Լևոն Աբրահամյան (նկարիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | 1979 մայիսի 17 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Լևոն Գագիկի Աբրահամյան (մայիսի 17, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, պլաստիլինե տիկնիկների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 - 1996 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գրաֆիկայի բաժնում, 1996-2002 թվականներին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2004 թվականից նկարիչների «Իմիջ» ասոցիացիայի անդամ է, 2006 թվականից՝ Համաշխարհային տիկնիկային միության անդամ, 2009 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2018 թվականից՝ Հայաատանի նկարիչների միության փոխնախագահ[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին «Ժամանակակից մանկական հեքիաթներ» գրքի նկարազարդման համար արժանացել է «Մանկական լավագույն գիրք» 1-ին մրցանակին
- 2011 թվականին Մոսկվայում ԱՊՀ երկրների լավագույն մանկական գրքի նկարազարդում մրցանակ
- 2010 թվականին Երիտասարդ արվեստագետների մրցույթ «Սուրբ Սարգիս», 1-ին մրցանակ
- 2009 թվականին Երիտասարդ արվեստագետների մրցույթ «Սուրբ Սարգիս», 2-րդ մրցանակ
Գրքերի նկարազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»
- Աթաբեկ Խնկոյան, «Առակներ»
- Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, «Դասական հերոսներ»
- Ժամանակակից հեքիաթներ
- Արտասահմանյան հեքիաթներ
- Մանկական թատերախաղեր
- Հայաստանի կերպարվեստը
- Best Young Books Illustrations +1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նկարիչ հեքիաթասած Լևոն Աբրահամյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.