Լիլեհամեր
Լիլեհամեր նորվ.՝ Lillehammer | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Նորվեգիա | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Օպլանդ ֆյուլքե | ||
Ներառում է | Lillehammer? | ||
Վարչկենտրոն | Լիլեհամեր | ||
Խոշորագույն քաղաք | Լիլեհամեր | ||
Ամենաբարձր կետ | Nevelfjell?[1] | ||
ԲԾՄ | 162 ± 1 մետր | ||
Օրենսդրական մարմին | Lillehammer municipal council? | ||
Բնակչություն (2016) | 27 476 (33 տեղ) | ||
Տարածք | 477.44 (211 տեղ) | ||
Հիմնադրված է | 1390 թ. | ||
Սահմանակցում է | Էյեր, Ռինգսակեր, Իյովիկ, Նուրե Լան և Գյոուսդալ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0501 | ||
lillehammer.kommune.no | |||
Լիլեհամեր (նորվ.՝ Lillehammer), կոմունան Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեում։ Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիհամերը հարավից սահմանակից է Էյեր, հարավ-արևելքից Գյոուսդալ և հյուսիսից Յոյվիկ կոմունաներին։ Լիլիհամերից 145 կմ հեռավորության վրա է գտնվում Օսլոյի օդանավակայանը (Գարդերումեն), որտեղ հասնելու ամենահարմար եղանակը երկաթուղին է։ Այն Լիլիհամերից Օսլո է հասնում 1 ժամ 45 րոպեում։ Գնացքների մեկնումն ու ժամանումը իրականացվում է յուրաքանչյուր օր 1 ժամ պարբերականությամբ։ Լիլիհամեր քաղաքով է անցնում Եվրոպական Е6 մայրուղին։
Լիլիհամերի կլիման համեմատաբար չոր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիհամեր կոմունայի տարածքում մարդիկ սկսել են բնակվել դեռևս երկաթի դարից։ Հին սագաներում բնակավայրը կոչվում է «Լիթլիկաուպանգր» (թարգմանաբար ոչ մեծ առևտրային վայր) կամ «Լիթլհամար» (փոքր Համար, որպեսզի տարբերվի Համար քաղաքից և համանուն եպիսկոպոսական թեմից։ Այն նաև հիշատակվում է որպես ինքնակառավարվող մարմին սկսած 1390 թվականից։ 1800-ական թվականներին այստեղ գործել է ակտիվ առևտրային շուկա և 1827 թվականի օգոստոսի 7-ին Լիլիհամեր քաղաքը ստացավ առևտրային քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակ քաղաքում բնակվում էր 50 գրանցված քաղաքացի։
Լիլիհամերում երկու անգամ անցկացվել է ձմեռային օլիմպիական խաղեր։ 1994 և 2016 թվականներին ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Լիլիհամերը հանդիսացել է օլիմպիական մարզաձևերի մրցումների կազմակերպման վայր։ Այն համարվում է նաև ձմեռային սպորտաձևերի մրցումների անցկացման մշտական վայր։
Ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիհամեր քաղաքի կենտրոնը, սկսած 19-րդ դարից, լավ պահպանվել է։ Այնտեղ գտնվող փայտյա տնակներից հրաշալի տեսարան է բացվում դեպի Մյոսա լիճ և Լոգեն գետ, որոնք շրջապատված են լեռներով։ Կենտրոնական փողոցում առկա են զբոսանքի համար նախատեսված առանձին ճանապարհներ, ինչպես նաև խանութներ, սրճարաններ ու ռեստորաններ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայհյուգեն ազգագրական թանգարան, որը կազմված է 185 բաժիններից,
- Գեղանկարչական թանգարան,
- Նորվեգիայի ավտոմոբիլային թանգարան,
- Աշխարհի ամենահին գործող անվավոր շոգեգնացքը, որը աշխատում է ժամանակացույցով 1856 թվականից
- Շուշեն լեռնադահուկային կենտրոն և հանգստավայր, որը գտնվում է Լիլիհամեր քաղաքից 20 կմ արևելք՝ լեռնային անտառապատ տեղանքում։
Օլիմպիական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիսգարդսբաքեն դահուկացատկի հարթակը
- Լիլիհամերի սահնակավազքի արահետը
- Հակոնս Հոլ սպորտային համալիրը
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայել Ֆյոդորովիչ Կվենցիսկի, ռուսական կայսերական բանակի հրամանատար, Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ։ Հյուսիսի Սպիտակ շարժման մասնակից։ 1920 թվականից ապրել է Լիլիհամերում, որտեղ աշխատել է գարեջրի գործարանում։
Մշակութային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին էկրանավորվել է ամերիկա-նորվեգական «Լիլիհամեր» հեռուստասերիալը, որի հերոսն է Նյու Յորքում բնակվող երիտասարդ գանգստեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլեհամերի զբոսաշրջային տեղեկատու: Արխիվացված 2006-11-06 Wayback Machine(նորվ.)
- Լիլեհամերը և Գուդբրանսդալենը: Արխիվացված 2016-11-14 Wayback Machine(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլեհամեր» հոդվածին։ |
|
|