Jump to content

Ինքնաթիռներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնաթիռներ
անգլ.՝ Planes
Տեսակմուլտֆիլմ և կինոնկար
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ, մարտաֆիլմ և արկածային ֆիլմ
Թեմաավտոմեքենա և օդագնացություն
Հորինված երկիրCars universe?
Շարքի մասն էPlanes?
ՌեժիսորՔլայ Հոլ[1][2][3][…]
ՍցենարիստՋոն Լեսսետեր
ՀնչյունավորումԴեյն Կուկ[4], Սթեյսի Քիչ[4], Պրիանկա Չոպրա[4], Բրեդ Գարեթ[4], Թերի Հետչեր[4], Կառլոս Ալազրաքի[4][5], Ռոջեր Սմիթ[4], Գրեյ Դելայլ[4], Ռոբ Փոլսեն[4], Ջուլիա Լուի-Դրեյֆուս[4], Ջոն Քլիզ[4], Քոլին Քոուհերդ[4], «Զվարճացնող» Սեդրիք[4], Գաբրիել Իգլեսիաս[4], Սինբադ[4], Վել Քիլմեր[4], Էնթոնի Էդվարդս[4], Օլիվեր Կալկոֆե[4] և Բրենտ Մուսբուրգեր[4]
ՊրոդյուսերՋոն Լեսսետեր
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄարկ Մանչինա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios և Պիքսար[6]
ԴիստրիբյուտորՀունգարիա ֆորում, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և Ուոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն92 րոպե
ՇարքPlanes?
ՍիկվելԻնքնաթիռներ։ Կրակ և ջուր
Թվականօգոստոսի 9, 2013[7], օգոստոսի 29, 2013[8], սեպտեմբերի 27, 2013[9], օգոստոսի 2, 2013[10] և օգոստոսի 15, 2013[11]
MPAA վարկանիշPG
Բյուջե50 000 000 $[12]
Շահույթ239 258 712 $[12]
movies.disney.com/planes/

«Ինքնաթիռները» (անգլ.՝ Planes), լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ, DisneyToon Studios-ի պրոդյուսերությամբ, որը թողարկվել է Walt Disney Pictures[13] կողմից։ Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 9-ին։

Գործողությունները տեղի են ունենում «Մեքենաներ» մուլտֆիլմի աշխարհում։ Դաստի Պոլեյպոլե`համեստ աշխատասեր ինքնաթիռ, որն աշխատում է գավառական օդանավակայանում որպես գավառական գյուղատնտեսական փոշեցիր։ Սակայն դա նրան չի խանգարում երազել նրա մասին, որ գոնե մի անգամ մասնակցի ամենաարագ ինքնաթիռների համաշխարհային մրցարշավին։ Սակայն Դաստին վախենում է բարձրությունից։ Այդ պատճառով, երբ նա պատահաբար դառնում է մրցարշավի մասնակիցներից մեկը, նա ստիպված էր օգնություն խնդրել ծովային ավիացիայի վետերանից՝ պաշտոնաթող արված Շկիպերից։ Իմաստուն ուսուցչի շնորհիվ Դաստին կարող է հաղթահարել իր թուլությունները և մարտահրավեր նետել չեմպիոն Ռիփսլինգերին, իսկ ողջ աշխարհը սրտի թրթրիռով կհետևի այդ մրցարշավին։

  • Դաստի Պոլեյպոլե (№7), ոչ մեծ ինքնաթիռ, որը երազում է մասնակցել համաշխարհային մրցարշավին։ Բայց նրա երազանքի ճանապարհին կան մի քանի խոչընդոտներ. նրա շարժիչը նախատեսված չէ այդպիսի մասշտաբային մրցույթների համար, իսկ ինքը՝ Դաստին վախենում է բարձրությունից։ Բայց ընկերների շնորհիվ Դաստիի երազանքը կարող է իրականանալ և նա կմասնակցի իր ողջ կյանքի ամենամեծ արկածներին։ Առաջին հայացքից սիրահարվում է Իշանին (թեև նրան նախկինում տեսել էր)։ Air Tractor AT-400
  • Նավապետ Ռայլի, իր ժամանակ նա եղել է իսկական հերոս։ Այնուամենայնիվ, մարտական առաջադրանքը կատարելու ընթացքում առաջացած միջադեպը հանգեցրեց նրան, որ նրան հեռացրեցին և նա մնաց տնային կալանքի տակ մինչև կյանքի վերջ։ Դրանից հետո Նավապետը վարում էր հանգիստ կյանք, մինչև չէր հանդիպել Դաստիին։ Հանդիպելու պահից էլ նրանք դարձան լավ ընկերներ։ Նավապետն ինքը սկսեց սովորեցնել Դաստիին, թե ինչպես թռչել ավելի արագ ու բարձր և ոչնչից չվախենալ։ Բայց շուտով, երբ Դաստին իմանում է նրա մասին ճշմարտությունը, պատմում է, թե ինչ էր եղել այդ օրը:F4U
  • Չուխ, բենզինատար, լավ ընկեր։ Նա շատ է աշխատում, որովհետև Դոտիի հետ հանդիսանում է սրճարանի սեփականատեր։ Չուխը մեծահոգի է, և շատ հավատարիմ է իր ընկեր Դաստիին, այդ պատճառով էլ օգնում է նրան։ Եթե Չուխը չի կարողանում միայնակ օգնել ընկերոջը, նա միշտ գտնում է նրան, ով այդ ամբողջը կանի։
  • Դոտի, ինքնաբեռնիչ մեքենա, սրճարանի սեփականատեր։ Նա շրջանում ամենալավ մեքենագետն է և Դաստիի ամենալավ ընկերը, այդ պատճառով էլ հույս ունյ, որ նօա բոլոր երազանքները կիրականան։ Թեկուզ և հասկանում է, որ երազանքով շատ համակվելը վտանգավոր է։ Ինչ էլ որ պատահի, նա միշտ պատրաստ է օգնել Դաստիին դժվար րոպեներին։
  • Բրավո և Էխո, ջոկատի հպարտությունն են։ Ռազմական գործերում նրանք պարզապես ակնառու կարողություններ ունեն, նրանք նույնպես սիրում են մրցարշավներ։ Նրանք Դաստիի լավ ընկերներն են և պատրաստ են օգնել:McDonnell Douglas F/A-18 Hornet
  • Էլ Չուպակաբրա (№5), հմայիչ Էլ Չու, Մեքսիկայում լեգենդ է (ուղղակի հարցրեք նրան դրա մասին)։ Նա հմայիչ է ամեն ինչով, ձայնից մինչև մեծ շարժիչը:Gee Bee Model R Super Sportster
  • Տանյա (№22),ռուս է։ Նրա մասին հոգ է տանում Էլ Չուպակաբրան, սակայն նա այնքան է կենտրոնացած մրցարշավների վրա, որ չի կարողանում պատասխանել նույնպես։ Բնագրում նա կանադացի է Ռոշել անունով։ Մոդելը Bay Super V, բայց պատուհանների ձևը հիշեցնում է Eclipse ECJ:
  • Ռիպսլինգեր (№13), նրա մեջքի ետևում մեծ թվով հաղթանակներ են և միլիոնավոր երկրպագուներ։ Ռիպսլինգերը երկնքի սպորտի հույսն է և նա շատ լավ դա գիտի։ Բայց չնայած նրա լավ ֆինանսավորմանը և ամենանոր սարքավորումների, չեմպիոն նախընտրում է խաղի անարդար ձևերը։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է մարզային ինքնաթիռին, որը նրա տիտղոսի հավակնորդն է։ Դաստին չի պատկանում Ռիպսլինգերի աշխարհին, բայց միայն նրա ներկայությունը բարկացնում է նրան:North American P-51 Mustang
  • Նեդ և Զեդ, ամպագոռգոռ մրցարշավորդներ, մտնում են Ռիպսլինգերի խմբի մեջ, նաև համարվում են սաբոտաժի վարպետներ։ Իրականում նրանք տաղանդ չունեն, որը կօգներ նրանց դառնալ առաջինները, բայց նրանք հիանալի կատարում են բոլոր կեղտոտ հնարքները, որպեսզի օգնեն իրենց տիրոջը և այդպիսով նրա փառքից վայելեն մի կտոր։ Ռիպսլինգերին համարում են տեր:Zivko Edge 540
  • Բուլդոգ (№11), մրցարշավներին մասնակցում է ավելի վաղուց, քան ուրիշ որևէ մեկը։ Նա ամենածեր և իմաստունն է բոլոր մրցարշավորդներից։ Բուլդոգը հիշում է նույնիսկ մինչև ԳՏՀ-ի ժամանակները, երբ մրցարշավորդները վստահում էին իրենց գիրոսկոպերին և իրականացնում էին նավագնացություն դեպի աստղեր։ Եթե գործը հասնում էր մրցարշավների, Բուլդոգը միշտ ասում էր. «Լավ թռիչքներ և սպորտային վարպետություն»։ Թեկուզ Բուլդոգը տարեցտարի դառնում է ավելի ծեր, բայց մրցարշավներին միշտ ապացուցում է, որ դեռ չի կորցրել իր վարպետությունը։ Սկզբում, ինչպես և բոլորը, Դաստիին վերաբերվում էր բացասաբար, բայց նրանից հետո, ինչ Դաստին փրկեց նրա կյանքը, ընկերացել է նրա հետ։ Իրական համանմանը,DH.88 Comet:
  • Իշանի (№6), Ասիայի գործող չեմպիոն։ Նա ծնունդով Հնդկաստանից է, այդ պատճառով էլ գեղեցիկ է, բայց անողոք է երկնքում։ Նա աշխարհում հայտնի է իր տաղանդով և բարձր մրցունակությամբ։ Այդ որակների շնորհիվ նա ունի միլիարդավոր երկրպագուներ, որոնց թվում է Դաստին, ով նրան դիմել օգնության համար։ Էկզոտիկ և խորհրդավոի Իշանին միշտ լի է անակնկալներով և միշտ ձգտում է առաջին տեղին։ Սիրել է Դաստիին ոչ թե որպես երկրպագուի, այլ հերոսի։
  • Ռոուպեր, մեքենա, որը պատասխանատու է մրցարշավների ժամանակ կանոնների հետևմանը։ Ունի հումորի հրաշալի զգացում։ Նա երբեք բաց չի թողնում առիթը, որպեսզի լինի ուշադրության կենտրոնում և միշտ արտահայտում է իր կարծիքը։ Ռոուպերը միշտ էլ սկզբունքային է մրցարշավների հարցերում։
  • Քոլին Ռեգբի, բարեհամբույր դիրիժաբլ։ Նա սկսել է իր կարիերան, երբ սկսել է մեկնաբանել մրցավազքը ռադիոյով։ Այժմ նրա տաղանդը գնահատեցին ավելի բարձր շրջաններում, և ստացել է հնարավորություն վարել շոու սպորտային ալիքով։
  • Ֆրանց/Ֆլիգենգաուզեն, գերմանական թռչող ավտոմեքենա բաց կանաչ գույնի։ Դաստիի առաջին երկրպագուն է։ Տառապում է անձնավորության երկատմամբ։ Ֆրանցը վերգետնյա մեքենա է, Ֆլիգենգաուզենը՝ ինքնաթիռ։
  • Բռենտ Մուստանբուրգեր, մեքենա, ինչպես «Մեքենաներ 2» մուլտֆիլմում, հաղորդավար և մրցավազքի մեկնաբան։
  • Արտուրո, իտալական կապույտ ինքնաթիռ։
  • Ֆոնզարելի, դեղին ինքնաթիռ, մրցույթի մասնակից։ Դոպինգի օգտագործման պատճառով հեռացվել է։
  • Տրակտորներ, ինչպես «Մեքենաներ» մուլտֆիլմում, կովերի դեր են տանում։
  • Ֆայերբերդ, դանիացի ինքնաթիռ ութ համարի ներքո կարմիր գույն։
  • Յան Կովալսկի, լեհական կանաչ ինքնաթիռ։ Նրա թևերը Լեհաստանի դրոշի գույներով են։
  • Արևային թև, դեղին ինքնաթիռ Չինաստանից։
  • Անտոնիո, սև ինքնաթիռ Իսպանիայից։ Համար երեք։ Թևերը կարմիր դեղին են։
  • Անդոր, սպիտակ ինքնաթիռ ԱՄՆ-ից։ Թևերը կապույտ են։
  • Ռոբին վան դեռ Բեռդ, դեղնակարմիր ինքնաթիռ Նիդեռլանդներից։ Համար 55։
  • Միգել, կանաչ ինքնաթիռ Բրազիլիայից։
  • Ցուբասա,կապույտ ինքնաթիռ Ճապոնիայից։ Համար 23։
  • Վիչի, ինքնաթիռ Թուրքիայից։ Համար 1։
  • Պիստոն և Պորշեն, երկու ինքնաթիռ ԱՄՆ-ից։
  • Կոլյա Իվանով,ինքնաթիռ Ռուսաստանից։ Համար 19։
  • Վիկինգ, ինքնաթիռ Շվեյցարիայից։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռիպսլինգերի համարն է 13։
  • Գրեթե բոլոր ինքնաթիռները, որոնք կան մուլտֆիլմում, գոյություն ունեն իրականում։
  • Երբ որ ինքնաթիռները պատրաստվում են թռիչքի, Էլ Չուի երկրպագուները հարցնում են, թե ինչու է նա այդքան ծանր։ Նա պատասխանում է, որ նա ծանր է շարժիչի պատճառով, սակայն իրականում այդ մոդելի ինքնաթիռի շարժիչը ավելի թեթև է։
  • «Ինքնաթիռներ» և «Մեքենաներ» մուլտֆիլմի գլխավոր հերոսները հայտնվում են նման իրավիճակում։ Երկուսն էլ սպորտում համարվում են նորեկներ, երկրպագուները նրանց շատ են սիրում, երկուսն էլ ունեն ուժեղ հակառակորդ, երկուսն էլ օգնում են ծեր հակառակորդին վթարի ժամանակ։ Եվ նրանց մարզելով զբաղվում են պաշտոնաթող արված մարդիկ։
  • Մուլտֆիլմում կարելի է տեսնել պլանշետ IPad, բայց Զեդը այն անվանում է flyPad: Նաև գոյություն ունի Youtube կայքը, որը կոչվում է flewtube:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt1691917/?ref_=sr_
  2. http://movieweb.com/movie/disneys-planes/
  3. http://www.mafab.hu/movies/repcsik-99510.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 http://www.imdb.com/title/tt1691917/fullcredits?mode=desktop
  5. http://www.metacritic.com/movie/planes
  6. https://web.archive.org/web/20130502015524/http://collider.com/planes-direct-to-dvd-cars-spin-off/76676
  7. http://www.boxofficemojo.com/movies/?id=planes.htm
  8. Internet Movie Database — 1990.
  9. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=78738&type=MOVIE&iv=Basic
  10. http://www.d-zine.se/filmer/flygplan.htm
  11. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  12. 12,0 12,1 http://boxofficemojo.com/movies/?id=planes.htm
  13. Goldberg, Matt (2011 թ․ փետրվարի 17). «Disney Officially Announces PLANES, a Direct-to-DVD Spin-Off of Pixar's CARS». Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնաթիռներ (մուլտֆիլմ)» հոդվածին։