Jump to content

Կուրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառblinding?
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և ակնաբանություն
 Visual impairment Վիքիպահեստում
Կույր տղամարդ
Կույր կին

Կուրություն, խիստ գիտական իմաստով՝ երկու աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստ, լույսը մութից տարբերելու անընդունակություն (այսպես կոչված՝ բացարձակ կուրություն, երբ տեսողությունը հավասար է 0-ի)։ Գործնական և սոցիալական իմաստով կուրությունը լայն հասկացություն է. մարդը համարվում է կույր, եթե կորցնում է շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը և չի կարողանում առանց կողմնակի անձանց օգնության քայլել, թեկուզ լուսազգայությունը պահպանված է և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Տարբերում են կուրություն հասկացության հետևյալ ձևերը։

Կուրությունը 2 աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստն է՝ լույսը մթից տարբերելու անընդունակությունը. երբ տեսողությունը հավասար է 0-ի, կոչվում է բացարձակ կուրություն։ Տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կուրությամբ տառապող անձինք։ Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած լուսազգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ կարող են (չնայած դժվարությամբ) ինքնուրույն տեղաշարժվել։ Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում։ Արտադրական կուրությունը տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, որ մարդ չի կարողանում աշխատել անգամ ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ և շարունակել մասնագիտկան գործունեությունը։ Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածին կուրությունը կապված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ։ Ձեռքբերովի կուրությունը նախկինում առաջանում էր հատկապես ծաղիկ հիվանդությունից։ Իսկ ներկայումս դրա հաճախակի պատճառներից են աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զարգացող կարճատեսությունը, աչքի ու գանգագլխուղեղային վնասվածքները, վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ տրախոման)։ Այնուհանդերձ, կուրությունը հաճախ առաջանում է գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանքով։ Ուստի շատ կարևոր են հատկապես արտադրական և գյուղատնտեսական վնասվածքների կանխարգելման միջոցառումները, գլաուկոմայի կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումն ու բուժումը։ Հայաստանում կազմակերպված է աչքի ծանր հիվանդություններ (գլաուկոմայի հանգեցնող) կրած անձանց դիսպանսերային հսկողություն։ Թույլ տեսնող և կույր երեխաների համար կազմակերպվում է ընդհանուր կրթություն, հատուկ դպրոցների ցանց, որտեղ կիրառվում է ֆրանսիացի մանկավարժ Լ. Բրայլի ստեղծած տպատառը (Բրայլյան գիր)։ Բոլոր երկրներում գործում են կույրերի միավորումներ, որոնք կազմակերպում են կույրերին աշխատանքի տեղավորելու, մասնագիտական ուսուցման, կրթության և աշխատանքային հարմարանքների հարցերը։ Շատ կույրեր զբաղված են նաև մտավոր աշխատանքով (ուսուցիչներ են, բուհերի դասախոսներ, գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ)։ Կան տաղանդավոր կույր դերասաններ, բանաստեղծներ, երգահաններ ու երգիչներ։

Աշխարհահռչակ կույրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրության ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային կուրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է գործնականորեն կույր անձանց՝ տեսողության սրության խիստ նվազմամբ (մինչև 0, 02)։

Արտադրական կուրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ տեսողությունը թուլանում է այն աստիճան, որ մարդը չի կարող աշխատել ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ։

Մասնագիտական կուրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ տվյալ անհատը չի կարող շարունակել նախկին աշխատանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (1972) աշխարհում հաշվվում էր 10-15 միլիոն կույր։ Կուրության հիմնական պատճառներն են՝ գլաուկոման, տրախոման և աչքի վնասվածքները։ Նախահեղափոխական Ռուսաստանում կուրությունն առավելապես առաջանում էր ծաղիկ հիվանդությունից։ Տնտեսապես զարգացած երկրներում կուրությունն առաջանում է աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումներից (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զարգացող կարճատեսությունից, աչքի վնասվածքներից։ Որոշ երկրներում կուրությունը պայմանավորված է վարակիչ և մակաբուծական հիվանդություններով։ Տրախոմայով ախտահարվածների թիվն աշխարհում 500 միլիոն է, որից մոտ 2 միլիոն կույր են։ ԽՍՀՄ-ում 1968 թվականից տրախոման լրիվ վերացվել է։ Ինդուստրիալ երկրներում, ուր հաճախ են լինում արտադրական վնասվածքները, մեծ տոկոս է կազմում տղամարդկանց կուրությունը։ Կանխարգել ու պայքար տրավմատիզմի և կուրություն առաջացնող հիվանդությունների դեմ։ ԽՍՀՄ-ում կիրառում են գլաուկոմայի վաղ ախտորոշման մեթոդներ և գլաուկոմայով հիվանդների դիսպանսերային հսկողություն։ Աչքի վիրաբուժության ժամանակակից հաջողությունները հնարավորություն են տալիս տեսողությունը որոշ չափով վերականգնել։ Կույրերի և թույլ տեսողությամբ երեխաների ուսուցման նպատակով ԽՍՀՄ-ում ստեղծվել են միջնակարգ և ութամյա հանրակրթական դպրոցներ։ Հրատարակվում են ուսումնական, գեղարվեստական գրքեր և ամսագրեր՝ տպագրված Լ.Բրայլի ռելիեֆակետային համակարգով։ Ստեղծված են ձայնագրման հատուկ ստուդիաներ։ Կույրերի ընկերության ուսումնա-արտադրական ձեռնարկություններում դեռահաս և հասուն տարիքի կույրերը ստանում են պրոֆեսիոնալ-արտադրական կրթություն։ 1925 թվականին կազմակերպվել է Կույրերի համառուսաստանյան ընկերություն, նույնանման ընկերություններ են գործում նաև միութենական մյուս հանրապետություններում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 36