Jump to content

Խալիլ Մուտրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիլ Մուտրան
خليل مطران
Ծնվել էհուլիսի 1, 1872(1872-07-01)[1]
ԾննդավայրԲաալբեկ
Լիբանան Լիբանան
Վախճանվել է1 հուլիսի, 1949
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն(բանաստեղծ)
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոս և  Լիբանան
Ուշագրավ աշխատանքներ«Դիվան ալ-Խալիլ» ժողովածու
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
ԱզգականներNakhlé Moutran?
 Khalil Mutran Վիքիպահեստում

Խալիլ Մուտրանը (հուլիսի 1, 1872(1872-07-01)[1], Բաալբեկ[2] - հունիսի 1, 1949(1949-06-01)[1], Կահիրե, Եգիպտոս), ամբողջական անուն՝ արաբ․՝ خليل مُطران‎‎, , արաբ բանաստեղծ, համարվում է ժամանակակից արաբական ռոմանտիստական բանաստեղծության հիմնադիրներից մեկը։

Խալիլ Մուտրանն առաջինն էր այս պոետներից, նա հայտնի է «Երկու երկրների պոետ» (արաբերեն՝ "شاعر القطرين") մականունով։ Բացի պոետ լինելուց նա նաև լրագրող էր։ Խալիլը ծնվել է Լիբանանում և հաճախել է հունական կաթոլիկ դպրոց, որտեղ իր ուսուցիչներից էր Նասիֆ ալ-Յազիջին։

20-րդ դ. սկզբին արաբական պոեզիան նեոդասականությունից թևակոխում է նոր շրջան՝ ռոմանտիզմի։ Ռոմանտիկ պոետների հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել սիրիա-ամերիկյան դպրոցը, չնայած ռոմանտիզմի պոեզիան առաջին հերթին մեծ զարգացում ունեցավ Եգիպտոսում։ Այս պոետները ձգտում էին վերցնել արաբական պոեզիայի ավանդական ձևերը և ստեղծագործել ժամանակին համապատասխան ոճով։ Ռոմանտիզմի պոեզիայի առաջացումը նաև արդյունք էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժողովրդի մեջ ազգային-ազատագրական գործոնների աճին։ Ռոմանտիկ պոետները ձգտում էին պոեզիայի նորացմանը և նրանք գլխավորապես ազդված էին Արևմտյան Եվրոպայից։

Խալիլ Մուտրանի պոեզիան իր զարգացումը ստացավ իր հաջորդների օրոք 3 եգիպտացիների՝ Աբդ ալ-Ռահման Շուքրիի, Իբրահիմ Աբդ ալ Քադիր ալ-Մազինիի և Աբբաս Մահմուդ ալ-Ակկադի օրոք։ Նրանք ռոմանտիզմի պոեզիան ավելի կատարելագործեցին։ Այս երեք պոետներին հաճախ կոչում էին «Դիվանի» պոետներ, քանի որ նրանք Դիվան գիրքը, որը քննադատության և գրականության վերաբերյալ էր։ Նրանք մեծապես ազդված էին անգլիական գրականությունից։ Այս դիվանում նրանք քննադատութան ենթարկեցին նեոդասական պոետներին, հատկապես Ահմադ Շաուկին։

Շուտով Մուտրանը գաղթում է Եգիպտոս 1892 թ. և աշխատանքի անցնում «Ալ-Ահրամ» թերթում։ 1900 թ. հիմնադրում է «Եգիպտական ամսագիր» (արաբերեն՝ "المجلة المصرية", ալ-մաջալլա ալ-միսրիյան) և այնտեղ հրատարակում է իր և Մահմուդ Սամի ալ-Բարուդիի որոշ աշխատանքներ։ 1903 թ. նա սկսում է հրատարակել «Եգիպտական պատասխաններ» (արաբերեն՝ "الجوائب المصرية", ալ-ջաուաիբ ալ-միսրիյյա) թերթը, որն աջակցում էր Մուստաֆա Քամիլին։

Իր բանաստեղծությունները տեղ են գտել Դիվան ալ-Խալիլ հատընտիրում, որն իր կյանքի ընթացքում 4 անգամ հրատարակվել է։ Նա իր դիվանում արտահայտել է ազատագրական գաղափարներ անձնական տեսանկյունից։

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. 2,0 2,1 http://www.poemhunter.com/khalil-mutran/