Կումնա դաստակերտ
Տեսակ | manor? |
---|---|
Երկիր | Էստոնիա[1] |
Տեղագրություն | Keila parish? |
Կազմված է | Kumna manor house? |
Կումնա դաստակերտ (էստ․՝ Kumna mõis, գերմ.՝ Kumna), կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանի Կումնա գյուղում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստակերտը հիմնադրվել է 1620-ական թվականներին։ Նրա առաջին սեփականատերն է Յոհան Կնոպիուսն (գերմ.՝ Johan Knopius), ում անունով տվյալ շրջանն էստոներոնում կոչվել է Կնոբուս։ Հետագայում կալվածքը պատկանել է տարբեր մարդկանց, իսկ 1893 թվականից պատկանել է Մեյենդորֆների (գերմ.՝ Meyendorff) ազնվականական ընտանիքին։
Նախապես դաստակերտի գլխավոր մասնաշենքը եղել է փայտե շինություն, որ հավանաբար կառուցվել է 18-րդ դարի սկզբին։ 19-րդ դարում այն վերակառուցվել է։ Շինությունը զարդարված է փայտե բազմաթիվ նախշերով։
1910 թ. հին շինության հյուսիսային կողմում կառուցվում է երկհարկանի նոր շենք նեոկլասիցիզմի ոճով։ Նոր շենքի կառուցումն ավարտվել է 1920 թվականին։
Կալվածքի կենտրոնական մասում է գտնվում Կումնա մեծ այգին, որ ներկայումս բնապահպանական օբյեկտ է[3]։
Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում ներառված են նաև հետևյալ շինությունները․
- հին գլխավոր շենքը (բարոկկո ոճով մեկհարկանի փայտե շենք, 21.06.2017 դրությամբ՝ վատ վիճակում էր)[4],
- նոր գլխավոր շենք (սեփականատիրոջ տունը նեոկլասիցիզմի ոճով, 14.04.2016-ի դրությամբ՝ վերականգնվում էր)[5],
- կառավարչի տուն (12.04.2012-ի դրությամբ՝ գտնվում էր բավարար վիճակում)[6],
- ամբար-չորանոց (21.06.2017-ի դրությամբ՝ գտնվում էր լավ վիճակում)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ Kumna ms, www.eki.ee
- ↑ «2704 Kumna mõisa park, 18.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
- ↑ «2702 Kumna mõisa vana peahoone, 18. saj». Kultuurimälestiste riiklik register.
- ↑ «2703 Kumna mõisa uus peahoone, 20. saj». Kultuurimälestiste riiklik register.
- ↑ «2705 Kumna mõisa valitsejamaja, 19.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
- ↑ «2706 Kumna mõisa ait-kuivati, 19.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.