Jump to content

Կուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուր (այլ կիրառումներ)
Կուր
Բնութագիր
Երկարություն1113
Ավազանի մակերես188 000 կմ²
Ջրի ծախս≈575
Ջրահոսք
ԱկունքՀայկական լեռնաշխարհ
Ակունքի տեղակայումՄերդենեկ
ԳետաբերանԿասպից ծով
Գետաբերանի տեղակայումԿասպից ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄեծ Լիախվի, Քսանի, Արագվի, Ալազան, Կամբեճ, Թյուրյանչայ, Խրամ, Աղստև, Շամխոր, Արաքս, Վերե, Կողբ, Վարագաջուր, Գարգար, Գոռաթիս Ծղալի, Փոցխով, Թարթառ, Խաչեն, Լեխուրա, Կարկառ, Ալգետի, Գիրդիմանչայ, Պոդկուրոկ, Կյուրակ, Քյուրակ, Ձեգամ և Ջագիր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
ԵրկրամասԱրդահանի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Շիդա Քարթլիի մարզ, Մցխեթ-Մթիանեթ, Թբիլիսի և Քվեմո Քարթլիի մարզ
ՋրահավաքԿասպից ծովի ավազան

Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1113[1] կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։

Համաձայն ավանդության՝ Կուր գետի անունը դրել են հայոց, վրաց և աղվանից ազգերը՝ ի նշան կուռ բարեկամության։

Հին Հունական աշխարհագետներին հայտնի է եղել հունացված Kyros ձևով։ Ըստ Ստրաբոնի՝ անվանվել է ի պատիվ պարսից արքա Կյուրոս II Մեծի, որոշները կապել են Զևսի դստեր՝ Կուրի անվան հետ։

Կուր գետի ափին գտնվող բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ლევან მარუაშვილი, საქართველოს ფიზიკური გეოგრაფია. საქართველოს სსრ ბუნებრივი პირობების ზოგადი დახასიათება და რეგიონული აღწერილობა, გამომცემლობა ცოდნა, თბ., 1964, გვ. 63
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 26