Jump to content

Իմ ընկեր Դամերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ ընկեր Դամերը
անգլ.՝ My Friend Dahmer
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականապրիլ 2017 և հունիսի 1, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Մեյերս
ԴերակատարներՌոսս Լինչ, Վինսենթ Քարթայզեր, Ալեքս Վուլֆ, Էն Հեչ և Գաբրիելա Նովոգրաց
ԵրաժշտությունԷնդրյու Հոլանդեր
ԿինոընկերությունAperture Entertainment
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Իմ ընկեր Դամերը» (անգլ.՝ My friend Dahmer), ամերիկյան կենսագրական ֆիլմ սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին, նկարահանված 2017 թվականին ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մեյերսի կողմից։ Գլխավոր դերակատարը Ռոսս Լինչն է։ Ֆիլմը հիմնված է համանուն վեպի վրա, որը թողարկել է մուլտիպլիկատոր Ջոն Բեկդերֆը, ով 1970-ականների վերջին Revere High School դպրոցում եղել է Դամերի համադասարանցին և ընկերը[1]։ Ֆիլմն անդրադառնում է կամքի ազատության՝ փիլիսոփայական և բարոյական խնդիրներին, ինչպես նաև ընտանիքի, կրթական հաստատության և հասարակության ազդեցությանն անձի ինքնահաստատման վրա։ Ֆիլմին բացառիկություն է տալիս այն փաստը, որ սա Ջեֆրի Դամերի կենսագրությանը նվիրված բոլոր կենսագրական ֆիլմերից միակն է, որն անդրադառնում է նրա դպրոցական, պատանեկան տարիներին՝ փորձելով բացահայտել դաժանության ձևավորման իրական պատճառներն ու պայմանները[2]։

Ջեֆրի Լայոնել Դամերն ապրում է ծնողների և կրտսեր եղբոր հետ Օհայո նահանգի Բաթում քաղաքում։ Նա սովորում է Revere High School դպրոցում, բայց ինտրովերտ լինելու պատճառով դպրոցում հայտնի չէ։ Որպես զբաղմունք երիտասարդը տարբեր թթուներով քայքայում է սատկած կենդանիների դիերը։ Պարբերաբար ենթարկվում է այլ աշակերտների հարձակումներին։ Ծնողների ամուսնալուծման պատճառով, Ջեֆրին նրանց հետ կոնֆլիկտի մեջ է մտնում և սկսում օգտագործել մեծ քանակությամբ ալկոհոլ։ Այս ամենը նկատում են դասընկերները, բայց դպրոցի անձնակազմն անպատասխանատվություն է ցուցաբերում։

Մի շարք հիմար արարքների շնորհիվ տղան հարգանք և ընկերներ է ձեռք բերում։ Ջեֆրին ոգեշնչում է Բեքդերֆին ավարտական նախօրեին ստեղծել Դամերի բազմաթիվ նկարներ տարբեր զավեշտական իրավիճակներում (որոնք հետագայում ձևավորել են գրաֆիկական վեպը)։ Միևնույն ժամանակ, Դամերը սկսում է զգալ, որ համակրում է տղամարդկանց։

Գիտակցելով իր համասեռամոլությունը և ընտանեկան խնդիրները, Ջեֆրին դադարեցնում է ընկերների հետ շփումը։ 1978 թվականի ամռանը Ջեֆրիի ծնողներն ամուսնալուծվում են և Դամերի մայրն ու կրտսեր եղբայր Դևիդը մեկնում են Վիսկոնսին նահանգ, իսկ հայրը սկսում է ապրել հյուրատանը։ Այս դեպքերի պատճառով էլ տղան 18 տարեկան հասակում սկսում է ապրել միայնակ։

Սոցիալական մեկուսացման, ընկերների և հարազատների հետ կապը կորցնելու հետևանքով, Ջեֆրին նույն թվականի հունիսի 18-ին ուղևորվում է ճանապարհորդության, որի ընթացքում էլ կատարում է իր առաջին սպանությունը, որի զոհը դառնում է 18-ամյա ավտոարշավորդ Սթիվեն Հիքսը։

Ֆիլմի սցենարի գաղափարը ծնվել է 2014 թվականին՝ Մայք Մեյերսի և Ջոն Բեքդերֆի ծանոթությունից հետո։ Ֆիլմը նկարահանվել է Օհայո նահանգում, այն տանը, որտեղ Ջեֆրի Դամերն անցկացրել է մանկությունը և պատանեկությունը և գործել իր առաջին սպանությունը[3][4]։ Նկարահանումներին նախապատրաստվելիս Ռոս Լինչը դերի մեջ մտնելու նպատակով մի քանի շաբաթ դիտել է Դամերի հետ հարցազրույցները և շփվել նրա դպրոցական ընկերների և ծանոթների հետ[5][6]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի ապրիլի 21-ին Թրայբեկի կինոփառատոնում[7]։ Ամերիկյան կինովարձույթում ֆիլմը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 5-ին[8]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների կողմից[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stuaru Warner (2017 թ․ նոյեմբերի 6). «Jeffrey Dahmer's Friend Derf: About His Classmate the Serial Killer». Phoenix New Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. David Barnett (2017 թ․ նոյեմբերի 12). «In New Film, 'My Friend Dahmer' Author Portrays Serial Killer As Sympathetic Outcast». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Bone Fragments, Many Human, Are Found at Suspect's Ohio. July 31, 1991».
  4. «2017's Darkest Serial Killer Movie Follows Teen Jeffrey Dahmer. May 16, 2017».
  5. «Something terrifying happened when actor cursed Jeffrey Dahmer while filming 'My Friend Dahmer' at murder home. NOV 01, 2017».
  6. «Bone Fragments, Many Human, Are Found at Suspect's Ohio. July 31, 1991».
  7. «FILM GUIDE MY FRIEND DAHMER». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Мой друг Дамер (2017) My Friend Dahmer (original title)».
  9. «My Friend Dahmer 2017 METASCORE Generally favorable reviews based on 26 Critics».