Թուրալ Գյանջալիև
Թուրալ Գյանջալիև | |||
| |||
---|---|---|---|
2020 մարտի 20-ից | |||
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | մարտի 6, 1980 (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Թուրալ Բաբաշահ օղլու Գյանջալիև (ադրբ.՝ Tural Babaşah oğlu Gəncəliyev, մարտի 6, 1980, Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2020 թվականի մարտի 20-ից), «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ (2018 դեկտեմբերի 20-ից)[1], ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ (2020 ապրիլից)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1980 թվականի մարտի 6-ին Շուշիում, որտեղ և անցել է իր մանկությունը։ Ըստ պաշտոնական կենսագրության, քանի որ Շուշիում Գյանջալիևի տան հարևանությամբ էին գտնվում բանաստեղծուհի Խուրշիտբանու Նաթավան Ջավանշիրի, երգահան Ուզեիր Հաջիբեկովի և խանենդե Խան Շուշինսկու տները, Գյանջալիևը դրանից ոգեշնչվելով որոշում է հաճախել երաժշտության դասընթացների[3]։ Հետագայում Գյանջալիևի ընտանիքը բնակություն է հաստատում Շուշիի Վագիվ Ջաֆարով, 28 հասցեում։
Գյանջալիևը տարրական կրթությունը ստացել է Շուշիի թիվ 4 դպրոցում։ 1987 թվականից սկսել է հաճախել է Շուշիում Նիյազիի անվան երաժշտական դպրոց՝ թառի դասընթացների։ Միաժամանակ, հաճախել է շախմատի դասընթացների, երբ հայրը նշանակավել է Բաբաշահի շախմատի մանակակն դպրոցի տնօրեն։ Մասնակցել է ԼՂԻՄ-ի մի շարք երաժշտական և շախմատի մրցույթների։
Հայկական զորքերի կողմից Շուշիի ազատագրման հետևանքով Գյանջալիևի ընտանիքը ստիպված է եղել 1992 թվականի մայիսին լքել Արցախը և տեղափոխվել Բաքու, որտեղ շարունակել է հաճախել միջնակարգ դպրոց և երաժշտության դասընթացների։ 1995 թվականին հաղթել է Բաքվի երաժշտական դպրոցների միջև կազմակերպված Հաջի Խանմամեդովի անվան երաժշտական մրցույթում։ Համերգներով հանդես է եկել Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում և Ադրբեջանի Երգի պետական թատրոնում։
2000 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի օգոստոսի 5-ին նշանակվել է ԱՀ ԱԳՆ անվտանգության հարցերով վարչության խորհրդական, 2006 թվականի հունվարի 16-ին՝ նույն վարչության կցորդ, 2008 թվականի մայիսի 1-ին՝ երրորդ քարտուղար։
2008 թվականից աշխատել է Կանադայում Ադրբեջանի դեսպանությունում, իսկ 2013 թվականի հունվարի 25-ից անցել է ԱԳՆ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի վարչություն, որտեղ 2014 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է առաջին քարտուղար։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Գյանջալիևը աշխատել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունում որպես առաջին քարտուղար։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, 2017 թվականի նոյեմբերի 16-ին Գյանջալիևը մասնակցել է Ավստրիայում տեղի ունեցած ԵԱՀԿ Human Dimension Conference համաժողովին որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ՀԿ ներկայացուցիչ։
2018 թվականի հոկտեմբերի 1-ին երկարատև առաքելության ավարտից հետո հետ է կանչվել Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունից՝ ԱՀ ԱԳՆ, որտեղ ծառայության ընթացքում նրան ուղարկել են Գերմանիա, Բուլղարիա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ՝ դիվանագիտական դասընթացներին մասնակցելու համար։
2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թուրալ Գյանջալիևը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք ՀԿ նախագահ։ 2020 թվականի մարտի 20-ից հանդիսանում է Ադրբեջանական Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ Ստեփանակերտի թիվ 122 ընտրատարածքից[4]։
Ազատ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանական Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավորների ցանկ
- Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tural Gəncəliyev Dağlıq Qarabağ bölgəsinin azərbaycanlı icmasının yeni sədri seçilib» [Tural Ganjaliyev has been elected chairman of the Azerbaijani community of Nagorno-Karabakh] (ադրբեջաներեն).
- ↑ composition of Azerbaijani delegation to PACE disclosed(չաշխատող հղում)
- ↑ «Who is the new Chairman of the Karabakh Community?: Dossier - Photo - Video» (ադրբեջաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ Report of the Central Election Commission of the Republic of Azerbaijan
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 6 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք ՀԿ նախագահներ
- Ադրբեջանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներ
- Ադրբեջանցի իրավաբաններ
- Բաքվի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ադրբեջանցի դիվանագետներ