Ժուան Ֆելիքս
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | João Félix Sequeira | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիզեու | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատլետիկո Մադրիդ | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2008 | Պեստինյաս | ||
2008-2014 | Պորտու | ||
2014-2015 | Պադրոենսե | ||
2015-2018 | Բենֆիկա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2018 | Բենֆիկա B | 30 | (7) |
2018-2019 | Բենֆիկա | 26 | (15) |
2019-ներկա | Ատլետիկո Մադրիդ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017 | Պորտուգալիա Մ18 | 2 | (2) |
2018 | Պորտուգալիա Մ19 | 2 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ21 | 10 | (4) |
2019-ներկա | Պորտուգալիա | 1 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոաու Ֆելիքս (պորտ.՝ João Félix, նոյեմբերի 10, 1999[1], Վիզեու), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։
Ֆուտբոլիստի կարիերան Ֆելիքսը սկսել է Բենֆիկայում[3]։ Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 43 հանդիպումներում[4] և ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5]։ Դրանից հետո Ատլետիկո Մադրիդը գնեց Ֆելիքսի տրանսֆերը 126 միլիոն եվրոյի դիմաց՝ դարձնելով նրան պատմության չորրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Ֆելիքսը նշեց 2019 թվականին՝ 19 տարեկան հասակում[6]։ Նույն թվականին նա հավաքականի հետ հաղթեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգան, թեև խաղադաշտ դուրս չեկավ մրցաշարի եզրափակչում[7]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենֆիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոաու Ֆելիքսը հանդես է եկել Պեստինհասի, Պորտուի և Պադրոենսեի երիտասարդական թիմերում[8]։ 2015 թվականին նա միացավ Բենֆիկայի ակադեմիային[3][9]։ 2018-19 մրցաշրջանում Ֆելիքսը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ֆրանկո Սերվիին Բոավիշտայի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ փոխարինելով Պիցցիին Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի ՊԱՕԿ-ի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 25-ին՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[12][13]։ Սեպտեմբերի 23-ին Ֆելիքսը գոլ խփեց Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում՝ օգնելով Բենֆիկային հաղթել 2-0 հաշվով[14]։ Հոկտեմբերի 1-ին պորտուգալացին հայտնվեց Golden Boy 2018-ի 40 թեկնածուների շարքում[15][16][17]։
2019 թվականի հունվարի 6-ին Ֆելիքսը դուբլ ձևակերպեց Ռիու Ավիի դեմ խաղում[18]։ 1 ամիս անց պորտուգալացին երեք խաղում անընդմեջ դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ գրավելով Բոավիշտայի[19], Սպորտինգ Լիսաբոնի[20] և Նասիոնալի[21] դարպասները։ Մարտի 2-ին նա հավասարեցրեց հաշիվը Պորտուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին արդյունքում հաղթել 2-1 հաշվով[22]։ Ապրիլի 11-ին Ֆելիքսը 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[23]՝ 19 տարեկան և 152 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հետ տրիկ է ձևակերպել Եվրոպայի Լիգայում[24]։ Ապրիլի 22-ին նա դուբլ ձևակերպեց Մարիտիմուի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[25]։ 2018-19 մրցաշրջանում Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[26][27], իսկ Ֆելիքսը ճանաչվեց առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5], ինչպես նաև՝ ընդգրկվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի[28] ու Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականներում[5]։ Բենֆիկայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ատլետիկո Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 3-ին Ֆելիքսը 7 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[29][30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 126 միլիոն եվրո[32][33][34]։ Ֆելիքսը ստացավ 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Անտուան Գրիզմանը[35][36][37]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքսը ներկայացրել է Պորտուգալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[38]։ Պորտուգալիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտի 15-ին՝ Ուկրաինայի և Սերբիայի դեմ հանդիպումների համար[39][40], սակայն ստացավ վնասվածք և այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[41][42]։ Մայիսի 23-ին Ֆելիքսը ընդգրկվեց Պորտուգալիայի՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[43][44][45]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 5-ին՝ Ազգերի Լիգայի կիսաեզրափակչի Շվեյցարիայի դեմ խաղում[6][46][47]։ Պորտուգալիան հաղթեց այս մրցաշարը՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Նիդերլանդներին[7][48][49]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[50]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բենֆիկա B | 2016–17 | Սեգունդա Լիգա | 12 | 3 | — | 12 | 3 | |||||
2017–18 | 17 | 4 | 17 | 4 | ||||||||
Ընդհանուր | 29 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 7 | ||
Բենֆիկա | 2018–19 | Պրիմեյրա Լիգա | 26 | 15 | 6 | 1 | 9 | 3 | 2 | 1 | 43 | 20 |
Ատլետիկո Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 55 | 22 | 6 | 1 | 9 | 3 | 2 | 1 | 72 | 27 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[50]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենֆիկա
- Պորտուգալիայի առաջնություն. 2018–19[26]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիա
Անհատականական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ. հունվար 2019[51]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[28]
- Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2018–19[5]
- Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2018–19[52]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Portugal - João Félix - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «Joao Felix: Who is Atletico Madrid's new big-money signing?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joao Felix | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Vencedores dos Prémios Oficiais da Liga Portugal 2018-2019». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 «Joao Felix makes Portugal debut in Nations League semi-final v Switzerland». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Group, Global Media (2017 թ․ ապրիլի 26). «João Félix, o magricela que escapou ao FC Porto e brilha no Benfica». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Alves, Marcus. «Meet Benfica's Joao Felix: The Phenom Europe's Biggest Clubs Are All Watching». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Boavista Porto FC - SL Benfica, Aug 18, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «SL Benfica - PAOK Thessaloniki, Aug 21, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «SL Benfica - Sporting CP, Aug 25, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «João Félix: "I shivered" - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «SL Benfica - Desportivo Aves, Sep 23, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «João Félix joins the Golden Boy race - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Kylian Mbappe Headlines 2018 Golden Boy Nominees as 40-Man Shortlist Is Revealed». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Golden Boy shortlist reduced to 40 names with Liverpool's Alexander-Arnold one of four Premier League players included». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «SL Benfica - Rio Ave FC, Jan 6, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SL Benfica - Boavista Porto FC, Jan 29, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Sporting CP - SL Benfica, Feb 3, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SL Benfica - CD Nacional, Feb 10, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «FC Porto - SL Benfica, Mar 2, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SL Benfica - Eintracht Frankfurt, Apr 11, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Europa League round-up: Joao Felix hat-trick; English refs award three pens and a red» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SL Benfica - CS Marítimo, Apr 22, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 26,0 26,1 «Benfica win Portuguese league title ahead of Porto». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Benfica wins 5th Portuguese league title in 6 seasons». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 28,0 28,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of 2018/19». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Club Atlético de Madrid · Web oficial - Welcome, João Félix!». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Atletico Madrid confirm signing of Benfica's Joao Felix». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Official: Joao Felix joins Atletico Madrid». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joao Felix: Atletico Madrid sign forward from Benfica for £113m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Reuters (2019 թ․ հուլիսի 3). «Atlético Madrid sign teenager João Felix from Benfica for €126m fee». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Atletico Madrid land 19-year-old Joao Felix from Benfica for £113m». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Club Atlético de Madrid · Web oficial - João Félix to wear number 7 shirt». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joao Felix to wear Griezmann's No.7 shirt». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Pisani, Sacha. «Atletico Madrid hands Joao Felix Griezmann's No. 7 shirt». Sportstar (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joao Felix: The Portuguese wonderkid who has been called the most exciting player since Cristiano Ronaldo» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Eagles called up to the National Team - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ronaldo Returns To Portugal Squad For Euro 2020 Qualifiers». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Portugal - Ukraine, Mar 22, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Portugal - Serbia, Mar 25, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Ronaldo, Joao Felix headline Portugal squad». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Portugal - Switzerland, Jun 5, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Joao Felix is rated at £106m but he struggled on his Portugal debut». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 50,0 50,1 «João Félix». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Melhores de janeiro: João Félix e Pedro Henrique em destaque». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ SAPO. «João Félix eleito Jogador Jovem do Ano de 2018/2019». SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելիքսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆելիքսի պաշտոնական Տվիտերի էջը
- Ֆելիքսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆելիքսը transfermarkt-ում
- Ֆելիքսը soccerbase.com-ում
- Ֆելիքսը WhoScored.com կայքում Արխիվացված 2022-11-29 Wayback Machine
- Ֆելիքսը Ատլետիկո Մադրիդի պաշտոնական կայքում
- Ֆելիքսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Ֆելիքս» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ