Մշենի (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշենի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մշենի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Մշենի (համայնք, Քաշաթաղի շրջան) | Մշենի համայնք | |
Մակերես | 2236,6 կմ² | |
Բնակչություն | 92 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մշենի, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 82 կմ հեռավորության վրա։
Համայնքում ընդգրկված է Արվական գյուղը։ Արվական գյուղում բնակվում է 61 մարդ, կա 16 տնտեսություն։
Միշնի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը բարձր լեռնային է, ունի 2236,6 հա տարածք, որից 769,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 1331,8 հա անտառային հողեր։ Մշենի համայնքի սահմանային գոտով հոսում է Ղոչազսու գետը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Մշենի համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 92 մարդ, կար 27 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 83 | 87 | 78 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձանն է՝ ամրոց (մ.թ.ա. 2-1 հազ.)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում էին 23 աշակերտներ, Արվական գյուղի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 8 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 825
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 368.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|