Լևոն Ուզունյան
Լևոն Ուզունյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Քաղաքացիություն | Վրաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Ոճ(եր) | կատակերգություն |
Լևոն Հակոբի Ուզունյան (հուլիսի 10, 1957, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), հայազգի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Ուզունյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 10-ին Թիֆլիսում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1980 թվականից աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում որպես տնտեսագետ, ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսորի օգնական և ռեժիսոր-բեմադրիչ։ 1991 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտին (ՎԳԻԿ) կից Կինեմատոգրաֆիայի ղեկավար և ստեղծագործ աշխատակազմի որակավորման բարձրացման դասընթացները։ 1993 թվականին «Վրացֆիլմ»-ում նկարահանեց «Ընկած հրեշտակը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը (գլխավոր դերերում՝ Ռամազ Չխիկվաձե, Մամուկա Կիկալեյշվիլի և այլն)։ 1993 թվականից աշխատել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր, որտեղ ստեղծել է Վրաստանի կրոնադավանանքի մասին մի շարք թեմատիկ հաղորդումներ[1]։
1995 թվականից աշխատում է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում որպես ռեժիսոր-բեմադրիչ[1]։
Զարմուհին Վրացական ԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանն է[1]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատերական արվեստի զարգացման, ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և արգասաբեր ստեղծագործական գործունեություն ծավալելու համար Վրաստանի նախագահի հրամանով արժանացել է շնորհակալագրի[1]։
- Հայկական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի[2]։
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Ռեյ Կունի | Փախի՛ր կնոջիցդ |
Հովհաննես Թումանյան | Հեքիաթներ |
Պ․ Շենո | Առողջ եղեք |
Ուիլյամ Շեքսպիր | Միջամառնային գիշերվա երազ |
Կարինե Խոդիկյան | Անցնող գիշերը |
Միհայիլ Սեբաստիան | Անանուն աստղը |
Գաբրիել Սունդուկյան | Քանդած օջախ |
Եվգենի Շվարց | Ձյունե թագուհին |
Էդուարդո դե Ֆիլիպո | Սուրբ ծնունդը Կուպիելոների տանը |
Ռ․ Էրիստավի | Սկզբից վախճանվեցին, հետո պսակվեցին |
Ֆ․ Խաչատրյան | Վիշտ սիրուց |
Կառլո Գոլդոնի | Հյուրանոցի տիրուհին |
Կ․ Մանիե | Բլեզ |
Դիդիե Կարոն | Կեղծ նոտա |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2001 | Անտիմոզը Վիրքից |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1993 | Ընկած հրեշտակը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Узунян Левон Яковлевич». kino-teatr.ru. 2011 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Валерий Унанянц. «Левон УЗУНЯН – режиссер театра и кино, режиссер-постановщик тбилисского государственного армянского драматического театра им. Петроса Адамяна». Armenian Art Hall. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվա Հարութ (2013 թ․ նոյեմբերի 24). atv.am/hy/culture-history/vrastanum-taterakan-arvesty-araji/ ««Վրաստանում թատերական արվեստը առաջին տեղում է գտնվում». Լևոն Ուզունյան». galatv.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում)