Կարեն Սարուխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Սարուխանյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից - 2021 օգոստոսի 2 | |||
| |||
2018 հունիսի 1 - 2019 հունվարի 10 | |||
| |||
2021 սեպտեմբեր - դեկտեմբեր | |||
| |||
2022, հուլիսի 6 | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (2008) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 20, 1986 (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Կարեն Հակոբի Սարուխանյան (օգոստոսի 20, 1986, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2] («Իմ քայլը խմբակցություն)։ Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար (2021 սեպտեմբեր-դեկտեմբեր)։ Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Սարուխանյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 20-ին Լենինականում։
1993-1998 թվականներին սովորել է Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցում։
1998-2002 թվականներին սովորել է «Բալատոն» վարժարանում։
2003 թվականին ավարտել է Բյուրակնի դպրոցը։
2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկա[3] բաժնում։
2011-2013 թվականներին սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանություն բաժնի մագիստրատուրայում[4]։
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2012 թվականներին աշխատել է Գյումրու պետական բժշկական քոլեջում՝ որպես բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս։
2009–2018 թվականներին աշխատել է Բյուրակնի միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ։
2018 թվականի հունիսի 1-ին Հայաստանի կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Շիրակի մարզպետ[5][6]։
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին մասնակցել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ որպես ավագանու թեկնածու։
2015 թվականի մայիսի 30-ին կայացած առաջին համաժողովի ժամանակ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
2016 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ավագանու անդամ, ինչպես նաև եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու նախընտրական շտաբի պետը։
Ազգային ժողովի՝ 2017 թվականի ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետն է եղել։
2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 6 271 քվե[7][8][9][10]։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://blognews.am/arm/news/544923/6-nor-marzpetneri-kensagrutyunnery-ovqer-en-nranq-ortex-en-sovorel-ev-ashkhatel.html
- ↑ http://www.armtimes.com/hy/article/151764
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ http://shirak.mtad.am/structure/bio/792/
- ↑ http://tsayg.am/qaxaqakanutyun/24658--l-s-lu-s.htm(չաշխատող հղում)
- ↑ https://168.am/2018/06/01/960877.html
- ↑ https://www.shantnews.am/news/view/232190.html
- ↑ https://www.lragir.am/2018/12/10/402599/(չաշխատող հղում)
- ↑ https://www.azatutyun.am/a/29695968.html
- ↑ https://www.azatutyun.am/a/29695896.html
- ↑ https://hetq.am/hy/article/99834
- ↑ https://www.aravot.am/2019/01/10/1008101/