Կինը (ֆիլմ, 2017)
Կինը անգլ.՝ The Wife | |
---|---|
Երկիր | Շվեդիա ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Հիմք | Կինը |
Թվական | 2017 և հունվարի 3, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բյորն Ռունգե |
Սցենարի հեղինակ | Ջեյն Անդերսոն |
Դերակատարներ | Գլեն Քլոուզ, Ջոնաթան Փրայս, Քրիստիան Սլեյթեր, Մաքս Այրոնս, էննի Սթարք, Էլիզաբեթ ՄակԳովերն և Հարրի Լլոյդ |
Օպերատոր | Ուլֆ Բրանտաս |
Երաժշտություն | Ջոսելին Փուք |
Պատմվածքի վայր | Ստոկհոլմ |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Կինը» (անգլ.՝ The Wife), 2017 թվականի դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորը Բյորնա Ռունգեն է։ Սցենարը հիմնված է Մեգ Վոլիտցերի համանուն վեպի վրա, սցենարի հեղինակը Ջեյն Անդերսոնն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, Տորոնտոյի կինոփառատոնում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին Ջոան Արչերը, ով երազում էր գրող դառնալու մասին, հանդիպում է պրոֆեսոր Ջոզեֆ Քասթելմանի հետ, և նրանց մեջ սիրավեպ է սկսվում։ Նա նաև հանդիպում է գրողի, ում հեգնական հայացքները՝ ուղղված կին գրողների աշխատանքային հեռանկարներին, ազդեցություն են գործում Ջոանի վրա։ Երբ Ջոանը քննադատում է Ջոզեֆի աշխատանքը, վերջինս ասում է, որ իրենց հարաբերությունները շարունակություն չեն ունենա, եթե Ջոանը չհարգի իր աշխատանքը։ Ջոանը համաձայնում է խմբագրել նրա վեպը, և Ջոզեֆի անվան տակ հրապարակվելուց հետո՝ վեպը բեստսելեր է դառնում։
1993 թվականին Ջոզեֆ Քասթելմանին հայտնում են, որ նա պարգևատրվելու է գրականության Նոբելյան մրցանակով, ինչը չի ուրախացնում Ջոանին։ Նրանց որդին` Դևիդը, նույնպես երազում է գրող դառնալու մասին և ցանկանում է ստանալ հոր խորհուրդը՝ չիմանալով, որ Ջոանն է գրել նրա բոլոր վեպերը։ Նրանք մրցանակը ստանալու նպատակով ուղևորվում են Ստոկհոլմ, իսկ այդ ժամանակ կենսագիր Նատանիելը փորձում է պարզել Ջոանի և Ջոզեֆի կյանքի մանրամասները` կենսագրությունը գրելու նպատակով։
Նատանիելը հանդիպում է Ջոանին և ասում, որ ինքը տեղյակ է, որ Ջոզեֆի վեպերի զգալի մասը կամ բոլորը գրել է Ջոանը։ Ջոանը հերքում է նրա ենթադրությունները, բայց դա չի համոզում Նատանիելին։ Միևնույն ժամանակ Ջոզեֆը փորձում է գայթակղել երիտասարդ աղջկան, ում վստահել էին պարգևատրումից առաջ մասնակիցներին լուսանկարելը։ Ջոզեֆը դժգոհում է, որ Ջոանը չի ուղեկցել նրան մրցանակաբաշխությանը պատրաստվելու ժամանակ, որին ի պատասխան՝ Ջոանը մեղադրում է նրան՝ իրեն դավաճանելու փորձի մեջ։ Նրանց վեճը ավարտվում է, երբ զանգահարում է հեռախոսը, և նրանց դուստրը հայտնում է, որ ինքը երեխա է ունեցել։
Պարգևատրման արարողությունից առաջ, Դևիդը` Նատանիելի հետ զրույցից հետո, փորձում է ծնողներից պարզել՝ արդյոք Ջոանն է գրել վեպերը իր հոր փոխարեն, բայց նրանք հերքում են։ Արարողության ժամանակ Ջոանի դժգոհությունը աճում է, և նա լքում է միջոցառումը։ Ջոզեֆը հետևում է նրան և խնդրում վերցնել մրցանակը, բայց նա հրաժարվում է։ Հյուրանոցում Ջոանը հայտնում է Ջոզեֆին, որ պատրաստվում է բաժանվել նրանից։ Նրանք վիճում են, որից հետո Ջոզեֆը սրտի կաթված է ստանում։ Ջոզեֆը հարցնում է՝ արդյոք Ջոանը սիրում է իրեն, նա պատասխանում է` «այո»։ Ջոզեֆը ասում է, որ Ջոանի մոտ լավ է ստացվում ստելը, և մի քանի րոպե անց մահանում է։
Ինքնաթիռում` տուն վերադառնալու ճանապարհին, Նտանիելը Ջոանին ցավակցում է։ Ջոանը ասում է նրան՝ եթե նա ինչ որ բան գրի, որը կվարկաբեկի Ջոզեֆի հեղինակությունը, ինքը կդիմի դատարան։ Դրանից հետո Ջոանը ասում է Դևիդին, որ տուն վերադառնլուց հետո նա կպատմի ճշմատությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլեն Քլոուզ — Ջոն Քասթելման
- Էննի Սթարք — երիտասարդ Ջոան Քասթելման
- Ջոնաթան Փրայս — Ջո Քասթելման
- Հարի Լլոյդ— երիտասարդ Ջո Քասթելման
- Քրիստիան Սլեյթեր — Նաթանիել
- Մաքս Այրոնս — Դևիդ Քասթելման
- Էլիզաբեթ Մակգովերն
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 84 % վարկանիշ` 189 գրախոսականի հիման վրա՝ 10-ից 7,1 միջին գնահատականով[2]։ Metacritic կայքում ֆիլմը 100-ից 77 գնահատական է ստացել՝ 36 գրախոսականի հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական գնահատականներր» կարգավիճակին[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018՝ մասնակցություն Hollywood Film Awards կինոփառատոն՝ «Տարվա դերասանուհի» մրցանակ (Գլեն Քլոուզ)
- 2019՝ «>Ոսկե գլոբուս» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի-դրամա» անվանակարգում (Գլեն Քլոուզ)
- 2019՝ Critic’s Choice Awards մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Գլեն Քլոուզ)
- 2019՝ մասնակցություն Palm Springs International Film Festival կինոփառատոնին. Icon Award մրցանակ (Գլեն Քլոուզ)[4]
- 2019՝ «Սպուտնիկ» մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի-դրամա» անվանակարգում (Գլեն Քլոուզ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Toronto Film Festival 2017 Unveils Strong Slate».
- ↑ «The Wife (2018)». Rotten Tomatoes.
- ↑ «The Wife Reviews». Metacritic.
- ↑ Awards — IMDеb
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2017 դրամա ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Շվեդական ֆիլմեր
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր գրողների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կոնեկտիկուտում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մասաչուսեթսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1992 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1968 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1962 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960 թվականին
- Էդինբուրգում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1958 թվականին
- Ֆիլմեր ամուսնության մասին