Իրինա Կալինեց
Իրինա Կալինեց ուկրաիներեն՝ Ірина Онуфріївна Калинець | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1940 |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 31, 2012[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Ուկրաինա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[2] |
Մասնագիտություն | մանկագիր, գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Անդամակցություն | 1st Verkhovna Rada? |
Աշխատավայր | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
Պարգևներ | |
Կայք | khpg.org/en/index.php?id=1343766434 |
Iryna Kalynets Վիքիպահեստում |
Իրինա Օնիֆրիևնա Կալինեց (մինչ ամուսնությունը՝ Ստասիվ, ուկրաիներեն՝ Ірина Онуфріївна Стасів-Калинець, դեկտեմբերի 6, 1940, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2012[1], Լվով, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծուհի, այլադավանական շարժման ակտիվիստ, ուկրաինական ազգայնական և իրավապաշտպանական շարժման ակտիվիստ, բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Կալինեցը ծնվել է Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցու հավատացյալների ընտանիքում։ Ավարտել է Լվովի համալսարանի բանասիրական ֆակուլտետի սլավոնական բաժինը՝ մասնագիտանալով դասավանդման ոլորտում։ Կալինեցն աշխատել է որպես մեթոդիստ տարածաշրջանային Ժողովրդական արվեստի տանը, ուսուցիչ, գրադարանավար, ուկրաինական լեզվի և գրականության ուսուցիչ Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ «Львовская политехника» ազգային համալսարան)։
1990 թվականին Կալինեցն ընտրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ 1990 թվականի մայիսից եղել է Լվովի մարզային կրթության վարչության պետ։ Նա իրականացրել է դպրոցական համակարգի բարեփոխում դպրոցական համակարգի ուկրաինացման ուղղությամբ, մասնավորապես, նրա նախաձեռնությամբ չեղյալ է հայտարարվել ռուսաց լեզվի ուսուցումը տարրական դպրոցում, ռուսական դպրոցների և դասարանների թիվը Լվովում և տարածաշրջանում կրճատվել է, համապատասխան փոփոխություններ են կատարվել ուսումնական ծրագրերում և այլն։
Իրինա Կալինեցը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2012 թվականին[3]։
Այլախոհական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին ուկրաինացի մշակութային գործիչներին պաշտպանելու համար հալածանքների է ենթարկվել և հեռացվել աշխատանքից։ Աշխատել է որպես ջուլհակ։ Դպրոցում դասավանդել է լեզու և գրականություն։ 1970 թվականի հուլիսին ստորագրել է Լվովի 9 քաղաքացիների բողոքը ուկրաինացի այլախոհ Վալենտին Մորոզի ձերբակալության դեմ։ Նույն թվականի աշնանը ամուսնու հետ միջնորդություն է ուղարկել ԽՍՀՄ դատախազություն՝ խնդրելով իրեն թույլ տալ ներկա գտնվել Վալենտին Մորոզի դատավարությանը։ Նա նամակ է գրել ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինին Վալենտին Մորոզի հարազատների և ընկերների անունից, նամակ Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ բողոքելով դատավարության ընթացքում խախտումների դեմ։ 1971 թվականի դեկտեմբերին ստորագրել է այլախոհ Նինա Ստրոկատայի պաշտպանության հասարակական հանձնաժողով ստեղծելու մասին դեկլարացիան։ 1972 թվականի հունվարին ձերբակալվել է, նույն թվականի հուլիսին «հակախորհրդային ագիտացիայի և քարոզչության» համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ճամբարում և 3 տարի աքսորում։ Վեց ամիս անց նրա ամուսինը՝ բանաստեղծ Իգոր Կալինեցը, դատապարտվել է նույն մեղադրանքով և պատիժը կրել է Չիտայի մարզում։ Ազատ է արձակվել 1981 թվականին։
1980-ականների կեսերից Իրինա Կալինեցը հանդես է եկել որպես Արևմտյան Ուկրաինայի և Լվովի հասարակական և մշակութային կյանքի ակտիվիստ, մասնակցել Մեմորիալ և Ուկրաինայի Ժողովրդական Ռուխ կազմակերպությունների ստեղծմանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Կալինեցը հեղինակ է «Поезії», «Шлюб з полином» ժողովածուների, «Лелека і Чорна Хмара», «Казки іграшкового телефону»(2001), «Пімбо-Бімбо» (2000) մանկական գրքերի, «Вбивство тисячолітньої давнини» (2002) պատմական դեդեկտիվի, «Студії над „Словом о полку Ігоревім“», «Загадки хрещення України-Руси» մենագրությունների, «Тарас Шевченко і святий Августин» գիտական հետազոտության, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, էսսեների և այլն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին հասարակական գործունեության համար ճանաչվել է «Աշխարհի հերոս» (ԱՄՆ, Ռոչեսթեր), 2000 թվականին պարգևատրվել է Արքայադուստր Օլգայի III աստիճանի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Померла поетеса-дисидентка Ірина Калинець
- ↑ (not translated to en) Вітер в долонях — Lviv: 2017. — P. 46. — 416 p.
- ↑ «Association of Ukrainians in Great Britain -». www.augb.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Щоб не назвав нас ніхто пришельцями на рідній землі…» Газета «День».№ 225, 8.12.2010
- У Львові померла поетеса-дисидентка Ірина Калинець(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Կալինեց» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 31 մահեր
- 2012 մահեր
- Լվով քաղաքում մահացածներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծուհիներ
- Խորհրդային այլախոհներ
- Ուկրաինացի կին գրողներ
- Ուկրաինայի կին քաղաքական գործիչներ
- Խորհրդային գրողներ
- Իրավապաշտպաններ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Ուկրաինացի մանկագիրներ
- Խորհրդային մանկագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով