկաթուղային կայարանին և Թուն երկաթուղային կայարանին[3][4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև 1964 թվականը Շվեյցարիայի կառավարությունը չօգտագործված զինամթերքի թափոնները նետել է Թուն լիճ։ Հաղորդվում է, որ նետված զինամթերքների քանակը հասնում է ավելի քան 9,020 տոննայի[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. www.spiez.ch: Schloss (Castle of) Spiez around 1000 AD called "Goldener Hof am Wendelsee" ("Golden Court on lake Wendel) Արխիվացված 2014-05-14 Wayback Machine
  2. 1:25,000 topographic map (Map). Swisstopo. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  3. «History of navigation on Lakes Thun and Brienz». BLS AG. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «BLS Schiffahrt - Our fleet». BLS AG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Foulkes, Imogen (2003 թ․ օգոստոսի 28). «Fears over dumped munitions in Lake Thun». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  6. Tagliabue, John (2009 թ․ օգոստոսի 12). «A Turbulent Past Lurks in a Serene Swiss Lake». NYTimes.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուն լիճ» հոդվածին։