Խորձոր (Սյունիքի մարզ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Խորձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Բայդաշ | ||
ԲԾՄ | 750 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 18[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | խորձորեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Խորձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Խորձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Բայդաշ անունով։ Խորձոր է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևելք՝ բարձր ձորալանջին, ծովի մակարդակից մոտ 750 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խորձորի մշտական բնակչությունը կազմել է 18, առկա բնակչությունը՝ 6[2]։ 20-րդ դարի առաջին կեսին եղել է ադրբեջանաբնակ[4]։ Ստորև ներկայացված է Խորձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 2011 | 2022 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 87 | 27 | 42 | 60 | 18 | 5 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 588