Jump to content

Լիլի Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Ալեն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունLily Allen
Ի ծնե անունԼիլի Ռոուզ Բեաթրիս Քուփեր
Նաև հայտնի է որպեսԼիլի Ալեն
Ծնվել է1985 թվականի մայիսի 2
Լոնդոն
ԵրկիրԱնգլիա, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի
Երգչաձայնսոպրանո
ԳործիքներՎոկալ
ԱշխատավայրBBC
ԼեյբլLondon Regal Capitol Warner Bros.
ԿրթությունԲիդեյլզ դպրոց, Hill House International Junior School?, Միլֆիլդ, Millfield Preparatory School? և Mander Portman Woodward?
ԱմուսինԴևիդ Հարբոր[1] և Sam Cooper?
Պարգևներ
Կայքlilyallenmusic.com
 Lily Allen Վիքիպահեստում

Լիլի Ռոուզ Բեաթրիս Քուփեր (առավել հայտնի է որպես Ալեն, ծնվել է 1985 թվականի մայիսի 2-ին), հայտնի է ինչպես Լիլի Ալեն, անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հաղորդավարուհի։ Նա կինոպրոդյուսեր Էլիսոն Օուենի և Կիտ Ալենի դուստրն է։ Ալենը թողել է ուսումը, երբ 15 տարեկան էր, դրանից հետո ավելի է կենտրոնացրել երաժշտության վրա և խորացրել է իր երաժշտական գիտելիքները։

2005 թվականին նա համագործակցել է Myspace, BBC Radio 1 և Recordings ընկերությունների հետ։

Նրա առաջին ալբոմը, որը կոչվեց «Smile» («Ժպիտ»), համարվել է բրիտանական ամենալավ ալբոմը 2006 թվականի հուլիսին[4]։ Նրա ռեկորդային դեբյուտը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից և վաճառվեց 2,6 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։ Սրա շնորհիվ Ալենը արժանացավ Գրեմմի, Brit Awards և MTV Video Music Awards մրցանակներին։ Նա սկսեց նկարահանել իր թոք-շոուն՝ «Լիլի Ալենը և ընկերները» վերնագրով BBC Three-ի եթերում։

Նրա երկրորդ ալբոմը «It's Not Me, It's You» («Դա ես չեմ, դա դու ես») վերնագրով ավելի շատ հիշեցնում էր էլեկտրոփոփ ժանր, ոչ թե ռեգի, ինչպիսին առաջին ալբոմն էր։ Սա արժանացավ UK Albums Chart և ավստրալիական ARIA մրցանակներին և շատ լավ ընդունվեց քննադատների կողմից, ովքեր նշեցին, որ երգչուհու երաժշտական էվոլյուցիան ակներև է։ Եվրոպայում առավել հայտնի դարձան նրա «The Fear» և «Fuck You» երգերը։ Ալենը և Էմի Ուայնհաուսը 2009 թվականին արժանացել են «տարվա կին» մրցանակին[5]։

2009 թվականին Ալենը հայտարարեց, որ ցանկանում է որոշ ժամանակ դադարեցնել իր երաժշտական գործունեությունը։ 2011 թվականին նա թողարկեց սեփական լեբյլ ձայնագրությունը[6]։ 2013 թվականին Ալենը ցույց տվեց, որ նա սկսել է աշխատել իր երրորդ ալբոմի վրա, որն ավելի ուշ անվանվեց «Sheezus»: 2013 թվականի նոյեմբերի 12-ին Ալենը թողարկեց իր առաջին տեսահոլովակը «Hard out Here» երգի հիման վրա[7]։

Ալենը ծնվել է Համերսմիթում՝ Լոնդոնի արևմտյան մասում, Քեյթ Ալենի և Էլիսոն Օուենի ընտանիքում[8]։ Նա ունի մեծ քույր, որի անունը Սարա է, փոքր եղբայր՝ Էլֆի և փոքր քույր՝ Ռեբեկա[9]։

Երեք տարեկանում Ալենը հայտնվեց Comic Strip Presents-ի, «The Yob» մասում[10], որտեղ նրա հայրը հեղինակներից մեկն էր։ Երբ Ալենը 4 տարեկան էր, նրա հայրը հեռացավ ընտանիքից[11]։ Որոշ ժամանակ նրա ընտանիքն ապրել է քաղաքապետարանի տրամադրած բնակարանում («council estate»)[12][13]: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Իսլինգտոն։ Որոշ ժամանակ նրանք ապրում են կոմիկ Հարի Էնֆիլդի հետ։ Երգիչ և կիթառիստ Ջո Սթրամերը մոտ էր Ալենի հետ[14]։

Նա սովորել է 13 դպրոցներում, այդ թվում Hill House School, Millfield, Bedales և հեռացվել է այդ դպրոցներից ծխելու և խմելու պատճառով[15][16]։ Երբ Ալենը 11 տարեկան էր, նախկին երաժշտական համալստարանի ուսանող Ռեյչել Սանթեսոն լսելով նրա «Wonderwall» երգը (երգը Oasis խմբի), հիանում է աղջկա ձայնով և հաջորդ օրն արդեն Ալենին երաժշտության դասեր է տալիս։ Սա Ալենին հասցրեց Դիսնեյ Դամբո դպրոցական միջոցառմանը, որի ժամանակ վերջինս երգեց «Mine Baby» երգը[17]։

2002-2005 թվականներ. կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նրա ընտանիքը ուղևորվեց Իվիսա արձակուրդի համար, Ալենն ասաց իր մորը, որ նա ապրել է իր ընկերների հետ, Սան-Անտոնիո-Աբադում մնալու փոխարեն։ Նա գումար է վաստակել աշխատելով՝ պլաստիկ ֆանտաստիկ երաժշտական խանութում[18]։ Լիլին հանդիպել է իր առաջին տնօրենին՝ Ջորջ Լեմբին Իվիսայում։

Նա մերժվել է մի քանի լեյբլներում, որի պատճառը եղել է այն, որ նա խմում է և որ Կիտ Ալենի դուստրն է։ Ի վերջո նա կապեր է ստեղծում հոր հետ, որի ստորագրության միջոցով էլ 2002 թվականին համագործակցում է London Records-ի հետ[19]։

Այնուհետև նա որոշում է զբաղվել ծաղիկների խնամքով, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է երաժշտությանը։ Ալենը սկսեց երգեր գրել այն պահից, երբ նրա մենեջերը նրան ներկայացրեց Future Cut-ի ստեղծագործություններից մեկը 2004 թվականին։ Նրանք սկսեցին աշխատել մի գրասենյակի նկուղային մասում[20]։

Չնայած նրան, որ Regal Recordings-ը արդեն գումար էր հատկացրել Coldplay և Gorillaz խմբերին իրենց ալբոմների համար, այնուամենայնիվ 2005 թվականին Ալենին ընկերության կողմից հատկացվեց դրամական օգնություն իր նոր ալբոմի համար[21]։

2006-2008 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությունները ստիպեցին Ալենին, որ նա ավելի շատ զբաղվի իր արվեստով և շարունակի ստեղծագործական աշխատանքները։ Ալենը որոշեց աշխատել Գրեգ Քերստինի և Մարկ Ռոնսոնի հետ, որից 2 շաբաթ անց նա ավարտեց իր ալբոմի վերջնական աշխատանքները։ Ալենի «Alright, Still» ալբոմը թողարկվեց 2006 թվականին։ Այս ալբոմի մեջ էին մտնում «Smile», «LDN», «Knock «Em Out», և «Alfie» երգերը։ 2006 թվականի սեպտեմբերին «Smile» երգը ներկայացվեց ԱՄՆ-ի Itunes Store-ում։ 2006 թվականի դեկտեմբերին նրա երգի տեսահալովակը ցուցադրեցին տարբեր հեռուսաալիքներով, սրանից հետո երգը մի քանի լեզուներով ենթարկվում է թարգմանության։ Entertainment Weekly-ին ալբոմը համարեց 2006 թվականի 10 լավագույն ալբոմներից մեկը։ Արդեն 2007 թվականի հունվարի 30-ին Ալենը ԱՄՆ-ում թողարկեց իր հաջորդ ալբոմը[22]։

2009 թվականի հունվարին ալբոմը վաճառվեց 960 000 օրինակով Մեծ Բրիտանիայում և 520 000 օրինակով ԱՄՆ-ում[23]։

2007 թվականին նա երգեց Glastonbury Festival-ում[24]։

Փառատոնի ժամանակ նա երգեց The Specials խմբի երկու անդամների հետ, որոնցից մեկը՝ Լիվնալ Հոլդինգը նշեց, որ նրանք հոյակապ ելույթ ունեցան և անպայման խումբը կվերամիավորվի[25]։ Նա տարբեր տեղերում կատարել է «Oh My God», «Littlest Things» երգերը։ Ինչպես նաև օգնել է Ռոնսոնի, որպեսցի նա 2008 թվականին արժանանա «Տարվա պրոդյուսեր» կոչմանը[26]։

Նա նաև որպես բեք վոկալհանդես է եկել մի քանի երգերի կատարման ժամանակ։ 2008 թվականին նա BMI-ում հաղթում է՝ ստանալով մրցանակ «Smile» երգի համար[27]։

Ալենը նաև մի շարք պայմանագրեր է կնքել, որպեսզի BBC Three ТV-ում ցուցադրի իր սեփական շոուն «Լիլի Ալենը և իր ընկերները» անունով, որտեղ նա պետք է ներկայացներ իր ուղին, և ապացուցեր, որ արժանի է ունենալու երաժշտական մեծ ապագա[28][29][30]։

Հյուրերի շարքում էին Մարկ Ռոնսոնը, Ջոաննա Փեյջը, Ձեյմս Քորդեն, Լորեն Լավերնան, Ռոիզին Մերֆին, Լուիս Ուոլշը և Դենի Դայերը[31]։ Շոուն գրավեց հանդիսատեսի միայն 2%-ի ուշադրությունը[32]։ Ալենը մասնակցեց War Child բարեգործական համերգին, որից ստացված գումարը նվիրվում էր պատերազմից փրկված երեխաներին։ Ալենը երգեց "Smile" և "Everybody’s Changing" երգերը[33]։

2008-2011 թվականներ. It's Not Me, It's You

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը իր առաջին ալբոմից հետո փոխեց ձայնագրման EMI ստուդիան և տեղափոխվեց Terra Firma[34]: Ալենը, մի քանի անգամ փոխելով պրոդյուսերներին, վերջում վերադարձավ Գրեգ Քերստինի մոտ, ով գրեց 3 երգ Alright, Still-ի համար։ Ալբոմը ձայնագրվեց Քրեստինի հետ Eagle Rock Studios ստուդիայում Լոս Անջելեսում[35]։

Լիլի Ալենը մի տեղ նշել է. «Մենք որոշեցինք ստեղծել ավելի զգացմունքային և ձայնային ստեղծագործություններ... Ես ցանկանում էի սկզբից մինչև վերջ աշխատել մի մարդո հետ, որպեսզի ամբողջ աշխատանքը կատարվի մի ձեռքով։ Ես ցանկանում էի զգալ, որ դա մի ամբողջականություն է։ Ես որպես մարդ մի փոքր մեծացել եմ, և հուսով եմ, որ դա երևում է իմ աշխտանքում»։

Նա 2 երգ տեղադրեց իր MySpace-ի կայքում և պլանավորեց, որ պետք է ստեծղի միքսթեյփ։ Այսպիսով նա իր երկրապուգներին տեղեկացնում էր իր նոր ուղղության մասին[36][37][38][39][40]։ Ալենը հետաձգեց 2008 թվականին Ուայթ կղզում փառատոնին իր մասնակցությունը, իսկ Ջոն Գիդինգսը դա բացատրեց, թե Ալենի ալբոմի աշխատանքները կդանդաղեն։ Գիդինգսն ասաց Ալենին, որ պատճառն այնքան էլ խելամիտ չէր, և հնարավոր է, որ դա կեղծ է։ Գիդինգսը որոշեց չվիճել նրա հետ[41]։ Ալենի հարբած նկարները խոսակցության առիթ դարձան[42]։

2008 թվականին նա հայտնվեց Glamour Awards-ի բեմում, և վիճեց Էլթոն Ջոն-ի հետ[43][44][45]:2008 թվականի հունիսի 29-ին Ալենը Մարկ Ռոնսոնի հետ մասնակցություն ունեցավ Գլաստոնբերի փառատոնին։ Էմոցիոնալ Ալենը իր «Littlest Things» կատարումը նվիրեց իր տատիկին, ով մահացել էր մեկ օր առաջ[46]։

«It's not me, it's you» երգը պետք է կատարվեր 2008 թվականի սկզբին, սակայն որոշ խնդիրների պատճառով այն հետաձգվեց և ներկայացվեց աշնանը։ 2008 թվականի աշնանը EMI-ն վերամիավորվեց։ Սրա արդյունքում որոշվեց կատարել ալբոմի վերջնական աշխատանքները[47]։

«It's not me, it's you» թողարկվել է 2009 թվականի փետրվարին։ Այս երգը Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի ստեղծագործական աշխատանքներից ճանաչվել է 1-ինը, իսկ ԱՄՆ-ում՝ 5-րդ տեղը[48][49][50][51]։

2010 թվականի հոկտեմբերին Ալենը հաղթում է իր թվով երկրորդ IMT փոփ մրցանականը ԱՄՆ-ի երգը մրցույթում, իր "The Fear" երգի համար[52][53]։ Ալենը դարձավ National Portrait Gallery-ի դեմքը՝ մարկետինգային ընկերության շրջանակներում[54]։ Նկարիչը՝ Նադավ Քանդերը նկարը զարդարել էր գրելով «Վոկալիստ, խոսքերի հեղինակ»[55]։

Ալենը և Ջեյմի Հայենսը՝ The Kills խմբի կիթառիստը նվիրաբերեցին £48.350 երեխաների բարեգործական համույթին (The Hoping Foundation)։ Զույգը կատարեց «Dream a Little Dream of Me» երգը[56]։ Կարլ Լագերֆելդը՝ Chanel-ի գլխավոր դիզայները անձամբ է լուսանկարել Ալենին 2009 թվականի սեպտեմբերի պայուսակների գովազդի և վաճառքի համար[57][58]։ 2009 թվականի սեպտեմբերին Ալենը հայտարարեց, որ նա մտածում է իր կարիերի մասին, և չունի նոր ծրագրեր, որպեսզի հասնի նոր ռեկորդի[59]։ 2010 թվականի սեպտեմբերին նա ասաց, որ նրա վերջին համերգը 2 տարիների ընթացքում նրան օգնել է Muse խումբը Անգլիայի Լոնդոն քաղաքում, Ուեմբլի ստադիոնում[60]։

2010 թվականի սեպտեմբերի 15-ին Ալենը և իր քույրը բացեցին հագուստների սեփական խանութը «Lucy in Disguise» անվանումով։ Նույն թվականի նոյեմբերին նա դիմեց դատարան Associated Newspapers-ի դեմ, որը կատարել էր հեղինակային իրավունքների խախտում և հրապարակել էր տան լուսանկարները[61]։ Ալենը ոչ բոլորվին հրաժարվեց իր կարիերայից, քանի որ զբաղված էր իր տան հետ կապված խնդիրներով։ 2011 թվականի հունվարին նա թողարկեց սեփական լեյբլը՝ Sony Music-ի ֆինանսավորմամբ։ Հաջորդ ամսում նա սկսեց երգեր գրել «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմի համար, որը պետք է ներկայացվեր լոնդոնյան West End-ում 2012 թվականին[62]։

2012 թվականից մինչ այսօր. Sheezus

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 20-ին Ալենը գրեց, որ ստուդիայում եղել է Գրեգ Քերսթինի հետ և աշխատում է նոր երգի վրա[63][64]։ Այնուհետև նա փոխեց իր պրոֆեսիոնալ անունը Լիլի Ալենից Լիլի Ռոուս Քուփեր[65]։ 2012 թվականի հոկտեմբերին նա ասաց, որ եղել է ստուդիայում և այդ մասին գրել է. «Հզոր է աշխատել սեփական տեմպերով...Դա ավելի լավ է, քան երաժշտությունը դարձնել պարտականություն»[66]։ 2013 թվականի փետրվարին Ալենը ուղիղ եթերով հանդես եկավ Փարիզյան ցուցադրությունում Մարկ Ռոնսոնի հետ, ով Ալենին անվանել էր "mumback"[67]։

2013 թվականի օգոստոսին նա կրկին վերադարձավ իր նախկին պրոֆեսիոնալ անվանմանը՝ Լիլի Ալեն և նշեց, որ նոր երգը շուտով կլինի[68]։ 2013 թվականի նոյեմբերին Ալենը ձայնագրեց Keane խմբի «Somewhere Only We Know» երգը։ Այս երգը John Lewis-ի ամանորյա տեսահոլովակի համար էր։ Նոյեմեբերի 24-ին այն հայտնվեց Մեծ Բրիտանիայի սինգլների առաջին տեղում։ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Ալենի պաշտոնանական կայքում հայտնվեց նոր «Hard Out Here» երգի տեսահոլովակը[69]։

2014 թվականի հունվարի 13-ին «Air Balloon» երգի պրեմիերան կայացավ BBC Radio 1-ում և 2014 թվականի մարտի 2-ին դարձավ Ալենի երրորդ ստուդիական ալբոմի՝ Sheezus-ի 2-րդ սինգլը[70][71]։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Ալենը հայտարարել էր, որ պետք է մասնակի 2014 թվականի Գլաստոնբելի փառատոնին[72]։ Նա հաստատեց, որ նոր երգ է գրել իր Sheezus ալբոմի համար[73]։ Գրեմ Նորթոնի հհետ հարցազրույցում, որը ցուցադրվել է 2014 թվականի փետրվարի 21-ին Ալենը հաստատեց, որ իր երրորդ ստուդիական ալբոմը կկոչվի Sheezs: Ալբոմը թողարկվեց 2014 թվականի մայիսի 5-ին[74][75]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը 2007 թվականի սեպտեմբերին սկսեց հանդիպել երաժիշտ Էդ Սայմոնի հետ՝ Chemical Brothers խմբից, իսկ դեկտեմբերին Ալենը հայտարարեց, որ նա և Սամսոնը երեխայի են սպասում[76]։ 2008 թվականի հունվարին Ալենը կորցրեց երեխային։ Ծանոթությունից 5 ամիս անց Ալենի և Սայմսոնի հարաբերությունները ավարտվվեցին։ Ալենը նշեց, որ նա 3 շաբաթ անց է կացրել հոգեբուժարանում, քանի որ շատ ծանր է տարել երեխայի կորուստը[77][78]։ 2009 թվականին Ալենը սկսեց հանդիպել Սեմ Քուփերի հետ, մասնագիտությամբ ճարտարապետ և դեկորատոր[79]։

2010 թվականի օգոստոսի 5-ին Ալենը հայտարարեց, որ նրանք երեխայի են սպասում։ Ավելի ուշ հայտարարեցին, որ երեխան տղա է։ Ալենը սկզբնականն շրջանում ծանր էր տանում հղիությունը, այդ թվում նա սկզբնական ամիսներում արյունահոսում էր։ Հոկտեմբերի վերջին՝ հղիությունից 6 ամիս անց Ալենը հիվանդացավ վիրուսային վարակով, իսկ երեխային սպառնում էր մահացած ծնվելու վտանգը (նոյեմբերի 1Նոյեմբերի 6-ին Ալենը հիվանդանոցում բուժում ստացավ[80][81][82][83][84][85][86][87]։

Ալենը և Քուփերը նշանադրվեցին 2010 թվականի դեկտեմբերին Բալիում՝ հանգստի ժամանակ[88]։ Նրանք ամուսնացան 2011 թվականի հունիսի 11-ին Սենթ Ջեյմսում Cranham եկեղեցում, Գլոստերշիրում, Անգլիա։ Ալենն ունեցավ աղջիկ երեխա (Էտել Մերի)՝ 2011 թվականի նոյեմբերի 25-ին[89][90][91]։ 2013 թվականի հունվարի 8-ին Ալենն ունեցավ 2-րդ երեխային[92]։ Նա Սեմ Սմիթի զարմիկն է։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անկեղծության պատճառով Ալենը հաճախ էր դառնում կռիվների պատճառ, որոնք իր կարիերիայի սկզբում բավական շատ էին։ Ալենը մի անգամ նշել է. «Ես զգում էի, որ...Տեր Աստված, կարճ ասած, ես տգեղ եմ, ես ատում եմ բոլոր նրանց, ովքեր ցուցադրում են իրենց գեղեցկությունը»[93]։

2007 թվականի հունիսի 28-ին Ալենին ձերբակալել էին այն բանի համար, որ նա հարձակվել է Լոնդոնում իրեն լուսանկարող Քեվին Ռաշի վրա, այն պահին, երբ նա մտնում է լոնդոնյան Ուեստ-Էնդում գտնվող գիշերային ակումբ։ Դրանից առաջ նա իր Myspace-ում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն դուր չեն գալիս պապարացի լուսանկարողները[94]։ 2009 թվականի փետրվարին նա գրառում կատարեց. «Տհաճ է, երբ մարդիկ ուղղակի հավաքում են տվյալներ այլ մարդկանց մասին և խոսում դրանից մասին»[95]։ 2009 թվականի սեպտեմբերից Ալենը դադարեց օգտվել սոցիալական ցանցերից[96]։

2009 թվականի մայիսին ֆրանսիական ժուրնալը՝ So Foot-ը (ժուրանալը ֆուտբոլի մասին է) ներկայացրել էր կեղծ հարցազրույց, իբր նա վատ խոսքեր է ասել Դեյվիդ Բեքհեմի և Վիկտորիա Բեքհեմի մասինն։ Այնուհետև տվյալների մի մասը տպագրեց նաև բրիտանաական The Sun-ը։ Երկու հրատարակություններն էլ որոշ ժամանակ անց վճարեցին Ալենին բարոյական վնաս հասցնելու համար[97]։

2012 թվականի օգոստոսին նրան մեղադրեցին ռասիզմի մեջ, այն բանից հետո, երբ նա գրեց հետևյալը. «Ես ատում եմ, երբ սև տաքսիստները ամբողջ ճանապարհին զրուցում են հեռախոսով, ես ցանկանում եմ ՉԱՏ»։ Ալենը պատասխանեց սրան, որ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում տաքսիսներին անվանում են «սև», քանի որ նրանք ներկված են սև գույնով[98][99]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Տեղը չարթերթում
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Իռլանդիա Իռլանդիա Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Ավստրալիա Ավստրալիա Ճապոնիա Ճապոնիա Ֆրանսիա Ֆրանսիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բրազիլիա Բրազիլիա
2006 Alright, Still 2 6 22 7 37 47 20 2
2009 It's Not Me, It's You 1 3 - 1 27 - 5 -
2014 Sheezus 1 4 26 4 - 32 12 -
Թվական Երգ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Իռլանդիա Իռլանդիա Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Գերմանիա Գերմանիա Ավստրալիա Ավստրալիա Գերմանիա Գերմանիա Ֆրանսիա Ֆրանսիա Ռուսաստան Ռուսաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բրազիլիա Բրազիլիա Բելգիա Բելգիա Նիդերլանդներ Նիդերլանդներ
2006 «Smile» 1 6 6 67 14 15 16 13 54 72 - -
«LDN» 6 21 23 - 39 - - 43 - - - -
«Littlest Things» 21 - - - - - - 98 - - - -
2007 «Shame for You»/«Alfie» 44 - - - - - - - - - - -
2009 «The Fear» 1 8 - 12 20 - 15 - - - 5 29
2009 «Not Fair» 5 3 32 12 4 - - - - - - 11
2009 «Fuck you» 104 - - 23 14 68 1 3
2009 «22» 14 12 28 - 20 - - - - - - -
2009 «Who’d Have Known» 39 - - - 54 - - - - - - -
2010 «Back to the Start» - - - - - - - - - - - -

Շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Still, Alright? (2007)
  • It's Not Me, It's You World Tour (2009–10)
  • Miley Cyrus' Bangerz World Tour (North America, 2014)[100]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://people.com/tv/david-harbour-and-lily-allen-are-married/
  2. https://ivorsacademy.com/nominee/the-fear-2/
  3. https://ivorsacademy.com/awards/the-ivors/archive/?ay=2010
  4. «"All the No. 1s". Archived from the original on 28 July 2007. Retrieved 23 November 2009». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
  5. «"The rise of a new wave of female singers". Entertainment.timesonline.co.uk. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 15 June 2011-ին. Վերցված է 26 June 2015-ին.
  6. Michaels, Sean (21 January 2011). "Lily Allen launches own record label". The Guardian (London). Retrieved 29 December 2011.
  7. "Twitter / lilyallen: Hard Out Here will be released". Twitter.com. 13 November 2013. Retrieved 3 May 2014.
  8. «Barratt, Nick."Family detective", The Daily Telegraph. 19 May 2007; retrieved 23 June 2007». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  9. «"Lily Allen - bio". Rolling Stone. Retrieved 12 September 2012». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  10. "Ian Emes Presents…(15)". Artsfest programme. Birmingham City Council. 2011. Retrieved 7 September 2011.
  11. Walker, Andrew. "Faces of the week". BBC News. 21 July 2006. Retrieved 23 June 2007.
  12. Robinson, Peter (23 June 2007). "Flowered up". The Guardian (London). Retrieved 24 July 2011.
  13. Ryzik, Melena (4 February 2009). "This Wild Girl’s a Homebody Now". The New York Times. Retrieved 6 February 2009.
  14. "Lily Allen - Uncertain Smile". The Daily Telegraph (London). 16 January 2009. Retrieved 22 September 2014.
  15. "Lily Allen Admits to Giving a Blowjob and Getting Expelled". Rolling Stone. 24 May 2007. Retrieved 12 September 2012.
  16. «"Lily Allen Was Kicked Out Of School For Sexual Services". World Entertainment News Network. Starpulse. 25 May 2007. Retrieved 12 September 2012». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  17. «Knox, Jack (8 July 2009). "UVic student helped launch Lily Allen to worldwide fame". Canwest. Canada.com. Retrieved 12 September 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  18. Miranda Sawyer, Miranda (21 May 2006). "Pictures of lily". The Observer (London). Retrieved 24 July 2011.
  19. "Me, my dad and Dumbo". The Guardian (London). Retrieved 24 July 2011.
  20. «Sisson, Patrick (29 March 2007). "Lily Allen: Mighty Aphrodite". URB (143). Retrieved 12 September 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  21. «Plagenoef, Scott (6 November 2006). "Interviews: Lily Allen". Pitchfork. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  22. «Harris, Chris (7 February 2007). "Norah Jones Breaks McPheever, Beats 'Idol' Runner-Up To #1 – Madonna, Lily Allen also generate impressive first-week sales". Mtv.com. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 1 April 2010-ին. Վերցված է 26 June 2015-ին.
  23. "English Beat: Lily Allen". Billboard.biz. 17 January 2009. Retrieved 24 July 2011.
  24. "Lily Allen plays surprise set at Glastonbury". Nme.com. 22 June 2007. Retrieved 24 July 2011.
  25. "The Specials reunion all down to Lily Allen". Blogs.coventrytelegraph.net. Retrieved 22 September 2014.
  26. "Grammy Scorecard The Envelope". Theenvelope.latimes.com. Retrieved 22 September 2014.
  27. «"Lily Allen Granted U.S. Visa Lily Allen Granted U.S. Visa". PEOPLE.com. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  28. "Lily Allen discovers heart murmur". BBC News. 27 November 2007. Retrieved 22 September 2014.
  29. Francesca Martin (9 January 2008). "Lily Allen asks web fans to name her show". The Guardian (London). Retrieved 24 July 2011.
  30. "Lily Allen's TV show to feature Reverend And The Makers". Nme.com. 30 January 2008. Retrieved 24 July 2011.
  31. "Lily Allen claims fans did not leave her show because of boredom". NME. 12 February 2008. Retrieved 22 September 2014.
  32. "Lily Allen's TV show fails to attract viewers". RTÉ. 14 February 2008. Retrieved 12 September 2012.
  33. "British pop stars sing from the heart". Theguarsian.pe.ca. Retrieved 22 September 2014.
  34. WENN. "Allen Attacks EMI's Owners Terra Firma". Contactmusic.com. Retrieved 22 September 2014.
  35. "Lily Allen announces US release of second album". NME.COM. 29 October 2008. Retrieved 22 September 2014.
  36. [ Salmon, Chris (25 April 2008). Click to download, The Guardian]
  37. "Lily Allen MySpace Page blog". Myspace. Retrieved 22 September 2014.
  38. "Lily Allen Expresses Profound Disappointment in Self New York Magazine". Nymag.com. 18 April 2008. Retrieved 24 July 2011.
  39. "Allen gets dark and introspective in new album - Entertainment". DNA. IANS. 19 April 2008. Retrieved 12 September 2012.
  40. "New Lily". Blogs.guardian.co.uk. Retrieved 22 September 2014.
  41. "Allen snub angers festival boss". BBC News. 5 March 2008. Retrieved 22 September 2014
  42. "Lily Allen addresses Cannes Controversy". Nme.com. 23 May 2008. Retrieved 24 July 2011.
  43. «Miller, Korin (4 June 2008). "Oh, deer! Lily Allen's no Bambi fan". New York: Nydailynews.com. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  44. «Tapper, Christina (4 June 2008). "Lily Allen Calls Drunken Behaviour 'Embarrassing'". People Magazine. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  45. «Schmidt, Veronica (3 September 2008). "Elton John and Lily Allen in war of words at GQ awards". The Times (London). Retrieved 22 July 2011». Արխիվացված է օրիգինալից 8 February 2010-ին. Վերցված է 26 June 2015-ին.
  46. «WENN. "Lily Allen – Show goes on for grieving Allen". Contactmusic.com. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  47. «"European Top Albums". Uk.reuters.com. 26 February 2009. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  48. "Lily Allen Asserts Control Over UK Charts". Billboard. 16 February 2009. Retrieved 22 September 2014.
  49. Grammies And Valentine's Day Warm Up The Chart Billboard 18 February 2009
  50. "Lily Allen debuts at No. 1". canoe.ca. Retrieved 22 September 2014.
  51. "Lily Allen says poster girl tag is Not Me". Smh.com.au. Retrieved 22 September 2014.
  52. «"Well-played radio stars Glasgow". Daily Record. HighBeam Research. 8 October 2010. Retrieved 12 September 2012. (subscription required)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  53. "Lily Allen and Sting win music industry awards". BBC News. 6 October 2010. Retrieved 24 July 2011.
  54. «Lily Allen becomes face of the National Portrait gallery London Evening Standard, 1 June 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  55. «"Lily Allen as you never seen her before". Marie Claire. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  56. «"Supermodel Kate Moss performs with Pink Floyd guitarist David Gilmour for charity". Telegraph.co.uk. 19 June 2009. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  57. «Gilbert, Laurelle (6 May 2009). "Lily Allen, the new face of Chanel". Elle. Retrieved 12 September 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  58. «"Karl Lagerfeld selects Lily Allen for Chanel handbag layout". Monsters and Critics. 1 May 2009. Retrieved 12 September 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  59. "Lily Allen: 'I won't release another album'". NME.COM. 24 September 2009. Retrieved
  60. "Muse Play Spectacular Opening Gig At Wembley Stadium". Gigwise. 10 September 2010. Retrieved 7 May 2014.
  61. Mark Sweney (29 November 2010). "Lily Allen takes legal action over Mail Online article". London: Guardian. Retrieved 24 July 2011.
  62. «Perricone, Kathleen (5 July 2011). "Lily Allen 'nearly finished' writing songs for 'Bridget Jones's Diary' stage musical, to debut 2012". New York Daily News. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  63. «"Lily Allen back in the studio with Greg Kurstin". Digitalspy.co.uk. Retrieved 19 June 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  64. "Lily Allen back in the studio with Greg Kurstin". Mtv.co.uk. Retrieved 19 June 2012.
  65. «"Lily Allen Changes Professional Name To Lily Rose Cooper". Rolling Stone. Retrieved 2 August 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  66. Q magazine. October 2012. Coming Up / Also Tweaking. P. 23
  67. ""Allen proud of stage 'mumback'"". Independent.ie. Retrieved 22 September 2014.
  68. "Lily Allen: new music coming soon? Belfast Telegraph 29 August 2013". Belfasttelegraph.co.uk. 29 August 2013. Retrieved 3 May 2014.
  69. "Lily Allen mocks Robin Thicke video in new song 'Hard Out Here' – watch | News". Nme.Com. 12 November 2013. Retrieved 7 May 2014.
  70. "New Single Released by Lilly Allen Is Called "Air Balloon"". News.softpedia.com. 13 January 2014. Retrieved 3 May 2014.
  71. «"Lily Allen unveils new single 'Air Balloon' - listen - Music News". Digital Spy. 13 January 2014. Retrieved 3 May 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  72. Harriet Gibsone. "Lily Allen announces Glastonbury 2014 performance | Music". theguardian.com. Retrieved 3 May 2014.
  73. «"Lily Allen writes song about Azealia Banks Twitter feud". Seattle Post-Intelligencer». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  74. Pelly, Jenn (21 February 2014). "Lily Allen Says Her New Record's Called Sheezus". Pitchfork Media. Retrieved 21 February 2014.
  75. «"Lily Allen Sheezus Standard CD Album". Parlophone. Retrieved 7 March 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  76. "Lily Allen Is Pregnant". People. 19 December 2007. Retrieved 5 August 2010.
  77. "Lily Allen Suffers Miscarriage". People. 17 January 2008. Retrieved 5 August 2010.
  78. «Hutchings, Lucy (20 January 2009). "Lily Allen psychiatric ward trauma". Marie Claire. Retrieved 31 January 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  79. Sean Michaels. "Lily Allen gets engaged to Sam Cooper". the Guardian. Retrieved 22 September 2014.
  80. «"Oh Baby! Lily Allen Expecting". National Ledger. 6 August 2010. Retrieved 9 August 2010». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  81. «"Lily Allen Confirms: It's a Boy!". People. 20 October 2010. Retrieved 20 October 2010». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  82. "British Singer Lily Allen Is Pregnant". People. 5 August 2010. Retrieved 5 August 2010.
  83. «"Lily Allen's Health Scares Left Her 'Living In Fear'". People Magazine. 10 September 2010. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  84. «Perry, Simon (1 November 2010). "Lily Allen Loses Her Baby". People.com. Retrieved 4 January 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  85. "Sepsis (Blood Infection)". WebMD. Retrieved 24 July 2011.
  86. Donaldson, Susan (8 March 2011). "Lily Allen Mourns Miscarriage, Admits Bulimia". Abcnews.go.com. Retrieved 24 July 2011.
  87. Dyball, Rennie (6 November 2010). "Lily Allen Hospitalized". People.com. Retrieved 24 July 2011.
  88. Michaels, Sean (29 December 2010). "Lily Allen gets engaged to Sam Cooper". The Guardian (London). Retrieved 11 June 2011.
  89. «Markman, Rob (13 June 2011). "Lily Allen Married And Pregnant". Mtv.com. Retrieved 24 July 2011». Արխիվացված է օրիգինալից 3 April 2014-ին. Վերցված է 26 June 2015-ին.
  90. «"Lily Allen names first daughter Ethel Mary". MSNBC. 4 January 2012. Retrieved 4 January 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  91. Marquina, Sierra (25 November 2011). "Lily Allen Welcomes a Baby Girl with Hubby Sam Cooper!". E! Online. Retrieved 25 November 2011.
  92. "Lily Allen Welcomes Baby Girl Marnie Rose Cooper!". US Weekly. 10 January 2013. Retrieved 10 January 2013.
  93. "Lily Allen calls herself 'short, fat and ugly'". Nme.com. 4 December 2007. Retrieved 24 July 2011.
  94. "Lily Allen Arrested for Allegedly Punching Photographer". Retrieved 3 June 2011.
  95. «"Lily Allen on paparazzi, controversy and Katy Perry". News.com.au. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  96. «"Lily Allen on sex, drugs and rock 'n' roll". Nottingham Post. Retrieved 22 September 2014». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  97. Gordon, Cathy (8 October 2010). "Lily Allen wins damages over fake interview". London: Independent.co.uk. Retrieved 24 July 2011.
  98. "Lily Allen Hits Back at 'Hard Out Here' Racism Claims Spin 13 November 2013". Spin.com. 13 November 2013. Retrieved 3 May 2014.
  99. "Culturally Clueless: Race, Feminism & Lily Allen's Hard Out Here Video The Quietus 15 November 2013". Thequietus.com. Retrieved 3 May 2014
  100. "Miley Cyrus To Bring Lily Allen on Bangerz Tour". Billboard. Retrieved 31 July 2014.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Ալեն» հոդվածին։