Jump to content

Խարկովի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարկովի ազգային համալսարան
ուկրաիներեն՝ Імператорський Харківський університет, ուկրաիներեն՝ Вільна академія теоретичних знань, ուկրաիներեն՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна, ուկրաիներեն՝ Харківський інститут народної освіти, ուկրաիներեն՝ Харківський державний університет імені О. М. Горького, ուկրաիներեն՝ Харківський державний університет, ռուս.՝ Императорский Харьковский университет, ռուս.՝ Академия теоретических знаний, ռուս.՝ Харьковский институт народного образования, ռուս.՝ Харьковский государственный университет, ռուս.՝ Харьковский государственный университет имени Максима Горького և ռուս.՝ Харьковский национальный университет имени В. Н. Каразина
Изображение логотипа
Տեսակհամալսարան, կրթօջախ և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումV.N. Karazin Kharkiv National University,
Kharkiv National University,
Kharkiv University, University of Kharkiv
Նախկին անվանումներՄաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան
ԿարգախոսCognoscere, Docere, Erudire
Հիմնադրված է1804 (բացվել է 1805)
Անվանված էՄաքսիմ Գորկի և Վասիլի Կարազին
ՌեկտորՎիլ Բակիրով, start time? և Tetiana Kahanovska?
Ուսանողներ14098
Դոկտորներ347
Պրոֆեսորներ347
Երկիր Ուկրաինա[1]
Հասցեплоща Свободи 4, Харків 61022
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքkarazin.ua(ուկր.)
Խարկովի ազգային համալսարան (Ուկրաինա)##
Խարկովի ազգային համալսարան (Ուկրաինա)
Խարկովի ազգային համալսարան, Ուկրաինա
 Kharkiv University Վիքիպահեստում

Վասիլի Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна), Ուկրաինայի հնագույն համալսարաններից։

Հիմնադրվել է 1805 թվականին։ Սովետական իշխանության տարիներին (1936) այն կոչվել է Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան և դարձել է խոշորագույն գիտա-ուսումնական հաստատություն։ 1976 թվականի դրությամբ ունեցել է մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, ֆիզիկա-տեխնիկական, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանական, երկրաբանա-աշխարհագրական, տնտեսագիտական, պատմության, բանասիրական, օտար լեզուների, արտասահմանյան ուսանողների նախապատրաստման, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, քիմիայի և կենսաբանության ԳՀԻ-ներ, աստղադիտարան (հիմնվել է 1808 թվականին), հաշվողական կենտրոն, գիտահետազոտական բաժանմունք, 4 պրոբլեմային լաբորատորիա, կենսաբանական կայան, բուսաբանական այգի (հիմնվել է 1804 թվականին), հնագիտության, երկրաբանա-հանքաբանական, բնագիտության թանգարաններ։ 1975-1976 ուսումնական տարում ունեցել է 12 000 ուսանող և ասպիրանտ, 900 դասախոս։ 1874 թվականից հրատարակում է գիտական տեղեկագիր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկովի ազգային համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43