Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականը (լիտ.՝ Lietuvos vyrų futbolo rinktinė) ներկայացնում է Լիտվան ընկերական խաղերում և այլ պաշտոնական խաղերում։
Ինչպես նախկին ԽՍՀՄ երկրների մյուս տասնչորս հավաքականները, այդպես էլ Լիտվան ժառանգել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլային մարտաոճը։ Լիտվայի ամենանշանավոր ակումբներն են Վիլնյուսի Ժալգիրիսը, Սիաուլիային, Ատլանտասը, Կրուոջանսը և այլ ակումբներ։ Լիտվացի երկու դարպասապահները՝ Է. Զուբասը և Վ. Ցերնիաուսկան, հանդես են գալիս լեհական ակումբներում։ Ա. Նովիկովասը գերմանական ԱՈԱ-ում և Գատաս Սիրգեդասը Շտուտգարտում։ Դրանցից բացի լիտվացիները խաղում են նաև հրեական, ռումինական, հոլանդական և անգլիական ակումբներում։