Որոտան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Որոտան (այլ կիրառումներ)
Որոտան | |
---|---|
Որոտանը Սիսիան քաղաքում | |
Բնութագիր | |
Երկարություն | 178 կմ |
Ավազանի մակերես | 5650 կմ² |
Ջրի ծախս | 21,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ և Ծալք |
Գետաբերանի տեղակայում | Արաքս[1] և Հագարի |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղանձ, Ձորտուն, Աղմեշտի, Արագլիլիջուր, Արգելաձոր, Բռնակոթ, Գիժգետ, Դալիգետ, Դժոխաձոր, Զորզոր, Զևու գետ, Խնձորեսկ, Խոտ, Հարսնաջուր, Ճաշունի, Մադան, Միլիցաթոռ, Շամբ, Շառաչող, Շաքի, Շենաթաղ, Շվարիգետ, Ջուխտակն, Սառնակունք, Վարարակ, Աղանձուգետ, Քաշունի, Գյուղրվանց, Բուղուր, Սիմեոն կաթողիկոսի խաչքար, Սիսիան, Ուղտիաչք, Տափաձոր և Աղսու |
Երկիր | Հայաստան, Արցախի Հանրապետություն[Ն 1] |
Երկրամաս | Սյունիքի մարզ, Քաշաթաղի շրջան[Ն 2] |
Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, Բարկուշատ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը[2][3]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Ծալք լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, Հայաստանի սահմաններում 2300 կմ2։
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։
Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։
Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։
Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ[4]։
Որոտանի ավազանի մեջ մտնող գետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղբաշգետ - երկարությունը՝ 10 կմ
- Այրիգետ - երկարությունը՝ 23 կմ
- Արագլիջուր - երկարությունը՝ 16 կմ
- Բռնակոթ - երկարությունը՝ 15 կմ
- Գիժգետ - երկարությունը՝ 10 կմ
- Զայ - երկարությունը՝ 14 կմ
- Զորզոր - երկարությունը՝ 12 կմ
- Լորագետ - երկարությունը՝ 23 կմ
- Կըշկոշտի - երկարությունը՝ 10 կմ
- Ձկնարածի - երկարությունը՝ 16 կմ
- Ղուռիգետ - երկարությունը՝ 17 կմ
- Մադան - երկարությունը՝ 13 կմ
- Միլիցաթոռ - երկարությունը՝ 12 կմ
- Մուխուրթորյան - երկարությունը՝ 18 կմ
- Նորավան - երկարությունը՝ 20 կմ
- Շաղատ - երկարությունը՝ 10 կմ
- Շամբ - երկարությունը՝ 12 կմ
- Շաքի - երկարությունը՝ 17 կմ
- Սալվարդ - երկարությունը՝ 12 կմ
- Սառնակունք - երկարությունը՝ 14 կմ
- Սիսիան - երկարությունը՝ 33 կմ
- Սուլթանլու - երկարությունը՝ 14 կմ
- Վաղատնի - երկարությունը՝ 12 կմ
- Ուղտիաչք - երկարությունը՝ 10 կմ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի Քարվաճառը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի Քարվաճառը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.geokniga.org/bookfiles/geokniga-geologiya-sssr-tom-43-geologicheskoe-opisanie-armyanskaya-ssr-avsidorenko-atasl.pdf
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 162 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 97 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 185 — 804 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որոտան» հոդվածին։ |
|