Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատոլիկա (իտալ. ՝ Cattolica ), քաղաք Իտալիայում , Էմիլիա Ռոմանիա մարզում՝ Ռիմինի գավառում ։ Բնակչությունը՝ 16233 մարդ (2007 )։ Հնագիտական պեղումների տվյալները ասում են, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռ Հին Հռոմի ժամանակ։
Քաղաքը հանդիսանում է Բոլոնիա -Անկոմա -Հռոմ ճանապարհի ուղտագնացների կանգառը, որոնք հաճախ ուղևորվում են Սանտա Կազայի եկեղեցի , Լորետո և Հռոմի Սուրբ Պետրոս տաճար ։ Այստեղ բացված են եղել հյուրանոցներ և փոքրիկ պանդոկներ։ 19–րդ դարում քաղաքի էկոնոմիկայի գլխավոր ճյուղերից մեկը ձկնորսությունն էր։
Ջրահարսի շատրվան Կատոլիկայում
Հիմա գլխավոր ճյուղը դարձել է զբոսաշրջությունը ։ Կատոլիկան հայտնի առողջարան է Ադրիատիկ ծովի ափին։ Այստեղ գտնվում է «Լե Նավի» («Le Navi») թեմատիկական պարկը՝ ակվարիումների համակարգ, որտեղ ներկայացված են ծովային ֆաունայի տարբեր ներկայացուցիչներ, նաև ցուցադրանմուշներ, որոնք պատմում են ծովագնացության և ծովահենության պատմության մասին։
Զբոսաշրջական ինդուստրիան դարձել է հիմնական Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն, դեռ 19-րդ դարում քաղաքը համարվում է հայտնի հանգստի գոտի։ Կատոլիկայում հայտնի առաջին տուրիստներից է եղել Լյուսիեն Բոնապարտը ՝ Նապոլեոն Բոնապարտի եղբայրը։
Քաղաքը ինքնավար կոմունա է դարձել 1823 թվականին։
Լե Նավիի ակվարիում
Սուրբ Ապոլինարիայի եկեղեցի (12-րդ դար)
Մալատեստների աշտարակ (1490)
Սուրբ Խաչի արքայական թանգարան և սրահ (16-րդ դար)
Պահակային աշտարակ
«Լե Նավի» ակվարիում