Բառի ծագումը առաջացել է հնադարյան ՀունաստանիԼեսբոս կղզու բնակիչների հռչակի շնորհիվ։ Այդ կղզում է ապրել մ.թ.ա. 6-րդ դարի բանաստեղծուհի Սապփոն[1], ում կրթական խնամքի ներքո էին հանձնված մի խումբ երիտասարդ կանայք[2]։ Սապփոյի բանաստեղծությունների մեծ մասը չի պահպանվել, բայց մնացածը արտացոլում է իր գրած թեմաների մասին՝ կանանց առօրյա կյանքը, նրանց հարաբերությունները և ծեսերը։ Նա կենտրոնացած էր կանանց գեղեցկության վրա, և գրում էր աղջիկների նկատմամբ իր սիրո մասին[3]։ Նախքան 19-րդ դարը «Լեսբի» բառը վերաբերում էր Լեսբոսի ցանկացած ածանցյալի, ինչպես նաև գինու մի տեսակի։