Թռչող նավ (մուլտֆիլմ)
Թռչող նավ ռուս.՝ Летучий корабль | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Ալեքսեյ Սիմուկով |
Հնչյունավորում | Ռոգվոլդ Սուխովերկո, Միխայիլ Բոյարսկի, Անատոլի Պապանով, Գարրի Բարդին և Տատյանա Շաբելնիկովա |
Երաժշտություն | Մաքսիմ Դունաևսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 18 րոպե |
Թվական | 1979 |
«Թռչող նավ» (ռուս.՝ «Летучий корабль»), 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանված խորհրդային երաժշտական նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից ռուսական ժողովրդական հեքիաթի հիման մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծխնելույզ մաքրող Իվանուշկան սիրահարվում է արքայադուստր Զաբավային, որին իր թագավոր հայրը ցանկանում է հակառակ իր կամքի ամուսնացնել հարուստ բոյարին Պոլկանի հետ։ Զաբավան համաձայնում է դառնալ նրա կինը, ով կկառուցի կախարդական թռչող նավ։ Բարի ջրապայն օգնում է Իվանուշկային նավը կառուցելու հարցում։ Դրանով թռչելու գաղտնիքն Իվանուշկան իմանում է Բաբոկ Յոժեկից, սակայն միամտաբար դրա մի մասը հայտնում է Պոլկանին, ինչի արդյունքում թագավորը հայտնվում է դարանում։ Այնուամենայնիվ, բարին ու արդարությունը հաղթում են. Իվանուշկան ու Զաբավան միասին թռչում են նավով՝ հեռանալով ժլատ թագավորից ու նենգ Պոլկանից։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիմուկով
- Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
- Բեմադրող նկարիչ՝ Սվետլանա Գվինիաշվիլի
- Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Դունաևսկի
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Էնտին
- Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Գալինա Զեբրովա, Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Մազաև, Վիկտոր Լիխաչյով, Վիկտոր Շևկով, Ալեքսեյ Բուկին, Օլգա Օռլովա, Վլադիմիր Արբեկով, Վիտալի Բոբրով
- Նկարիչ՝ Դմիտրի Անպիլով
- Օգնականներ՝ Տ. Գալկինա, Սվետլանա Ակրեբնյովա, Լյուդմիլա Կրուտովսկայա
- Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
- Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
- Ֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- «Фестиваль» գործիքային անսամբլ Մաքսիմ Դունաևսկու ղեկավարությամբ (դիրիժոր՝ Դմիտրի Ատովմյան)
- Դերերը հնչյունավորել են՝
- Տատյանա Շաբելնիկովա — արքայադուստր Զաբավա
- Միխայիլ Բոյարսկի — Իվանուշկա
- Գարրի Բարդին — թագավոր
- Ռոգվոլդ Սուխովերկո — Պոլկան
- Անատոլի Պապանով — ջրապայ
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում հնչում են Յուրի Էնտինի երգերը, որոնց երաժշտության հեղինակը Մաքսիմ Դունաևսկին է։ Երգերը կատարում են հայտնի արտիստներ Միխայիլ Բոյարսկին ու Անատոլի Պապանովը։ Մուլտֆիլմի երգերի վրա աշխատելիս Մաքսիմ Դունաևսկուն օգնել է «Фестиваль» անսամբլը, որին նա հատուկ հրավիրել էր ներկայացումների ու ֆիլմերի համար երաժշտություն ձայնագրելու համար։ Բաբոկ Յոժեկի չաստուշկաները կատարել է Մոսկվայի կամերային երգչախմբի կանանց խումբը։
Ջրապայի երգի տեքստը Յուրի Էնտինը, ինչպես ինքն է խոստովանել, գրել է լոգարանում նստած` տասը րոպեում[1]։ Երգն արակ մեծ ժողովրդականության է արժանացել։
Ավելի ուշ գրքով հրատարակվելու համար Յուրի Էնտինն վերաշարադրել է «Թռչող նավը» և մի քանի այլ մուլտֆիլմերի («Գայլն ու յոթ ուլիկները նոր տոնայնությամբ» (ռուս.՝ «Волк и семеро козлят на новый лад»), «Երկնագույն շնիկը») սյուժեները, որը կոչվել է «Հեքիաթներ երգերի համար» (ռուս.՝ «Сказки с песнями»)[2]։ Երգերը գրքում թողնված են առանց փոփոխության, սակայն դրանց ավելացվել են բանաստեղծական պատումներ հեղինակի անունից։
Մուլտֆիլմի երգերը բազմիցս վերահրատարակվել են մանկական երգերի հավաքածուներում[3] և առանձին սկավառակներով, երբեմն մեկ այլ մուլտֆիլմի երգերի հետ միասին (օրինակ՝ «Երկնագույն շնիկը» մուլտֆիլմի երգերի[4])։
Թողարկում DVD-ով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում (պատկերի և ձայնի վերականգնում չի կատարվել).
- 2005 թվականին թողարկվել է «Գարրի Բադինի մուլտֆիլմերը» հավաքածուում «Союз видео» հրատարակության կողմից։ Սկավառակի բնութագրեր[5].
- Սկավառակի տիպ — 3 սկավառակ DVD-5,
- Պատկերի ձևաչափ — Standart 4:3 (1,33:1),
- Ձայնուղի — Ռուսերեն Dolby Digital 2.0 (192 Kbps)։
- 2008 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Թռչող նավը» հավաքածուում «Крупный план» հրատարակության կողմից։ Սկավառակի բնութագրեր[6].
- Սկավառակի տիպ — DVD-5,
- Փաթեթավորում — Amaray,
- Պատկերի ձևաչափ — Standart 4:3 (1,33:1),
- Ձայնուղի — Ռուսերեն Dolby Digital 2.0 (192 Kbps)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Интервью Юрия Энтина Արխիվացված 2012-03-19 WebCite порталу KM.RU
- ↑ «Сказки с песнями» Արխիվացված 2010-09-14 Wayback Machine на сайте Юрия Энтина
- ↑ Сборник песен Юрия Энтина на сайте Ozon.ru
- ↑ Песни из мультфильмов «Летучий корабль» и «Голубой щенок» на сайте [Ozon.ru
- ↑ Обзор диска «Мультфильмы Гарри Бардина» на сайте vObzor.com
- ↑ Обзор диска «Летучий корабль» на сайте vObzor.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Летучий корабль - аудиосказка с песнями из мультфильма
- Частушки Бабок Ёжек из мультфильма Летучий корабль
- «Թռչող նավ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Թռչող նավ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Թռչող նավ» – մուլտֆիլմի էջը Գարրի Բարդինի պաշտոնական կայքում
- Летучий корабль: ах, если бы сбылась моя мечта… Наталия Руденко Статья на сайте Наш фильм.ру
- «Թռչող նավ» Մուլտֆիլմերի արխիվի կայքում
- Песня о мечте из мультфильма Летучий корабль - слушать онлайн с текстом
|