Կալև
Կալև | |
---|---|
Տեսակ | գրական հերոս և դիցաբանական կերպար |
Ներկայացված է | Կալեվալա |
Մասն է | Finnish mythology? և Էստոնական դիցաբանություն |
Սեռ | արական |
Երեխաներ | Kalevipoeg? |
Կալև, կարելյան ու ֆիննական դյուցազունների՝ Վյայնամեյնենի, Իլմարինենի, Լեմինկայայնենի նախահայրը։ Վերջիններս երբեմն համարվում են նաև Կալևի որդիները։ Նրա անունից է առաջացել Էլիաս Լյոնրոտի «Կալևալա» չափածո էպոսի անվանումը։ Կալևալա (ֆիններեն՝ Kalevala) բառացի նշանակում է «երկիր, որտեղ ապրում է Կալևը»։ Ենթադրվել է, որ Կալևալան կարող է լինել Էստոնիան[1]։
Էստոնական դիցաբանության մեջ Կալևը առասպելական դյուցազուն-հսկա է, էստոնիայի ազգային էպոսի հերոս Կալևիպոեգի (էստ․՝ Kalevipoeg — Կալևի որդի) հայրը։ Սիրիուսը համարվել է Կալևի աստղը, իսկ Օրիոն համաստեղությունը՝ Կալևի սուրը[2]։ Ավանդության համաձայն՝ Կալևը թաղված է Տալլինի Տոոմպեա բլրի տակ։ Բլուրն առաջացել է հսկա քարերից, որ այդտեղ հավաքել է Կալևի կինը՝ Լինդան։ Վերջինս քարերով ծածկել է ամուսնու գերեզմանը։ Առասպելի համաձայն՝ Լինդայի արցունքներից է առաջացել Յուլեմիստե լիճը։
Կալևի անունից է հավանաբար առաջացել Տալլինի հին անվանումը՝ Կոլիվան, որ հայտնի է արաբ աշխարհագրագետ Ալ-Իդրիսիի (1154) աշխատություններից ու ռուսական հին ձեռագրերից (1223 թվականից մինչև XVIII դարի սկիզբը)։ Կոլիվան անվանումը կարող էր առաջացած լինել էստոներեն էստ․՝ Kalevan բառից, որ նշանակում է «Կալևին վերաբերող»[3]։
Կալևի մասին առաջին հստակ գրավոր հիշատակումը եղել է 1641 թվականին Հենրիխ Շտալի «Լեյեն Շպիգել»-ում[4]։
Կարելաֆիննական դիցաբանության հերոսը կարող է ունեցած լինել իրական պատմական նախատիպը։ Մասնավորապես, հին անգլիական «Վիդսիդ» էպիկական պոեմում, որը ստեղծվել է IX դարի երկրորդ կեսից ոչ ուշ, պահպանվել է XI դարի ձեռագրում և փաստացիորեն «հերոսական դարի» ժողովուրդների և նրանց տիրակալների յուրօրինակ «կատալոգ» է, հիշատակվում է ոմն Կալիկ (Cælic), որը, ըստ աշխարհում ճամփորդած գլխավոր հերոսի և այդ ստեղծագործության հնարավոր հեղինակի, «գլխավորում էր ֆիններին» (weold Finnum)[5]։ Այնուամենայնիվ, ինքնին հին անգլիացի բարդի (սկոպ) կողմից Ֆինլանդիայի հերոսի յիշատակումը վկայում է վաղ միջնադարյան Հյուսիսային Եվրոպայում նրա հայտնի եղած լինելու մասին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Matti Kuusi and Pertti Anttonen. "Kalevala Lipas" (Finnish Literary Society, 1985).
- ↑ Петрухин В. Я. Мифы финно-угров. — М.: Астрель : АСТ : Транзиткнига, 2005. — С. 135.
- ↑ Ռևելի հին անվանումը
- ↑ Lauri Honko, Religion, Myth, and Folklore in the World's Epics: The Kalevala and Its Predecessors, Published by Walter de Gruyter, 1990, 3-11-012253-7
- ↑ Видсид / Пер. В. Г. Тихомирова // Древнеанглийская поэзия. — М., 1982. — С. 15.
- ↑ Видсид // Древнеанглийская поэзия / Комм. О. А. Смирницкой. — М., 1982. — С. 254.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Калев». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)