Jump to content

Լեգենդներ ժամանակի միջով ճանապարհորդությունների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակի միջով ճանապարհորդությունների մասին լեգենդները երբեմն հայտնվում են մամուլում կամ տարածվում համացանցում։ Որպես կանոն՝ դրանք կա՛մ խաբեություն են, կա՛մ հիմնված են սխալ ենթադրությունների, թերի տեղեկատվության կամ գեղարվեստական գրականության՝ որպես փաստի ներկայացման վրա։ Այս պատմություններից շատերը ճանաչվում են որպես քաղաքային լեգենդներ։

Ճանապարհորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր Տրիանոն

Շառլոտ Էն Մոբերլի և Էլեոնորա Ժուրդեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին Շառլոտ Էն Մոբերլին (1846-1937) և Էլեոնորա Ժուրդենը (1863-1924) հրատարակել են «Արկած» գիրքը Էլիզաբեթ Մորիսոն և Ֆրենսիս Լամոնտ կեղծանուններով։ Դրանում նրանք պատմել են Վերսալի տարածքում գտնվող Փոքր Տրիանոն ամրոցն այցելելու մասին և պնդել են, որ այնտեղ ուրվականներ են տեսել (ֆր.՝ les fantômes du Trianon / les fantômes de Versailles), մասնավորապես Մարի Անտուանետի ուրվականը։ Նրանց պատմությունը սենսացիա է առաջացրել և դարձել ծաղրի առարկա։

Չապլինի ճանապարհորդուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին իռլանդացի ռեժիսոր Ջորջ Քլարկը ՅուԹյուբում հրապարակել է «Chaplin’s Time Traveller» (անգլ. թարգմանաբար՝ «Չապլինի ճանապարհորդուհի») տեսահոլովակը, որը ներառում է լրացուցիչ նյութ Չարլի Չապլինի «Կրկես» ֆիլմի մասին։ Այն պարունակում է 1928 թվականին Լոս Անջելեսում Գրաումանի Չինական թատրոնում ֆիլմի պրեմիերայից տարեգրության կադրեր։ Ինչ-որ պահի, կողքով անցնող կինը ինչ-որ առարկա է մոտեցնում ականջին։ Քլարկի կարծիքով՝ կինը խոսել է բջջային հեռախոսով[1] և այդ պատճառով կարող է ժամանակի ճանապարհորդ համարվել[2]։ Տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ է ստացել և ցուցադրվել հեռուստատեսային նորություններում[3]։

The Atlantic թերթի խմբագրի օգնական Նիկոլաս Ջեքսոնը տեսանյութում կնոջ պահվածքը բացատրել է նրանով, որ նա օգտագործել է շարժական լսողական սարք, որն այդ ժամանակ հայտնվել է[4]։ Ֆիլիպ Սքրոսքան՝ Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բերնարդ Բեքերի անվան բժշկական գրադարանի արխիվարիուսը որոշել է, որ կինը կարող է ուղղանկյուն լսողական խողովակ պահել[5]։ New York Daily News թերթի լրագրող Մայքլ Շերիդանը գրել է, որ սարքը հավանաբար «Acousticon» ընկերության կողմից արտադրված լսողական սարք է եղել։ Այն, որ ֆիլմի կինը չէր կարող օգտագործել բջջային հեռախոսը, ապացուցում է գոնե այն փաստը, որ այդ ժամանակ աշխարհում ոչ մի տեղ չկային բջջային աշտարակներ, որոնք անհրաժեշտ էին կապը պահպանելու համար[2]։

1941 թվականի հիփսթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Բրիտանական Կոլումբիայում Գոլդ Բրիջ կամրջի բացման ժամանակ արված լուսանկարը, իբր, պատկերում է ժամանակի միջով ճանապարհորդ[6]։ Պնդվում էր, որ նրա հագուստը և արևային ակնոցները չեն համապատասխանում 1940-ական թվականների ոճին։ Սակայն պարզվել է, որ նրա ակնոցների ոճը մշակվել է դեռևս 1920-ական թվականներին, իսկ մարզաշապիկի վրա գուշակվում է «Մոնրեալ Մարունզ» հոկեյի թիմի տարբերանշանը։ Տղամարդու կերպարը համապատասխանում է դարաշրջանին և հավաքվածներից տարբերվում է նրանով, որ նրանք ավելի պաշտոնական են հագնված[7][8]։

«Ճանապարհորդ-հիփսթերը» 1941 թվականին

Բջջային սարքը 1943 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018-ի նոյեմբերին նկարիչ Սթյուարտ Համֆրիզը Թվիթթերում տեղադրել է 1943 թվականի լուսանկար, որի վրա պատկերված է մարդկանց հանգիստը Կոռնուոլ թերակղզու Նյուքի բնակավայրի Towan Beach լողափում[9]։ Այնտեղ օգտատերերը նկատել են մի մարդու, որն օգտագործում է անախրոնիկ բջջային սարք, ինչպիսին է հեռախոսը։ Այս թվիթը վերցրել են տարբեր լրատվական գործակալություններ, այդ թվում՝ ամերիկյան Fox News Channel[10], ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տաբլոիդային թերթերը («The Sun»[11] և «Daily Mirror»[12]): Մեդիա կայքերի աջակցությամբ[13] լուսանկարը համաշխարհային լուսաբանում է ստացել Ռուսաստանի[14], Իրանի[15], Թայվանի[16], Հունգարիայի[17], Չինաստանի[18] և Վիետնամի[19] լրատվամիջոցներում։ Լուսանկարը հրապարակած նկարիչ Համֆրիզը մերժում է լուսանկարված մարդու ժամանակի միջով ճանապարհորդելու գաղափարը և կարծում է, որ նա պարզապես ծխախոտի գլանակ էր պտտեցնում։

Ռուդոլֆ Ֆենց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Ֆենցը հանրաճանաչ քաղաքային լեգենդի կերպար է, ակամա «ժամանակի միջով ճանապարհորդ», որը 1876 թվականից տեղափոխվել է 1950 թվական և անմիջապես հետո մեքենայի տակ ընկել։ Պատմությունը լայնորեն տարածվել է 1970-ական թվականներին և դարձել է բազմաթիվ հոդվածների առարկա։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, այն փոխառված է ամերիկացի գրող Ջեք Ֆինեյի «Ես վախենում եմ» գիտաֆանտաստիկ ժանրի պատմվածքից[20]։

2000-2001 թվականներին BBS-ում հայտնվել է Ջոն Թայթոր անունով մի մարդ, ով ինքն իրեն հայտարարել է ժամանակի միջով ճանապարհորդ՝ 2036 թվականից ժամանած ռազմական առաքելության նպատակով։ Հավատարիմ մնալով բազմաթիվ ածխարհների մեկնաբանությանը՝ Թայթորը մերժել է ժամանակավոր պարադոքսի գաղափարը և պնդել է, որ իր ճանապարհորդությունը չի ազդի իրադարձությունների հաջորդականության վրա։ Նա «կանխատեսել է» 2008 թվականին ԱՄՆ-ում կործանարար քաղաքացիական պատերազմը, 2015 թվականին՝ կարճ միջուկային Երրորդ համաշխարհային պատերազմը[21], որը կկործանի 3 միլիարդ մարդ[22]։ Թայթորի կանխատեսումները չեն իրականացել, ինչը նվազեցրել է նրա ժողովրդականությունը։ Նրա պատմությունը հայտնվել է մի շարք վեբ կայքերում[23]։

Բոբ Ուայթ / Թիմ Ջոնս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թվայթոնի նման, Բոբ Ուայթը կամ Թիմ Ջոնսը անհայտ քանակությամբ առցանց սպամ հաղորդագրություններ են ուղարկել 2001-2003 թվականներին։ Էլեկտրոնային նամակների թեման միշտ նույնն է եղել՝ մի մարդ փորձում էր գտնել մեկին, ով կարող էր տրամադրել «Չափումների դեֆորմացիայի գեներատոր»։ Որոշ դեպքերում նա պնդում էր, որ ինքը ժամանակի միջով ճանապարհորդ է, որը մնացել է 2003 թվականին[24], իսկ մյուս դեպքերում՝ որ այլ ժամանակի միջով ճանապարհորդներից մանրամասներ է փնտրում[25]։ Մի քանի ստացողներ պատասխանել են, որ իրենք ունեն այդպիսի սարքավորումներ, իսկ Դեյվ Հիլը առցանց խանութ է բացել, որտեղ ժամանակի միջով ճանապարհորդը ձեռք է բերել դեֆորմացիայի գեներատոր (նախկինում՝ Hard Drive Motor), իսկ մեկ այլ Դեյվը հազարավոր դոլարներով վերցրել է ժամանակի միջով ճանապարհորդության «դասընթացներ», նախքան պահանջվող սարքավորումները վաճառելը։

«Բոբ Ուայթ» անունն օգտագործվել է որպես մականուն, որը երկրորդ Դեյվն օգտագործել է պատասխանելիս[26]։ Դրանից անմիջապես հետո ժամանակի ճանապարհորդը նույնականացվել է որպես պրոֆեսիոնալ սպամեր Ռոբերտ Ջ. Թոդինո (առավել հայտնի որպես «Ռոբբի»)։ Թոդինոյի՝ ժամանակի միջով ճանապարհորդելու փորձերը լուրջ համոզմունք էին, և հակառակ նրա պնդմանը, որ նա լիովին հոգեկան առողջ է, հայրը անհանգստանում էր, որ որդու նամակներին պատասխանողները օգտվում են Թոդինոյի հոգեկան խանգարումից։

Իր «Spam Kings» գրքում լրագրող Բրայան Ս. Մաքվիլյամսը, որը «Wired» ամսագրի համար հոդվածում բացահայտել է Թոդինոյի ինքնությունը, պատմել է, որ Թոդինոյի մոտ նախկինում ախտորոշվել է դիսոցիատիվ խանգարում և շիզոֆրենիա, ինչը բացատրում է նրա հոգեբանական խնդիրները, որոնց մասին խոսել է հայրը[26][27]։ Ճանապարհորդ Թոդինոն հիշատակվում է Groovelily ջազային տրիոյի «Rewind» (2003) երգում[28]։ Երգը նշում է todino-ի էլեկտրոնային նամակների արտահայտությունները։

Էնդրյու Կարլսին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Կարլսինը, ենթադրաբար, ձերբակալվել է SEC-ի կողմից 2003 թվականի մարտին 126 բարձր ռիսկային բորսայական գործարքներ իրականացնելու համար։ Նա ներդրել է 800 դոլար և ստացել ավելի քան 350,000,000 դոլար, ինչը գրավել է SEC-ի ուշադրությունը։ Ձերբակալությունից հետո նա չորս ժամ տևած ինքնախոստովանական ցուցմունքների ժամանակ հայտարարել է, որ 200 տարի անց ապագայից է եկել։ Նա առաջարկել է քննիչներին պատմել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին և ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց բացել՝ իր պատիժը մեղմացնելու և ժամանակին վերադառնալու հնարավորության դիմաց։ Սակայն հավաստի ապացույցներ չկան, որ այս պատմությունն իսկապես տեղի է ունեցել[29]։

Հոկան Նուրդկվիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի տեսանյութում շվեդ Հոկան Նուրդկվիստը պնդում է, որ պատահաբար հայտնվել է 2046 թվականին իր խոհանոցում լվացարանը վերանորոգելիս։ Նրա խոսքով՝ ապագայում նա հանդիպել է 70-ամյա ինքն իրեն և «հիանալի ժամանակ է անցկացրել»։ Տեսանյութում երկու տղամարդիկ ժպտում էին, գրկախառնվում և ցուցադրում աջ ձեռքի դաջվածքը։ Արդյունքում, պարզվել է, որ դա AMF կենսաթոշակային ապահովագրական ընկերության առաջխաղացման մարքեթինգային արշավ է[30]։

Տեխնոլոգիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնովիզորը ապարատ է, որն իբր ի վիճակի է ցույց տալ անցյալի և ապագայի իրադարձությունները։ Դրա գոյության մասին հայտարարել է պարանորմալ երեւույթների և կրոնի մասին մի քանի գրքերի հեղինակ Ֆրանսուա Բրյունը։ 2002 թվականին իր «Վատիկանի նոր առեղծվածը» գրքում նա պնդում էր, որ սարքը կառուցել է իտալացի քահանա և գիտնական վերապատվելի Պելեգրինո Մարիա Էռնետին։ Չնայած Էռնետին իրականում գոյություն է ունեցել, քրոնովիզորի առկայությունը (առավել ևս ֆունկցիոնալությունը) թաքնված է եղել։

Իրաքյան ժամանակի մեքենա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլին իրանական Fars լրատվական գործակալությունը հրապարակել է պատմություն 27-ամյա իրանցի գիտնականի մասին, որը ժամանակի մեքենայի գյուտարարն է։ Մի քանի օր անց պատմությունը փոխարինվել է Իրանի կառավարության պաշտոնյայի հաղորդագրությունից հետո, որ նման սարք չի գրանցվել[31][32][33]:

Էսմինեց USS Eldridge (DE-173), մոտ․ 1944 թվականին

Ֆիլադելֆյան փորձ և Մոնթոկ նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլադելֆյան փորձ՝ ռազմածովային փորձ, որը ենթադրաբար իրականացվել է 1943 թվականի հոկտեմբերի 28-ին Ֆիլադելֆիայի ռազմածովային նավաշինարանում (ԱՄՆ)։ Ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Էլդրիջ» էսմինեցի (USS Eldridge (DE-173)) ուղեկցորդը պետք է անտեսանելի (կամ «թաքնված») դառնար թշնամու սարքերի համար։ Փորձը հիշատակվում է նաև որպես «Ծիածան նախագիծ»։ Երբեմն պնդվում է, որ ռազմանավը ժամանակի ընթացքում վերադարձել է մոտ 10 վայրկյան։

Պատմությունը ճանաչել է որպես խաբեություն[34][35][36]։ ԱՄՆ ռազմածովային ուժերը պնդում են, որ նման փորձ չի իրականացվել, և այս պատմության մանրամասները հակասում են «Էլդրիջի» մասին հաստատված փաստերին և ֆիզիկայի օրենքներին[37]։

Մոնթոկ նախագիծը, իբր, ԱՄՆ կառավարության գաղտնի նախագծերի շարք է եղել, որոնք անցկացվում էին Քեմփ Հերոյում կամ Լոնգ Այլենդի Մոնթոկ կայարանում՝ անսովոր հետազոտությունների նպատակով, ներառյալ ժամանակի միջով ճանապարհորդությունը։ Ժակ Վալեն Մոնթոկի նախագիծը անվանում է Ֆիլադելֆիայի փորձի պատմությունների հետևանք[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. A. B. C. News. «'Time Traveler' in 1928 Charlie Chaplin Film?» (անգլերեն). ABC News. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 Sheridan, Michael (2010 թ․ հոկտեմբերի 28). «Time traveller caught on film in 1928? Filmmaker claims find in Charlie Chaplin's 'The Circus' DVD». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  3. Nicholas Jackson (2010 թ․ նոյեմբերի 1). «Debunking the Charlie Chaplin Time Travel Video» (անգլերեն). The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  4. Sheridan, Michael (2010 թ․ հոկտեմբերի 28). «Time traveller caught on film in 1928? Filmmaker claims find in Charlie Chaplin's 'The Circus' DVD». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  5. Hsu, Jeremy. «Time Traveler' May Just Be Hard of Hearing». Strange News. LiveScience. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  6. Eoin O'Carroll (2010 թ․ հոկտեմբերի 28). «Time traveler caught on film. Hey, why not?». The Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  7. Mori (2010 թ․ ապրիլի 15). «Time Traveler Caught in Museum Photo?». forgetomori. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  8. Time traveler caught on film. Hey, why not?(անգլ.) // Christian Science Monitor. — 2010. — ISSN 0882-7729. Архивировано из первоисточника 8 Հուլիսի 2019.
  9. «Tweet». Twitter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  10. «Conspiracy theorists spot time traveler». Fox News. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «Snap to the Future». thesun.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. «Time Traveller Using Mobile Phone». mirror.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «People Spot 'Time Traveller'». LADbible. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «На снимке 1943 года разглядели «путешественника во времени» со смартфоном» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  15. Sputnik. «گوشی هوشمند در عکس سال چهل و سه+عکس» (պարսկերեն). ir.sputniknews.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  16. «嚇!75年前舊照驚見「低頭滑手機」 網:時空旅人是你? 新奇» (չինարեն). 新頭殼 Newtalk. 2018 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  17. «Valaki már megint időutazót lát egy régi fotón» (հունգարերեն). 24.hu. 2018 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  18. 李納德 (2018 թ․ հոկտեմբերի 10). «1943年英國舊照驚見「低頭族」玩電話? 網民:時空旅行者» (չինարեն). 香港01. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  19. doanhnghiepvn.vn. «Người đàn ông bị nghi 'xuyên không' về năm 1943 - Doanh nghiệp Việt Nam» (վիետնամերեն). Cơ quan ngôn luận của hiệp hội doanh nghiệp nhỏ và vừa Việt Nam. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  20. «Rudolph Fentz and Time Travel» (անգլերեն). Museum of Hoaxes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  21. Karl Simanonok (2003 թ․ մայիսի 19). «JOHN TITOR VALIDITY TEST BASED ON PREDICTION OF CIVIL WAR BY 2004-2005». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  22. Alasdair Richmond TIME TRAVEL TESTIMONY AND THE ‘JOHN TITOR’ FIASCO(անգլ.) // Think. — 2010. — В. 26. — Т. 9. — С. 7—20. — ISSN 1755-1196 1477-1756, 1755-1196. — doi:10.1017/S1477175610000266
  23. «John Titor, Time Traveler - Shows» (անգլերեն). Coast to Coast AM. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  24. «Museum of Hoaxes - Time Traveller Spam». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  25. Grapefruit Utopia -Time Traveller Spam Արխիվացված 2011-02-04 Wayback Machine
  26. 26,0 26,1 Brian McWilliams (2003 թ․ օգոստոսի 29). «Turn Back the Spam of Time». Wired. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  27. Brian S. McWilliams, Spam Kings: The Real Story behind the High-Rolling Hucksters Pushing Porn, Pills, and Enlargements Արխիվացված 2017-11-12 Wayback Machine, (O’Reilly Media, Inc., 2004) page 247
  28. Brian S. McWilliams Spam Kings, hardcover edition: The Real Story behind the High-Rolling Hucksters Pushing Porn, Pills, and Enlargements. — "O'Reilly Media, Inc.", 2004-10-18. — 371 с. — ISBN 9780596553975
  29. «Easts makes a packet as James stays away». The Sydney Morning Herald. 2003 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  30. «11 Time Traveler Urban Legends That Pretty Much Debunk Themselves» (անգլերեն). mentalfloss.com. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  31. «Iran denies having time machine». 3 News NZ. 2013 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  32. Vahdat, Ahmed (2013 թ․ ապրիլի 10). «Iranian scientist claims to have invented 'time machine'». The Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  33. Than, Ker (2013 թ․ ապրիլի 12). «Iranian Scientist Claims to Have Built "Time Machine"». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  34. Carroll, Robert Todd (2007 թ․ դեկտեմբերի 3). «Philadelphia experiment». The Skeptic's Dictionary. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.
  35. Dash, Mike Borderlands. Woodstock. — New York: Overlook Press, 2000 (1997). — ISBN 978-0-87951-724-3
  36. Cecil Adams (1987 թ․ հոկտեմբերի 23). «Did the U.S. Navy teleport ships in the Philadelphia Experiment?». The Straight Dope. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 20-ին.
  37. «The "Philadelphia Experiment». Naval Historical Center of the United States Navy. 2000 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  38. «Anatomy of a Hoax: The Philadelphia Experiment Fifty Years Later» Արխիվացված 2009-12-22 Wayback Machine by Jacques F. Vallée, URL accessed January 13, 2010