Կենի հատապտղային
Կենի հատապտղային | |
Կենի հատապտղային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Gymnospermae) |
Դաս | Coniferae |
Ընտանիք | Կենազգիներ (Taxaceae) |
Ցեղ | Կենի (Taxus) |
Տեսակ | Կենի հատապտղային (T. baccata) |
Միջազգային անվանում | |
Taxus baccata | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կենի հատապտղային (լատին․՝ Taxus baccata), կենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1 մ տրամագծով կարմրամոխրագույն, հարթ կամ թիթեղիկավոր, 25 մ բարձրությամբ մշտադալար ծառ է։ 5-8 տարի պահպանվող երկարանշտարաձև, տափակ, սուր, փայլուն տերևները ելուստային ջղերով են և կարճ կոթուկով։ Հատապտուղը վառ կարմիր է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Ախնաբադի և Ոսկեպարի կենու պուրակներում և հարակից անտառներում) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում՝ առաջացնելով մի քանի համեմատաբար խոշոր պուրակներ և հանդիպելով առանձին ծառերի ձևով հաճարի և կաղնու անտառներում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավային Աֆրիկայում և Փոքր Ասիայում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում ծովի մակարդակից 700-1500 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, գետերի ափերին և անտառներում։ Ունի արժեքավոր բնափայտ[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատմանը։ Հայաստանի Կարմիր գրքի հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենի հատապտղային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենի հատապտղային» հոդվածին։ |
|
|