Jump to content

Իժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իժեր (լատին․՝ Viperidae), սողունների դասի թեփուկավորների կարգի օձերի ենթակարգի ընտանիք։ Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 36-38 ցեղի 259 տեսակ։ Հայաստանում տարածված է իժերի (Viperinae) ենթաընտանիքի 4 տեսակ՝ Հայկական տափաստանային իժ, Հայկական իժ (Հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ), Դարևսկու վահանագլուխ իժ և գյուրզա, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 2-3 ցեղերի։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0, 35-3, 5 մ)։ Բնորոշվում են համեմատաբար հաստ մարմնով ու հիմնականում կարճ պոչով։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով կամ հարթ վահանիկներով (վահանագլուխ իժեր)։ Մաշկը ծածկված է կատարավոր կամ հարթ թեփուկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը օվալաձև է և ուժեղ լույսի պայմաններում ունի ուղղահայաց ճեղքի տեսք։

Թունավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր իժեր թունավոր են։ Վերծնոտային ոսկրերը շատ կարճ են ու շարժուն, օժտված են երկար խողովակավոր թունամուղ ատամներով։ Ատամներ կան նաև թևանման ոսկրերի և ստորին ծնոտի վրա։

Ներքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է իժերիի միայն աջ թոքը, ձախը մնացորդային է։ Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ձվակենդանածին և ձվադիր տեսակներ։ Հայտնի է նաև 1 կուսածին տեսակ։

Բնակվում են տարբեր կենսավայրերում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանների առափնյա տարածքները, անտառները, անապատներն ու լեռնային տարածքները։ Հայտնի են կիսաջրային, փորող և ծառերի վրա մագլցող տեսակներ։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում տարածված թունավոր օձեր ՝ բոլորը իժեր ընտանիքին պատկանող
Տեսակ Պատկեր Չափ Նկարագրություն Տարածվածություն Հայաստանում Տարածվածություն միջավայր Տարածվածություն միջավայրի բարձրություն Հայաստանի Կարմիր գիրք Ակտիվության ժամանակաշրջան Թունավորություն
Գյուրզա (Macrovipera lebetina, Гюрза) մինչև 175 սմ, բացառիկ դեպքերում մինչև 2 մ Ունի «տափակ» դեմք, հաստ մարմին`

մոխրագույն կամ կարմրաշագանակագույն։ Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր։ Գլուխը միագույն է, առանց նախշերի։

Արաքս գետի հովտում և նրա նախալեռնային շրջաններում, իսկ հյուսիսում Քուռ գետի հովտում։ Թալինի, Արմավիրի, Էջմիածնի, Բաղրամյանի, Աշտարակի, Արտաշատի, Արարատի, Մասիսի, Հրազդանի, Կոտայքի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում[1]։ Չի հանդիպում Գեղարքունիքի մարզում: չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ Հայաստանում՝ մինչև 2000 մ Ձմեռային թաքստոցից դուրս ե գալիս մարտի սկզբներին։ Համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի ամենավտանգավոր օձը։ Կծելիս զգալի քանակությամբ թույն է ներարկում։ Մահացությունները շատ են։ Սխալ առաջին օգնությունը կարող է երբեմն ավելի վտանգավոր լինել։
Հայկական իժ, Ռադդեի իժ (Montivipera raddei, Гадюка Радде) 80-100 սմ Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է[2]։ Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում[2]։ Հրազդանի, Կոտայքի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Կապանի բարձրադիր լեռնային շրջաններում[1]։ Բնակվում է լեռնաքսերոֆիտային անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին։ Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում[2]։ 1300–1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500–2700 մ[2] ներառված է[2] Ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը[2]։ թունավոր է և շատ վտանգավոր։ Խայթոցի դեպքում չի կարելի սրսկել «անտիգյուրզին»։
Հայկական տափաստանային իժ կամ Հայկական լեռնատափաստանային իժ[3] (Vipera eriwanensis, Армянская степная гадюка) պատկերը՝ այլ կայքում 60-70 սմ Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է[3]։ Հայաստանի կենտրոնական և հյուսիսային լեռնային շրջաններում և բարձրադիր լեռնային մարգագետիններում ՝ Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, Ամասիայի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջանում[1]։ Բնակեցնում է սարերի չոր թեքությունները, քարքարոտ լեռնային տափաստանները, լեռնանցքների ափերը։ Ամառային տապին իժը իջնում է ներքև՝ ավելի խոնավ շրջաններ։ 1200–3000 մ[3] ներառված է[3] դուրս են գալիս ապրիլի կեսերից և մինչև հուլիս-օգոստոս ամիսները ակտիվ են քիչ թունավոր՝ մահացու դեպքեր չեն գրանցվել
Դարևսկու վահանագլուխ իժ (Vipera darevskii,    Гадюка Даревского) 13-42 սմ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև լայն խալերից կազմված զիգզագանման նախշ[4]։ Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասը։ Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (Աչքասար լեռ), հայտնի է նաև Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում։ բնորոշ բիոտոպերն են հանդիսանում ենթալպյան գոտում գտնվող քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները՝ ծածկված տափակ քարերի կույտերով[4]։ 2350-3000 մ ներառված է[4] Մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջը[4]։ Թունավոր է և մեծ վտանգ է ներկայացնում մարդու համար։
Կովկասյան իժ (Vipera kaznakovi, Кавказская гадюка) 30-40 սմ, երբեմն հասնում է 70 սմ Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը և ավելի վառ գունավորում ունեն։ Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով։ Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով։ [1] Այլ տվյալներով ՝ Հայաստանում չի հանդիպում։ մինչև 2500 մ Թունավոր է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Օձերը «հանդիպում են փնտրում» մարդկանց հետ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայկական իժ կամ Ռադդեի իժ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հայկական լեռնատափաստանային իժ». mnp.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Դարևսկու իժ». mnp.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժեր» հոդվածին։