Jump to content

Իբրահիմ Նագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Նագի
إبراهيم ناجي
Ծնվել էդեկտեմբերի 31, 1898(1898-12-31)[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էմարտի 27, 1953(1953-03-27)[3] (54 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, թարգմանիչ և բժիշկ
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոս
Ուշագրավ աշխատանքներ«Ամպերի ետևում» դիվան
«Կահիրեի գիշերներ» դիվան
«Գիշերվա տաճարում» դիվան

Իբրահիմ Նագի (ամբողջական անուն՝ արաբ․՝ - إبراهيم ناجي‎‎, դեկտեմբերի 31, 1898(1898-12-31)[1][2], Կահիրե, Եգիպտոս - մարտի 27, 1953(1953-03-27)[3]), արաբ բանաստեղծ և արձակագիր, «Ապոլլոն» ամսագրի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Նագին ծնվել է Կահիրեում, խոշոր պաշտոնյայի ընտանիքում։ Ինչպես Աբու Շադին, նա ավարտել է բժշկական համալսարանը, որից հետո աշխատել է որպես բժիշկ Կահիրեում, միառժամանակ զբաղվելով գրական գործունեությամբ։ Կատարել է թարգմանություններ ֆրանսիական և անգլիական պոետներից։ Նրա առաջին դիվանը «Ամպերի ետևում» (արաբ․՝ وراء الغمام‎‎՝ վարա ալ-ղամամ) լույս է տեսել 1934 թվականին։ 1944 թվականին լույս է տեսնում երկրորդ դիվանը՝ «Կահիրեի գիշերներ» (արաբ․՝ ليالي القاهرة‎‎՝ լայալի ալ-Կահիրա), ապա՝ «Գիշերվա տաճարում» (արաբ․՝ في معبد الليل‎‎՝ ֆի մա'բադ ալ-լեյլ, 1948)։ Իբրահիմ Նագիի ամբողջական բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել մշակույթի նախարարության կողմից։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նագին ներկայացնում է եգիպտական պոեզիայի սենտիմենտալ ռոմանտիզմի ուղղությունը։ Նա առանձնանում է իր սուբյեկտիվությամբ։ Նրա մոտ նույնպես գերակշռում է լիրիկական պոեզիան։ Բայց նա գրել է նաև էլեգիաներ։ Նրա բանաստեղծությունների մեծագույն մասը նվիրված են իրեն, իր մտածմունքներին, տառապանքներին, զգացմունքներին։ Ի տարբերություն Աբու Շադիի, նա կարծում է, որ բնությունը չի կարող բերել մշտական մխիթարություն։ Միակ բանը, որ կարող է թեթևացնել նրա տառապանքները սերն է։ Նա, ով չի սիրել, կյանքը զուր է ապրել։ Սերը վեհացնում է մարդուն և բուժում նրա հոգու վերքերը։ Նրա պոեզիայի մեջ հաճախ հանդիպում ենք քարավանների, անապատների, ճամփորդության նկարագրություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 الزركلي خ. ا. الأعلام (արաբ.): قاموس تراجم لأشهر الرجال والنساء من العرب والمستعربين والمستشرقين — 15 — بيروت: دار العلم للملايين, 2002.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]