Լատվիական լատ
Տեսակ | հնացած տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | LVL |
Երկիր | Լատվիա |
Ներդրման ամսաթիվը | 1922 և 1993 |
Ավարտման ամսաթիվը | հունվարի 1, 2014 |
Պաշտ օգտագործողներ | Լատվիա |
Նշան | Ls |
Մետաղադրամ | 1, 2, 5, 10, 20, 50 սանտիմ, 1, 2 լատ |
Թղթադրամ | 5, 10, 20, 50, 100 և 500 լատ |
Կենտրոնական բանկ | Լատվիայի բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և Լատվիական ռուբլի |
Փոխարված է | եվրո |
Լատվիական լատ (լատիշ․՝ lats, հոգնակի թվով՝ lati), Լատվիայի արժույթ 1922-1941 և 1933-2013 թվականներին։ Անկախության վերականգնումից հետո՝ 1992 թվականի մայիսի 7-ին, որպես վճարման ժամանակավոր միջոց ներմուծվել է լատվիական ռուբլին։ 1992 թվականի հուլիսի 20-ից այն հռչակվել է վճարման օրինական միակ միջոցը Լատվիայում։ Լատը շրջանառության մեջ է եղել 1993 թվականի մարտի 5-ից մինչև 2014 թվականի հունվարի 14-ը։ Լատվիական ռուբլին լատով է փոխարինվել 200 ։ 1 հարաբերությամբ և շրջանառության մեջ է եղել մինչև 1993 թվականի հունիսի 28-ը։
Լատվիական 1 լատը (համարժեք է 100 սանտիմի, լատիշ․՝ santīms): Շրջանառվել են 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1 և 2 լատ արժողությամբ մետաղադրամներ, 5, 10, 20, 50, 100 և 500 լատ արժողությամբ թղթադրամներ։ Թողարկվել են հուշադրամներ թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներից։
2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան մտել է Եվրամիության կազմի մեջ։ Նույն թվականի հունվարի 1-14 զուգահեռաբար շրջանառության մեջ են եղել լատն ու եվրոն։ Փոխարժեքը հաստատվել է 0,702804 լատ մեկ եվրոյի դիմաց[1]։
Կիպրոսի ֆունտից ու Մալթայի լիրայի փոխարինումից հետո լատվիական լատը դարձել է Եվրոպայի «ամենածանր» արժույթը (մրցակցության մեջ է մնացել անգլիական ֆունտ ստերլինգի հետ). 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով ֆունտ ստերլինգի կուրսը լատից ցածր է եղել մոտ 70 դրամով։ Լատվիական արժույթի ամենախոշոր թղթադրամը՝ 500 լատը, համապատասխանել է ռուսական 32.5 հազար ռուբլուն, որը զիջել է միայն շվեյցարական 1.000 ֆրանկին և սինգապուրյան 10.000 դոլարին[2]։
Հին լատ (1922-1941)
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականի մարտի 22-ին թողարկվել են լատվիական ռուբլին ու կոպեկները։
1922 թվականի օգոստոսի 3-ին ազգային արժույթ է հռչակվել լատը, որի թողարկման իրավունքը վերապահվել է Լատվիայի բանկին, որը հիմնադրվել է 1922 թվականի սեպտեմբերի 7-ին։
1922-1941 թվականներին Լատվիայի առաջին հանրապետության շրջանառության մեջ են եղել
- մետաղադրամներ՝ 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1, 2 և 5 լատ արժողությամբ
- թղթադրամներ՝ 5, 10, 20, 25, 50, 100 և 500 լատ արժողությամբ։
Երբ 1940 թվականի օգոստոսի 5-ին Լատվիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, լատը շարունակվել է որոշ ժամանակ շրջանառվել։ 1940 թվականի նոյեմբերի 24-ից միևնույն ժամանակ շրջանառվել են խորհրդային ռուբլին ու լատը` փոխարինվելով 1:1 հարաբերակցությամբ։ 1941 թվականի մարտի 25-ին լատը վերջնականապես փոխարինվել է ռուբլով։ 1940 թվականին Լատվիայի բանկը դարձել է ԽՍՀՄ պետբանկի մասնաճյուղը։
Նոր լատ (1992-2013)
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի հուլիսի 31-ին սկսվել է Լատվիայի` որպես անկախ պետության դրամավարկային համակարգի գործարկումը։
1992 թվականի մայիսի 7-ին ներմուծվել է լատվիական ռուբլին՝ խորհրդայինի նկատմամբ 1:1 հարաբերակցությամբ («ռուբլիս» կամ «ռեպշեկ»՝ Լատվիայի բանկի նախագահ Էյնար Ռեպշեի անունով)[3]։ Արդեն 1992 թվականի հուլիսի 20-ին խորհրդային ռուբլու գործածությունը ռուբլիսի հետ կասեցվել է, իսկ 1992 թվականի օգոստոսի 7-ին Լատվիայի բանկը պաշտոնապես գնանշել է խորհրդային ռուբլին` այն վերահաշվարկելով դոլարի գնանշմամբ։ Դեկտեմբերին մեկ ռուբլիսն արժեցել է 2.5 խորհրդային ռուբլի[4]։
Կուրսի նվազումը շարունակվել է ընդհուպ մինչև 1993 թվականը, երբ ներմուծվել է լատը (փախանակման կուրսը եղել է 1 լատ 200 ռուբլիսի դիմաց)[4]։
Փոխանակման համար նախատեսված մետաղադրամներն ի հայտ են եկել 1992 թվականին։ Դրանք արտադրվել են Գերմանիայում։ 1 սանտիմը հատվել է Նորվեգիայում, ոսկե 100 լատը և արագիլի պատկերով 1 լատը՝ Ֆինլանդիայում, իսկ 2 լատ անվանական արժողությամբ մետաղադրամները՝ Անգլիայում։
1992-2013 թվականների մետաղադրամների նմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անվանական արժեք | Նյութ | Տրամագիծ (մմ) |
Հաստություն (մմ) |
Զանգված (գ) |
Եզր | Թողարկման տարեթվեր |
---|---|---|---|---|---|---|---|
1 սանտիմ | պղինձ/պողպատ/պղինձ | 15,65 | 1,1 | 1,6 | հարթ | 1992 1997 2003 2005 2007 2008 | |
2 սանտիմ | 17 | 1,2 | 1,9 | 1992 2000 2006 2007 2009 | |||
5 սանտիմ | պղինձ+ցինկ+նիկել | 18,5 | 1,3 | 2,5 | 1992 2006 2007 2009 | ||
10 սանտիմ | 19,9 | 1,4 | 3,25 | 1992 2008 | |||
20 սանտիմ | 21,5 | 1,5 | 4 | 1992 2007 2009 | |||
50 սանտիմ | մելքիոր | 18,8 | 1,7 | 3,5 | կտրատված | 1992 2007 2009 | |
1 լատ | 21,75 | 1,8 | 4,8 | հարթ գրությամբ LATVIJAS BANKA |
1992 2007 2008 | ||
2 лата | 24,35 | 1,8 | 6 | կտրատված գրոթւյամբ LATVIJAS BANKA |
1992 | ||
օղակ։ մելքիոր կենտրոն։ պղինձ+ցինկ+նիկել |
26,3 | 2,4 | 9,5 | 1999 2003 2009 | |||
Պատկերի մասշտաբ — 3,0 պիքսել 1 մմ-ում |
1 լատ մետաղադրամները փոփոխված դիզայնով
[խմբագրել | խմբագրել կոդը]1 լատ մետաղադրամները փոփոխված դիզայնով | |||||
---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանում | Թողարման տարեթիվ | Տպաքանակ, միլիոն | Նկարիչ | Քանդակագործ |
Արագիլ | 2001 | 0,25 | Օլգա Շիլովա | ||
Մրջյուն | 2003 | 0,25 | Մարիս Պունտս Արտիս Զվիրգդինիշ Դավիդս Ռուբինս |
Լիգիտա Ֆրանցկևիչ | |
Սունկ | 2004 | 0,5 | Guntars Sietiņš | Յանիս Ստրուպուլիս | |
Սպրիդիտիս (հեքիաթի հերոս), Մուտք Եվրամիություն |
0,5 | Իվար Մաիլիտիս | |||
Աքաղաղ | 2005 | 0,5 | Վալդիս Վիլերուշս | Լիգիտա Ֆրանցկևիչ | |
Քաղցրահաց | 0,5 | Լայմոնիս Շենբերգս | Յանիս Ստրուպուլիս | ||
Կաղնու պսակ | 2006 | 0,5 | Dace Lielā | Լիգիտա Ֆրանցկևիչ | |
Կաղին | 1 | Հենրիկս Վորկալս | Յանիս Ստրուպուլիս | ||
Չարմանդ բուի տեսքով | 2007 | 1 | Արվիդս Պրիեդիտե | Յանիս Ստրուպուլիս | |
Ձնեմարդ | 1 | Դաինա Լապինա | Լիգիտա Ֆրանցկևիչ | ||
Սափոր | 2008 | 1 | Ալեքսանդր Չաիձե | Լաուրա Մեդնե | |
Ծխնելույզ մաքրող | 1 | Դաինա Լապինա | Լաուրա Մեդնե | ||
Նեմեյսի օղակ | 2009 | 1 | Իլզե Լիեբիտե | Բաիբա Շիմե | |
Տոնածառ | 1 | Արվիդս Պրիեդիտե | Լիգիտա Ֆրանցկևիչ | ||
Գորտ | 2010 | 1 | Էդգարս Ֆոլկս | Յանիս Ստրուպուլիս | |
Պայտը ներքև | 0,5 | Ֆրանչեսկա Կիրկե | Լաուրա Մեդնե | ||
Պայտը վերև | 0,5 | Ֆրանչեսկա Կիրկե | Լաուրա Մեդնե | ||
Գարեջրի բաժակ | 2011 | 1 | Յուրի Դիմետրիս | Անդրիս Վարպա | |
Քաղցրաբլիթից սիրտ | 1 | Ռուտա Բրիեդե | Լաուրա Մեդնե | ||
Ոզնի | 2012 | 1 | Անդրիս Վիտոլինիշ | Լաուրա Մեդնե | |
Ծննդյան զանգակներ | 1 | Օլգերս Էլերս | Լաուրա Մեդնե | ||
Կոկլե (երաժշտական գործիք) | 2013 | 1 | ԱՍննա Հեյնրիկսոնե | Լիգիտա Ֆրանցկևիչ | |
Պարիտետի մետաղադրամ | 0,5 | Իլմարս Բլումբերգս | Յանիս Ստրուպուլիս |
Ոսկե մետաղադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Արժողություն | Թողարկման տարեթիվ | Մետաղ | Տրամագիծ, մմ | Հաստութոյւն, մմ | Զանգված, գ | Եզր |
---|---|---|---|---|---|---|---|
100 լատ | 1998 | ոսկի-999 | 24,00 | 16,2 | ընդհատումներով- մակաշերտավոր |
Հուշադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի բանկը թողարկել է հուշադրամներ թանկարժեք (ոսկուց՝ 1, 5, 10, 20, 100 լատ անվանական արժեքով, արծաթից՝ 1, 5, 10, 20 անվանական արժեքով, երկու մետաղներից՝ 1 լատ անվանական արժեքով) ու ոչ թանկարժեք մետաղներից (մելքիորից՝ 1 և 2 լատ անվանական արժեքով)` սկսած 1993 թվականից, երբ թողարկվել է պետականության 75-ամյակին նվիրված 3 հուշադրամ։ Քանի որ 2014 թվականից Լատվիան անցել է եվրոյի, հուշադրամները սկսել են թողարկվել այդ արժույթով։
Պայմանավորևված այն հանգամանքով, որ երկիրը չի ունեցել իր սեփական դրամահատարանը, դրանք թողարկվել են արտասահմանում։
2014 թվականի ապրիլի դրությամբ թողարկվել է 99 տեսակ դրամ, այդ թվում՝ երեքը մելքիորից, 88-ը՝ 925 հարգի արծաթից, 3-ը՝ 583 հարգի ոսկուց, 7-ը՝ 99 հարգի ոսկուց և 3-ը՝ երկու մետաղներից (արծաթ և նիոբիում)։
Թղթադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր թղթադրամներն ունեցել են նույն չափը՝ 130×65 մմ։ 500 լատ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է աղջիկ, որի բնորդը Լատվիայի Պետհրատի արժեքավոր թղթերի բաժնի աշխատակից Զելմա Բրաուերեն է[5]։
Պատկեր | Անվանական արժեք (լատ) |
Հիմնական գույներ | Նկարագրություն | Տպագրության տարեթվեր[6] | ||
---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||
5 | կանաչ | կաղնի | փորագրություն փայտի վրա | 1992 1996 2001 2006 2007 2009 | ||
10 | մանուշակագույն | բնապատկեր Դաուգավա գետով Դաուգավաս Լոկի այգում |
նետ ու աղեղի տեսքով զարդ | 1992 2000 2008 | ||
20 | շագանակագույն | ավանդական թանգարան | կտավ | 1992 2004 2007 2009 | ||
50 | երկնագույն | առագաստանավ | Ռիգայի պատմական զինանշան Հին քաղաքի ֆոնին |
1992 | ||
100 | կարմիր | գրող և հասարակական գործիչ Կրիշյանիս Բարոն (1835—1923) |
Լիելվարդե | 1992 2007 | ||
500 | շագանակագույն գորշ |
ազգային գլխարկով աղջիկ
(Միլդա) |
ազգային զարդարանք | 1992 2008 | ||
Պատկերների մասշտաբը — 1,0 պիքսել 1 մմ-ում։ |
Արժույթային կուրսի ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականի փետրվարի 12-ին Լատվիայի բանկը ամրագրել է լատի կուրսը «Պարտառության հատուկ իրավունքների» (Special Drawing Rights, SDR) արժույթային զամբյուղի նկատմամբ. Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկային միավորն ունեցել է 0,7997 LVL = 1 SDR հարաբերությունը[7]։ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ լատը եվրոյի նկատմամբ ունեցել է հետևյալ հարաբերակցությունը՝ 0,702804 LVL = 1 EUR, որն անփոփոխ է մնացել, մինչև Լատվիան ընդունել է համաեվրոպական արժույթը։ Այս խնդրի լուծման համար 2005 թվականի մայիսի 2-ից լատը ներառվել է «Արժույթային կուրսերի եվրոպական մեխանիզմում» (անգլ.՝ European Exchange Rate Mechanism, ERM)[8]: Պաշտոնապես այս մեխամիզմում ներառված արժույթը չի կարող ֆիքսված չափից շեղվել 15 %-ից ավելի։ Լատի դեպքում այն երբեք 1 %-ից ավել չի կազմել։ Այլ արժույթների կուրսը լատի նկատմամբ կախված է եղել այդ արժույթների՝ եվրոյի նկատմամբ դրսևորած փոփոխություններից[9]։
Մինչև 2014 թվականի հունվարը Լատվիայում ազգային արժույթի կուրսը պահելու համար դե-ֆակտո կիրառվել է Արժութային խորհրդի ռեժիմը, քանի որ փոխանակման կուրսը կառուցված էր այն եղանակով, որ գումարի բազան ապահովվել է արժույթի մաքուր ակտիվներով 100 %-ի մակարդակում[10]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Open exchange rates. — Сайт API-провайдера. — OER, 2012.
- Международный валютный фонд. — Официальный сайт. — МВФ, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լատվիայի բանկի պաշտոնական կայք
- Լատվիական լատի «պապիկը». անկախ Լատվիայի առաջին դրամները (1919 թվականի լատվիական ռուբլի) Արխիվացված 2013-04-20 Wayback Machine
- Լատվիայի Հանրապետության փողի կատալոգ 1919—1940 гг.
- Լատվիայի մետաղադրամներ (կատալոգ և պատլկերասրահ)
- Դրամավարկային քաղաքականության դիտարկում անցումային տնտեսությամբ երկրներում «Հայրենական ժառանգություն», ընկերություն, 2010 թվական
- Լատվիայի թղթադրամների պատկերասրահ (գերմ.)(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сейм Латвии поддержал введение в стране евро | РИА Новости
- ↑ «Официальные курсы валют ЦБ РФ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Андрей Кудирка (7 мая 2016). «7 мая 1992 года: в Латвии ввели репшик» (ռուսերեն). Gorod.lv. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Лату исполнилось 20 лет». Бизнес & Балтия. Латвия. arhiv.bb.lv. 5 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Banknotes of the Bank of Latvia». Bank of Latvia. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Banknotes of the Bank of Latvia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Лат привязался к падению, dp.ru
- ↑ МВФ, 2011, De Facto Classification of Exchange Rate Regimes and Monetary Policy Frameworks
- ↑ Прощай, корзина! Здравствуй, евро!, DELFI
- ↑ Урюпина А. А. Инфляция в странах Балтии / Российский внешнеэкономический вестник, 2009 № 2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիական լատ» հոդվածին։ |
|