Կանբերրա (անգլ.՝ Canberra, արտասանվում է [ˈkænbᵊrə] կամ [ˈkænbɛrə][4]), Ավստրալիայի մայրաքաղաք։ Բնակչությունը գերազանցում է 345 հազար մարդ[5], Կանբերրան հանդիսանում է Ավստրալիայի ամենամեծ քաղաքը, որը գտնվում է մայրցամաքի ներսում, այլ ոչ ծովափին։ Քաղաքը գտնվում է Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի հյուսիսային մասում, Սիդնեյից 280 կմ հարավ-արևմուտք և Մելբուրնից 650 կմ հյուսիս-արևելք։
«Canberra» բառը ծագում է տեղաբնակ նգաբրի ցեղի (պատկանում է նգունավալ ընտանիքին) բարբառի անունից՝ «Kanbarra» բառից, որ նգունավալ ցեղի հին լեզվից կարելի է թարգմանել որպես «հավաքվելու վայր»[6]։ Այս անվանումը, հավանաբար, գործածվել է անվանելու համար ավստրիալիայի բնիկների սեզոնային գաղթի ժամանակ նգունավալ ցեղի հավաքվելու վայրը. այդ ժամանակ կերել են Agrotis infusa թիթեռներ, որոնք ամեն գարուն նույնպես գաղթում էին այդ տարածքով[6]։
Հատուկ ստեղծվել է որպես մայրաքաղաք։ Կառուցումն սկսվել է 1913-ին։ 1927-ից խորհրդարանի և կառավարության նստավայրն է։ Կանբերրան (անգլերեն՝ Canberra) սկզբնապես եղել է Մոլոնգլո գետի մի հատվածի անվանումը, որը դարձել է և տեղանքի անվանումը։ Այստեղ կառուցված քաղաքն էլ ստացել է այս անունը, որի ստուգաբանությունը ոմանք կապում են աբորիգենների «Հավաքատեղի» բառի հետ։
↑«Հիմնական տվյալներ». 3218.0 – Տարածքային բնակչության աճը, Ավստրալիա, 2009–10. Ավստրալիայի վիճակագրական բյուրո. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։