Իտալական տնտեսական հրաշք
Իտալական տնտեսական հրաշք (իտալ.՝ Il boom), 1950-ականների կեսերից մինչև 1970-ականների կեսերն Իտալիայում արագ տնտեսական աճի շրջան[1][2], որի ընթացքում երկրի տնտեսությունն ագրարաարդյունաբերականից վերածվել է աշխարհի առավել արդյունաբերացված երկրներից մեկը և մտել համաշխարհային առաջատարներների թվի մեջ[3][4]։
Նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս է եկել առավել տուժած և ավերված եվրոպական երկրների թվում։ «Il boom»-ն իրենից ներկայացնում է տնտեսության արդիականացումն ու զարգացումն աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկի մակարդակի։ Տնտեսական պայթյունի շարժիչներն են իտալացի գործարարների կանխատեսումն ու տնտեսական ըմբռնումը, ինչպես նաև Պադանի հարթավայրում մեթանի և հիդրոկարբոնատների հանքավայրերի հայտնաբերումը, ինչը խթան է հանդիսացել սև մետալուրգիայի զարգացման համար։ Իտալական ձուլվածքի վերելքին նպաստել է նաև ԱՄՆ-ի աջակցությունը, որը ցուցաբերվել է Մարշալի պլանին համապատասխան և ուղղվել է արդյունաբերության հիմնական ճյուղերի վերականգնմանը։ Այդ ազդեցությունների գլխավոր նպատակը տնտեսության ինդուստրիալ ճյուղերի զարգացումն էր այնպիսի մակարդակի, որը թույլ կտար նրանց մրցունակ լինել ընդհանուր շուկայի տարածքում։
Տնտեսական հրաշքի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականների սկզբից Իտալիան մտել է բացառապես արագ ինդուստրիալ զարգացման շրջան՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության միջին տարեկան աճի տեմպերով առաջ անցնելով եվրոպական բոլոր երկրներից, իսկ համաշխարհային մասշտաբով զիջելով միայն Ճապոնիային[5][6]։
1959, 1960, 1961 և 1962 թվականներին տնտեսական աճը բարձրացել է համապատասխանաբար ՀՆԱ-ի 6,4 %, 5,8 %, 6,8 % և 6,1 %։ 1957-1960 թվականներին շրջանում արդյունաբերական արտադրության տարեկան միջին աճը կազմել է 31,4 %[7]։ Առավել աճ են ունեցել հետևյալ ճյուղերը[8][9]՝
- ավտոմեքենաշինություն - 89 %,
- ճշգրիտ մեքենաշինություն - 83 %,
- արհեստական մանրաթելի արտադրություն - 66,8 %:
Արդյունքում, 1953 թվականից մինչև 1962 թվականն ընկած ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրության ծավալն Իտալիայում մեծացել է եռակի անգամ։
Սոցիալական հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1960-ական թվականների ընթացքում գյուղից հեռացել են 1.8 մլն մարդ, հյուսիսային քաղաքներում սկսվել էր կեղծ ուրբանիզացիա, նրանք շատացել էին հետնախորշերի արվարձաններում՝ հենց քաղաքներում գոյություն ունեցող բազմաթիվ դատարկ բնակարանների առկայության դեպքում, որոնք վաճառվում էին անհասանելի աշխատանքային գներով[10]։
Տնտեսական հրաշքի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական հրաշքից հետո վերափոխված Իտալիային սկսեցին անվանել «նեոկապիտալիզմի» երկիր։ Բայց «նեոկապիտալիստական» իրականության անբաժանելի կողմերը եղել են նաև Իտալիային բնորոշ տարածաշրջանային անհամամասնությունները և խորը սոցիալական հակասությունները։ 1973 թվականի նավթային ճգնաժամը ժամանակավորապես կանգնեցրել է տնտեսական հրաշքը՝ առաջացնելով գործազրկության կտրուկ աճ և էներգակիրների արժեքի ավելացում (Իտալիան կաճված է նավթի և բնական գազի ներկրումից)։ Այդ տնտեսական անկումը շարունակվել է մինչև 1980-ական թվականների կեսերը[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Life, November 24, 1967 (p.48)
- ↑ Italy, a difficult democracy: a survey of Italian politics by Frederic Spotts and Theodor Wieser
- ↑ David Forgacs, Stephen Gundle (2007). Mass culture and Italian society from fascism to the Cold War. Bloomington: Indiana University Press. ISBN 978-0-253-21948-0.
- ↑ Nicholas Crafts, Gianni Toniolo (1996). Economic growth in Europe since 1945. Cambridge University Press. էջ 441. ISBN 0-521-49627-6.
- ↑ Michael J. Hogan (1987). The Marshall Plan: America, Britain, and the Reconstruction of Western Europe, 1947–1952. Cambridge University Press. էջեր 44–45. ISBN 0-521-37840-0.
- ↑ Nicholas Crafts, Gianni Toniolo (1996). Economic growth in Europe since 1945. Cambridge University Press. էջ 428. ISBN 0-521-49627-6.
- ↑ Ennio Di Nolfo (1992). Power in Europe? II: Great Britain, France, Germany, and Italy, and the Origins of the EEC 1952–57. Berlin: de Gruyter. էջ 198. ISBN 3-11-012158-1.
- ↑ Kennedy, John F. (1963 թ․ հուլիսի 1). Peters, Gerhard; Woolley, John T. (eds.). «290 - Remarks at a Dinner Given in His Honor by President Segni». The American Presidency Project. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Tagliabue, John (2007 թ․ օգոստոսի 11). «Italian Pride Is Revived in a Tiny Fiat». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Paul Ginsborg (2003). A history of contemporary Italy. New York: Palgrave Macmillan. էջ 219. ISBN 1-4039-6153-0.
- ↑ Kitty Calavita (2005). Immigrants at the margins. Law, race and exclusion in Southern Europe. Cambridge University Press. էջ 53. ISBN 0521846633.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nardozzi, Giangiacomo. "The Italian" Economic Miracle"." Rivista di storia economica (2003) 19#2 pp: 139-180, in English
- Rota, Mauro. "Credit and growth: reconsidering Italian industrial policy during the Golden Age." European Review of Economic History (2013) 17#4 pp: 431-451.
- Tolliday, Steven W. "Introduction: enterprise and state in the Italian'economic miracle'." Enterprise and Society (2000) 1#2 pp: 241-248.