Լևոն Մինասյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մինասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մինասյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1905[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] |
Վախճանվել է | 1978[4][5][6][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա[7] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (1926)[3] |
Մասնագիտություն | նկարիչ, լրագրող և հրատարակիչ |
Մայր | Իսկուհի Մինաս[3] |
Լևոն Ժակի Մինասյան (մայիսի 8, 1905[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] - 1978[4][5][6][…], Վենետիկ, Իտալիա[7]), հայ նկարիչ։
Լրագրող-հրատարակիչ Ժակ Մինասյանի և գրող Իսկուհի Մինասի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին տեղափոխվել է Վենետիկ, սովորել Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1926 թվականը), նաև նկարիչ Ալեսանդրո Միլեզիի արվեստանոցում։ Մինասյանի սկզբնական շրջանի աշխատանքներին բնորոշ է իրականության հավաստի պատկերումը։ 1948 թվականից ստեղծում է ֆանտաստիկ ձևերով, բանաստեղծականությամբ տոգորված նկարներ («Պատուհանը ծովի վրա», «Լքված կարուսել», «Իրերը արշալույսին», «Կոմպոզիցիա» և այլն)[8]։
Մինասյանի գործերը տեղ են գտել Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահում, Միլանի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում, Պադուայի Չիվիկո թանգարանում և այլուր։ 1958 թվականին Պադուայում հրատարակվել է «Լևոն Մինասյանի գծանկարները» ալբոմը։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայում։ 1930 թվականից մասնակցել է Վենետիկի բիենալեին, Եվրոպայի երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա, Նորվեգիա և այլն) կազմակերպված միջազգային ցուցահանդեսների, արժանացել բազմաթիվ մրցանակների։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Avédissian o., Peintres et sculpteure Arméniens, Le Caire, 1959, page 304-305
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names
- ↑ 5,0 5,1 5,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 Artnet — 1998.
- ↑ 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 555)։ |