Jump to content

Կամոնիկա հովտի ժայռապատկերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամոնիկա հովտի ժայռապատկերներ
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Իտալիա Իտալիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1971  (3-րդ նստաշրջան)
Համար 94
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կամոնիկա հովտի ժայռապատկերներ (իտալ.՝ Incisioni rupestri della Val Camonica), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ (1979) Իտալիայի Կամոնիկա հովտում՝ Լոմբարդիայի հարավալպյան Բրեշիա և Բերգամո գավառներում։ Համարվում է նախապատմական ժայռապատկերների ամենախոշոր հավաքածուներից մեկն աշխարհում[1]։ Հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է 1979 թվականին և եղել է Իտալիայի առաջին համաշխարհային ժառանգության օբյեկտը։ Պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է ավելի քան 140,000 պատկերներ և խորհրդանիշեր[1], սակայն նոր հայտնագործություններն ավելացրել են գրացուցակների շարքերը մինչև 200,000[2]-300,000[3]։ Ժայռապատկերները տարածված են ամբողջ հովտում, առավել կենտրոնացած են Դարֆո Բոարիո Թերմե, Կապո դի Պոնտե, Նադրո, Չիմբերգո և Պասպարդո կոմունաներում։

Կտրվածքներն արվել են Երկաթի դարից 8000 տարի առաջ (1-ին դար)[2], իսկ վերջին շրջանի ժայռապատկերները վերագրվում են կամունի ժողովրդին։ Ժայռապատկերների ավանդույթը կտրուկ չի ավարտվում։ Հայտնաբերել են (շատ փոքր թվով, անհամեմատելի է մեծ նախապատմական գործունեության հետ) Հռոմեական ժամանակաշրջանի, միջնադարի, և, հնարավոր է, նույնիսկ ժամանակակից, մինչև 19-րդ դարի փորագրություններ[1][3]։ Կտրվածքների հիմնական մասն արվել է "martellina" տեխնիկայով, ավելի փոքր քանակ՝ գրաֆիտիով[2]։

«Կամունյան վարդ» (համարվում է Լոմբարդիայի մարզի խորհրդանիշ)

Պատկերները երբեմն նշագծված են առանց ակնհայտ կարգի։ Մյուսների մոտ երևում է տրամաբանական կապ, օրինակ՝ կրոնական ծիսակարգի նկար, որսորդություն, պայքար։ Այս մոտեցումը բացատրում է պատկերների սխեման, որոնցից յուրաքանչյուրը գաղափարագիր է (Ideogram), այսինքն ներկայացնում է ոչ թե առարկան, այլ նրա «գաղափարը»[2]։ Նրանց գործառույթը վերաբերում է հատուկ առիթներով տեղի ունեցած տոնական ծեսերին՝ հիշարժան, նախաձեռնող և հուսադրող սկզբում կրոնական բնագավառում, ապա նաև աշխարհիկ[3]։

Կամոնիկա հովտում հայտնաբերված ամենահայտնի խորհրդանիշն է այսպես կոչված «կամունյան վարդը» (Rosa camuna), որը համարվում է Լոմբարդիայի մարզի խորհրդանիշը։

Պատմական փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին հնագետ Էմմանուել Անատին առաջինն էր, ով համակարգված ուսումնասիրեց այս տարածքը և կազմեց ժայռապատկերների ժամանակագրությունը՝ համեմատելով խորհրդանիշերի ոճն ու տեսակները՝ բացահայտելու հնարավոր հարաբերակցությունն ավանդական պատմական ժամանակաշրջանի հետ նախնադարից մինչև միջնադար[4]։

Էպիպալեոլիթ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ժայռաքանդակները թվագրվում են էպիպալեոլիթ շրջանին (կամ միջին քարի դար, մ.թ.ա. 8-6-րդ հազարամյակ) Կամոնիկա հովիտը սառցադաշտից (Würm glaciation) ազատվելուց մի քանի հազարամյակ հետո։ Քանդակներում պատկերված էին իրենց որսին հետապնդող քոչվոր որսորդները, խոշոր չափերի կենդանիներ, եղնիկներ, վապիտիներ։ Նմանատիպ պատկերներ կան Դարֆո Բոարիո Թերմեի Լուինե համայնքի քաղաքային զբոսայգում[5]։

Նեոլիթյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր քարի դարում (մ. թ. ա. 5-4-րդ դդ) առաջին նստակյաց բնակավայրերով պայմանավորված՝ Կամոնիկա հովտում տարածում է գտել գյուղատնտեսական գործելակերպը։ Այս շրջանի ժայռապատկերների թեմաներից են երկրաչափական տարրեր, ինչպիսիք են ուղղանկյուններ, շրջանակներ, կետեր[6]։ Նմանատիպ ժայռապատկերներ կան Կետոյի, Չիմբերգոյի, Պասպարդոյի ժայռապատկերների տարածաշրջանային ռեզերվում[7]։ «oranti» («աղոթող պատկերներ») կոչվող նեոլիթյան շրջանի պատկերները հարցականի տակ են, քանի որ որոշ գիտնականներ դրանք վերագրում են բրոնզի դարին[8]։ Ըստ այդ մեկնաբանության նեոլիթյան շրջանին առնչվող միակ պատկերները երկրաչափական նախշեր են, որոնք մեկնաբանվում են որպես մշակվող և հերկվող հողի տեղագրական արտահայտում[9]։

Էնեոլիթ շրջանում (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ) ի հայտ են եկել նոր խորհրդանիշներ՝ փաստելով անիվի, վագոնի մետալուրգիայի անհրաժեշտությունը։ Ժայռերը ներկվեցին երկնային խորհրդանիշներով, կենդանիներով, զենքով, ակոս փորելու տեսարաններով։ Այս հուշարձանները հիմնականում պահպանվել են Massi Cemmo Ազգային հնագիտական այգում և Օսիմոյի Asinino-Anvòia հնագիտական այգում, ինչը ցույց է տալիս նախնիների պաշտամունքի հետ ծիսական գործառույթի կապվածությունը[10]։

Եղնիկի որսի տեսարան

Բրոնզի դարի ընթացքում (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) ժայռապատկերների թեման եղել են զենքերը՝ պայմանավորված կոմունյան հասարակությունում զինվորների դերով։ Այնուհետև շեշտադրումը դրվել է երկրաչափական ձևավորումների վրա (շրջանակներ)[11]։

Երկաթի դարաշրջանի (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) ժայռապատկերները վերագրվում են կամունի ժողովրդին և կազմում մոտ պատկերների 70-80 տոկոսը։ Այս աշխատանքներն արտահայտում են նրանց հերոսական տղամարդկայնության և գերազանցության իդեալները։ Գերիշխող թեմաներն են մենամարտերը, մարդկային պատկերներ, որտեղ երևում են նրանց զենքերը, մկաններն ու սեռական օրգանները։ Կան նաև լողարանների, լաբիրինթոսների, ոտնահետքերի, որսորդության տեսարանների և այլ խորհրդանիշերի պատկերներ[12]։ Առկա են երկաթի դարի կենտրոնական շրջանում (մ. թ. ա. 6-4-րդ դդ.) արված տեղագրական նմուշներ, օրինակ Բեդոլինա քարտեզը, որն առաջինն ուսումնասիրել է Միգել Բելտրան Յորիսը[13], իսկ վերջին շրջանում՝ նաև Քրիստինա Տուրկոնին[14] Միլանի համալսարանի համար։

Հռոմեական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական տիրապետության օրոք (մ. թ. ա. 1000 - մ. թ. ա. 500) Կամոնիկա հովտում ժայռապատկերներ ստեղծելու գործունեությունը նվազել է՝ անցնելով գաղտնի փուլ[15][16]։

Կամոնիկա հովտում միջնադարը նշանավորվել է ժայռապատկերների փորագրություններով։ Այս շրջանի արձանագրությունների մեծ մասը քրիստոնեական խորհրդանիշեր են՝ խաչեր, բանալիներ, որոնք համընկնում են հեթանոսական խորհրդանիշերի հետ[16]։

Ժայռապատկերների զբոսայգի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Համայնք Կոորդինատներ Ժայռապատկեր
1. Parco nazionale delle incisioni rupestri di Naquane Կապո դի Պոնտե 46°01′32″ հս․ լ. 10°20′57″ ավ. ե.HGЯO
2. Parco archeologico nazionale dei Massi di Cemmo Կապո դի Պոնտե 46°01′52″ հս․ լ. 10°20′20″ ավ. ե.HGЯO
3. Parco archeologico comunale di Seradina-Bedolina Կապո դի Պոնտե 46°02′00″ հս․ լ. 10°20′29″ ավ. ե.HGЯO
4. Parco archeologico di Asinino-Anvòia Օսիմո 45°57′19″ հս․ լ. 10°14′47″ ավ. ե.HGЯO
5. Parco comunale delle incisioni rupestri di Luine Դարֆո Բոարիո Թերմե 45°53′20″ հս․ լ. 10°10′46″ ավ. ե.HGЯO
6. Parco comunale archeologico e minerario di Sellero Սելերո 46°03′26″ հս․ լ. 10°20′29″ ավ. ե.HGЯO
7. Parco archeologico comunale di Sonico Սոնիկո 46°10′07″ հս․ լ. 10°21′20″ ավ. ե.HGЯO
8. Riserva naturale Incisioni rupestri di Ceto, Cimbergo e Paspardo Չետո (Նադրո)
Չիմբերգո
Պասպարդո
46°01′06″ հս․ լ. 10°21′10″ ավ. ե.HGЯO

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Emanuele Süss, Rock Carvings in the Valcamonica, 1954.
  • Emmanuel Anati, Camonica Valley։ A Depiction of Village in the Alps From Neolithic Times to the Birth of Christ as Revealed by Thousands of Newly found Rock Carvings, 1961.
  • Emmanuel Anati, Evolution and style in Camunian rock art։ An inquiry into the formation of European civilization, 1976.
  • Emmanuel Anati, I Camuni, 1982.
  • Emmanuel Anati, Valcamonica rock art։ A new history for Europe, 1994.
  • The intellectual expressions of prehistoric man, art, and religion, Acts of the Valcamonica Symposium, 1979.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Rock Drawings in Valcamonica - UNESCO World Heritage Centre». Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Piero Adorno, Mesolitico e Neolitico, p. 16.
  3. 3,0 3,1 3,2 «Introduzione all'arte rupestre della Valcamonica» [Introduction to the rock art of Valcamonica] (Italian). Archeocamuni.it. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Il ciclo istoriativo camuno» [Restoration cycle] (Italian). Archeocamuni.it. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «L'Epipaleolitico camuno on Archeocamuni.it» (Italian). Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Il Neolitico camuno on Archeocamuni.it» (Italian). Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Riserva Regionale delle Incisioni Rupestri di Ceto, Cimbergo e Paspardo» (Italian). World Wide Meta Museum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Arcà Andrea, 2001. Chronology and interpretation of the “Praying figures” in Valcamonica rock-art. In: Archeologia e arte rupestre: l’Europa – le Alpi – la Valcamonica, secondo convegno internazionale di archeologia rupestre. Atti del Convegno di studi, 2-5 ottobre 1997, Darfo Boario terme, Milano: 185-198, online as TRACCE open access paper
  9. Arcà Andrea, 1997. Settlements in topographic engravings, TRACCE Online Rock Art Bullettin 9, 1997, online http://www.rupestre.net/tracce/?p=2335, retrieved December 2, 2014
  10. «L'età del Rame camuna on Archeocamuni.it» (Italian). Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «L'età del Bronzo camuna» [Bronze Age Camuna] (Italian). Archeocamuni.it. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «L'età del Ferro camuna» [Iron Age Camuna] (Italian). Archeocamuni.it. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Beltrán Llorís M., 1972. Los grabados rupestres de Bedolina (Valcamonica), BCSP, vol. VIII, Capo di Ponte (BS): 121-158
  14. Turconi C., 1997, The map of Bedolina, Valcamonica Rock Art, TRACCE Online Rock Art Bulletin 9, online http://www.rupestre.net/tracce/?p=2422, retrieved December 2, 2014
  15. «L'età romana in Valcamonica» [Roman Age in Valcamonica] (Italian). Archeocamuni.it. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 16,0 16,1 «L'età medioevale sulle rocce camune» [Middle Ages of Camuna] (Italian). Archeocamuni.it. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)