Կազիմեժ Գուրսկի
Կազիմեժ Գուրսկի լեհ.՝ Kazimierz Górski | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Լեհաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 2, 1921[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մայիսի 23, 2006[1] (85 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան[3] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կազիմեժ Կլաուդիուշ Գուրսկի (լեհ.՝ Kazimierz Klaudiusz Górski, մարտի 2, 1921[1], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - մայիսի 23, 2006[1], Վարշավա, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ, հարձակվող, իսկ հետագայում՝ ֆուտբոլային մարզիչ։ Առավել հայտնի է Լեհաստանի ազգային հավաքականի հետ կատարած իր աշխատանքով[4]. նրա գլխավորությամբ Լեհաստանի հավաքականը 1972 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի հաղթող, իսկ 1974 թվականին երրորդ տեղն է գրավել աշխարհի առաջնությունում հաղթել է։ Piłka Nożna պարբերականը 2006 թվականին Կազիմեժ Գուրսկիին ճանաչել է հիսունամյակի լավագույն լեհ ֆուտբոլային մարզիչ[5]։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիմեժ Գուրսկին հանդես է եկել հարձակվողի դիրքում՝ խաղալով ՌԿՍ (Լվով), այլ տվյալներով՝ «Չառնի» (Լվով) ակումբի կազմում[4]։ Արևմտյան Ուկրաինայի՝ Ուկրաինական ԽՍՀ-ին միանալուց և ակումբի կազմացրումից հետո Կազիմեժ Գուրսկին հանդես է եկել «Սպարտակ» և «Դինամո» (երկուսն էլ՝ Լվով) ակումբներում։ 1945 թվականին Գուրսկին տեղափոխվել է Լեհաստան, որտեղ մինչև 1953 թվականը խաղացել է «Լեգիա» ակումբում։
Կազիմեժ Գուրսկին Լեհաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ ընկերական հանդիպման. 1948 թվականի հունիսի 26-ին Կոպենհագենում խաղացել են Դանիայի ազգային հավաքականի հետ[6]։ Այդ խաղում դաշտի տերերը հաղթել են 8:0 հաշվով, ինչը ամենախոշոր հաշվով պարտությունն է լեհական թիմի պատմության մեջ։ Կազիմեժ Գուրսկին վնասվածք է ստացել և փոխարինվել խաղի 34-րդ րոպեին[7]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիմեժ Գուրսկին 1952 թվականին ավարտել է Կրակովի Ֆիզիկական դաստիարակության բարձրագույն դպրոցի մարզչական դասընթացը։
1954 թվականին նա դարձել է «[Մարիմոնտ» ակումբի գլխավոր մարզիչ։ Հետագայում գլխավորել է «Լեգիան», որը Լեհաստանի առաջնություններում արժանացել է արծաթե և բրոնզե մեդալների։ Ավելի ուշ եղել է «Լյուբլինյանկա» (1963-1934) և Վարշավայի «Գվարդիա» (1964-1966) ակումբների մարզիչ։
1970 թվականի դեկտեմբերի 1-ին Կազիմեժ Գուրսկին նշանակվել է Լեհաստանի ազգային հավաքականի մարզիչ։ Գուրսկիի ու նրա թիմի համար առաջին լուրջ փորձությունները եղել են Եվրոպայի առաջնության նախընտրական խաղերն ու 1972 թվականի Օլիմպիական խաղերը։ Լեհաստանի հավաքականը չի անցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, սակայն մեծ հաջողությամբ է ելույթ ունեցել Օլիմպիական խաղերում. հաղթելով 7 հանդիպումներից վեցում՝ Լեհաստանի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն։
Կազեմիժ Գուրսկիի գլխավորությամբ Լեհաստանի հավաքականն անցնում է 1974 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ որակավորման փուլում հաղթելով Անգլիայի հավաքականին։ Եզրափակիչ փուլում լեհերը նույնպես հաջողությամբ հանդես եկան, և պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանի հավաքականը բարձրացավ պատվո հարթակ՝ երրորդ տեղի համար խաղում հաղթելով Բրազիլիայի հավաքականին, իսկ թիմի հարձակվող Գժեգոժ Լյատոն, ով խփել էր յոթ գոլ, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։ 1976 թվականին Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերում Լեհաստանի հավաքականն արժանացել է արծաթե մեդալի։ Նույն թվականի աշնանը Կազեմիժ Գուրսկին հեռացել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Կազեմիժ Գուրսկին աշխատել է նաև Հունաստանում՝ գլխավորելով հունական «Պանատինաիկոս», «Կաստորիա», «Օլիմպիակոս», «Էթնիկոս» (Պիրեյ) ակումբները։ Նրա՝ մարզիչ լինելու տարիներին «Պանատինաիկոսն» ու «Օլիմպիակոսը» դարձել են Հունաստանի չեմպիոններ։
Կյանքը ֆուտբոլից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիմեժ Գուրսկին Լեհաստանի ֆուտբոլային միության անդամ է դարձել 1976 թվականին, իսկ մարզչական կարիերան ավարտելուց հետո՝ 1987 թվականին, դարձել է այդ միության փոխնախագահը։ 1991-1995 թվականներին Գուրսկին եղել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահը[8]։
Կազիմեժ Գուրսկին մահացել է քաղցկեղից 2006 թվականի մայիսի 23-ին Վարշավայում։ Թաղված է Զինվորական Պովոնզկի գերեզմանատանը։ Այն ընկերական խաղերը, որ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացնում էր Գերմանիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակ, սկսվել են Կազիմեժ Գուրսկիի հիշատակին նվիրված լռության րոպեով։
Պլոցկում գտնվող մարզադաշտը, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում տեղի «Վիսլա» ակումբը, կոչվել է Կազիմեժ Գուրսկիի պատվին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական չեմպիոն - 1972
- Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր - 1976
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1974
- Լեհաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1960
- Լեհաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1961
- Հունաստանի չեմպիոն (2) - 1976/77, 1980/81
- Հունաստանի գավաթակիր (3) - 1976/77, 1979/80, 1980/81
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդոր - 1996
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդոր աստղով - 2006[9]
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի մեծ խաչի ասպետ - 2006, հետմահու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #131697404 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Кто есть кто в мировом футболе / ред. О. С. Кучеренко. — М.: Библиотека еженедельника «Футбол», выпуск 4, 1995. — С. 8—9
- ↑ Smolarek Piłkarzem Roku 2006! Արխիվացված 2012-11-11 Wayback Machine — NaszaLiga.pl, 17-12-2006 12:53 (լեհ.)
- ↑ Информация на сайте сборной Польши (լեհ.)
- ↑ Исторические матчи сборной Польши: 1948 год, Дания — Польша (լեհ.)
- ↑ История Польского футбольного союза Արխիվացված 2014-02-08 Wayback Machine — сайт Польского футбольного союза (լեհ.)
- ↑ Постановление президента Польши о награждении орденом от 2 марта 2006 года Արխիվացված 2016-03-07 Wayback Machine (լեհ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմեժ Գուրսկի» հոդվածին։ |
|