Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում` սարահարթին, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 115 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոմայրուղու վրա։
Գյուղն հիմնադրվել է 1920-ականներին։ Հիմնական բնակիչները եղել են ղալաջուղցիները, ովքեր թողնելով ձորում գտնվող իրենց հին բնակավայրը բարձրացել և նոր գյուղ են հիմնել բարձր լեռնային գոտում։ Սառնակունքից 10 կմ հս-արևելք առկա են մ.թ.ա. VIII-VII հազ. ժայռապատկերներ, որոնք ապացուցում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Գյուղի հյուսիսարևելյան մասում տեղակայված են եղել Ձկնարած, Բերդ, Բերդաշեն և Մուխրաբակ ավերակ գյուղերը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սառնակունքի մշտական բնակչությունը կազմել է 474, առկա բնակչությունը՝ 444 մարդ[2]։ Բնակիչները հայեր են[3][4], որոնց նախնիները եկել են Նախիջևանից, Ջուղայից, նախկին Ղալաջուղ գյուղից և Սիսիանից[4]։ Ստորև ներկայացված է Բռնակոթ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 189)։