Խաչակրաց վեցերորդ արշավանք
Խաչակրաց հինգերորդ արշավանք | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||||||
ալ-Քամիլ ալ-Մալիք սուլթան և Ֆրիդրիխ II կայսր | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Խաչակիրներ. | Մուսուլմաններ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
* Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն |
Ալ-Քամիլ |
Խաչակրաց վեցերորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Այյուբյան սուլթանության միջև՝ 1228-1229 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էին եկել Հռոմի Հոնորիոս III (1216-1227) և Գրիգորիոս IX (1227-1241) պապերը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից գրավել Երուսաղեմն ու Սուրբ Երկիրը և այնտեղ վերահաստատել խաչակիրների գերիշխանությունը։
Խաչակիրների զորքերը ղեկավարել են Սրբազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը, Կիպրոսի արքա Հենրիխ I-ը, Տևտոնական առաջնորդ Հերման ֆոն Զալցան և իրենց հպատակ ազնվականները։
Արշավանքի ընթացքում ոչ մի ճակատամարտ չի եղել։ Խաչակրաց հինգերորդ արշավանքից յոթ տարի անց Ֆրիդրիխ II-ը իր դիվանագիտության շնորհիվ կարողանում է վերականգնել քրիստոնյաների վերահսկողությունը Երուսաղեմի և նրա շրջակա տարածքների վրա տասնհինգ տարի։
Ֆրիդրիխ II-ը և պապությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ II-ը պատրաստվում էր մասնակցել Հինգերորդ խաչակրաց արշավանքին և Գերմանիայից զորք է ուղարկում արևելք։ Կայսրն անձամբ չի կարողանում ուղեկցել բանակը՝ չնայած Հոնորիոս III-ի և Գրիգորիոս IX-ի ծանուցումներին, քանի որ Գերմանիայում և Իտալիայում դիրքերն ամրապնդելու նրա կարիք ուներ։
Ֆրիդրիխ II-ը խոստանում է մասնակցել նոր խաչակրաց արշավանքի։ 1225 թվականին Ֆրիդրիխ II-ը ամուսնանում է Իզաբելլայի՝ Հովհան Բրիեննի (Երուսաղեմի թագավորության անվանական ղեկավար) և Մարիա Մոնֆերատսկոյի դստեր հետ։ Ֆրիդրիխ II-ը դրանով ձեռք է բերում հավակնություն թագավորության բանակի և կորցրած հողերի վրա և փորձում ետ բերել դրանք։ 1227 թվականին՝ Գրիգորիոս IX-ի պապ դառնալուց հետո, Ֆրիդրիխ II-ի բանակները Բրինդիզայից շարժվում են Ակրա` Երուսաղեմի թագավորության այդ ժամանակի մայրաքաղաքը, բայց համաճարակը ստիպում է նրանց վերադառնալ Իտալիա։ Գրիգորիոս IX-ը օգտագործում է այդ հնարավորությունը, որպեսզի Ֆրիդրիխ II-ին հեռացնի եկեղեցուց։ Բայց դա միայն առիթ էր, քանի որ կայսրը արդեն քանի տարի էր` փորձում էր համախմբել կայսերական իշխանությունը Իտալիայում՝ պապին հաշվետու լինելու համար։ Գրիգորիոս IX-ը հայտարարում է, որ կայսրին եկեղեցուց հեռացնելու պատճառը այն էր, որ ինքը չէր ցանկանում, որ Ֆրիդրիխը դուրս գա խաչակրաց արշավանքի` սկսած հինգերորդ խաչակրաց արշավանքից։
Խաչակրաց արշավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանի հետ մեկտեղ, որպեսզի անմիջապես ուղևորվի Սուրբ հող, կայսրը սկզբում այցելում է Կիպրոս, որը եղել էր նրա կալվածքը երրորդ խաչառկրաց արշավանքի ժամանակ` կղզին Ռիչարդ Առյուծասրտի կողմից զավթվելուց հետո։ Ֆրիդրիխ II-ը ժամանում է Կիպրոսի թագավորություն իր պահանջագրով, բայց հանդիպում է դիմադրության տեղային է բարոնների կողմից, որոնց աջակցում էր խնամակալ Ժաննա I Իբելինը։ Ֆրիդրիխ II-ը պնդում է, որ խնամակալությունը ապօրինի է։ Կոնֆլիկտը չի ավարտվում ոչնչով, միայն արդյունքում վեճը կայսրին զրկում է Իբելինի նման համախոհից։ Ակրան միանշանակ հանդիպում է Ֆրիդրիխին։ Նրան աջակցում էին սեփական բանակը և տևտոնական ասպետները, բայց տեղական պատրիարք Ջերալդ Լոզանցին և հոգևորականությունը պապի կողմից էին։ Հենց որ քաղաքում տարածվում է կայսրի՝ եկեղեցուց հեռացման լուրը, խաչակիրներին համընդհանուր աջակցությունը նշանակալիորեն թուլանում է։ Հիվանդախնամների և տաճարականների դրությունը ավելի բարդ էր։ Չնայած նրանք հրաժարվել էին կայսրի բանակին անմիջական միավորվելուց, բայց ընդունում էին խաչակիրների արշավանքը։ Տեղական բարոնները սկզբում ողջունում են Ֆրիդրիխ II-ին, բայց հետո վախենում են նրա ձգտումներից, որը տանում էր դեպի կայսերական իշխանության կենտրոնացում։
Ֆրիդրիխ II-ի հավաքած զորքը իր թվով արշավանքի սկզբում հավաքած զորքի միայն ստվերն էր։ Նա հասկանում է, Սուրբ Երկրում հաջողության հասնելու միակ հույսը դա Երուսաղեմի կապիտուլյացիայի համար բանակցությունն էր, քանի որ այուբյանների դեմ պայքարելու ուժ չուներ։ Ֆրիդրիխ II-ը իր բանակը ցուցադրաբար տեղաշարժում է դեպի հարավ ափի երկայնքով։ Դա բավական է լինում, որպեսզի համոզի սուլթան ալ-Քամիլին մտնելու բանակցությունների մեջ։ Եգիպտացիները զբաղված էին Սիրիայում ապստամբության ճնշմամբ, դրա համար համաձայնվում են խաչակիրներին զիջել Երուսաղեմը և մի նեղ միջանցք ափի երկայնքով։ Բացի դրանից, Ֆրիդրիխ II-ը ստանում է Նազարեթը, Սիդոնը, Յաֆֆան ու Բեթղեհեմը։ Մյուս տարածքների մասին պատմաբանները լռում են։ Փոխարենը մուսուլմանները պահպանում են վերահսկողությունը Երուսաղեմում Տաճարային լեռան և մզկիթներ ալ-Ակսայի և Գմբեթավոր Ժայռերի վրա։ Արաբական աղբյուրները ավելացնում են, որ Ֆրիդրիխ II-ին պայմանագրով արգելվում էր ամրություններ վերականգնել Երուսաղեմում։ Պայմանագիրը կնքվել է 1229 թվականի փետրվարի 18-ին՝ սահմանելով 10 տարվա հաշտություն։
Ֆրիդրիխ II-ը մտնում է Երուսաղեմ 1229 թվականի մարտին և հաջորդ օրը մասնակցում թագադրման արարողությանը։ Հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է նա թագադրվել. պատրիարքը անտեսել է արարողությունը, և այդ պատճառով Ֆրիդրիխ II-ը իրեն Երուսաղեմի թագավոր կոչել չէր կարող[1]։ Ամենից առաջ նա իրականում միայն իր որդու խնամակալն էր, միակ որդին Իոլանտ Երուսաղեմցու, որը ծնվել էր արշավանքից ոչ շատ առաջ։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ժամանակ, երբ Ֆրիդրիխը տեղեկություններ է ստանում երկրում եղած դժվարությունների մասին, թողնում է Երուսաղեմը։ Դրանից հետո ֆրանսիական ասպետները դեմ են դուրս գալիս նրան փոխարինողներին։ Մոտ 15 տարի Երուսաղեմում կռիվ է լինում և թալան։ Վերջապես 1244 թվականին թուրքական հեծելազորը գրավում է Երուսաղեմը։ Հաջորդ խաչակրաց արշավանքները կազմակերպվելու էին առանձին-առանձին, ինչպես Լյուդովիկոս IX-ի և Էդվարդ I-ի արշավանքները։ Դա ցույց էր տալիս պապական իշխանության թուլացումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crusading and the Crusader States, Jotischky, (Edinburgh, 2004), 225.
|