Կրմեն
Արտաքին տեսք
(Վերահղված է Կռմենից)
Գյուղ | ||
---|---|---|
Կրմեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Երիցվանք (համայնք, Քաշաթաղի շրջան) | Երիցվանք | |
ԲԾՄ | 375 մետր | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կրմեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 95 կմ հարավ-արևելք՝ Հակարի գետի ստորին հոսանքի աջ ափին[2]։
Ամիրյան, Երվանդակերտ և Երիցվանք գյուղերի հետ միասին կազմում է Երիցվանք համայնքը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով[3]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 26 մարդ է։ 2015 թվականին ուներ 45 մարդ, կար 10 տնտեսություն[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 32 | 30 | 23 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. էջ 302.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |