Jump to content

Համակարգիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՍԱյի «Կոլամբիա» գերհամակարգիչը։
Առաջին էլեկտրոնային, թվային, վերածրագրավորվող ԷՆԻԱԿ (ENIAC) համակարգիչը

Համակարգիչ, մեքենա, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։

Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են IBM ընկերության կողմից ԱՄՆ-ում 1941 թ. զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակից համակարգիչների էներգիայի ծախսին [1]։

Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով [2] զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «տեղեկատվական դարի» նշանը և սովորաբար մարդիկ «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։

Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։

Համակարգչի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ Համակարգչի սարքավորումները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  1. ներածման սարքեր
  2. արտածման սարքեր,
  3. մշակող սարքեր
  4. հիշող սարքեր։

Ներածման սարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղնաշարը հիմնական ներածման սարքն է, որի ստեղները բաժանվում են՝

  • Գործառույթային ստեղների՝ F1-F12, որոնք կատարում են որոշակի հրամաններ,
  • հատուկ ստեղների՝ Alt, Ctrl, Shift, որոնք օգտագործվում են որևէ ստեղնի հետ համատեղ,
  • սլաքի տողափոխման ստեղներ՝ ձախ, աջ, վերև, ներքև սլաքներ, որոնք սլաքը տեղափոխում են մեկ նշանով, Home, End, Page Up, Page Down, որոնք սլաքը տեղափոխում են համապատասխանաբար տողի սկիզբ, տողի վերջ, էջի սկիզբ, էջի վերջ, տառաթվային ստեղներ,
  • թվերի ստեղներ, որոնք աշխատում են երկու կարգով, եթե միացված է NumLock ստեղնը նրանք աշխատում են որպես թվեր, հակառակ դեպքում որպես սլաքի տեղափոխման ստեղներ։

Արտածման սարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիտորը և տպիչը տեղեկատվության արտածման հիմնական սարքերն են։

  • Մոնիտորը բնութագրվում է անկյունագծով և փիքսելների քանակով։ Լինում են 14,15,17,19,21 և այլն դյույմ անկյունագծով մոնիտորներ։
  • Տպիչը համակարգչի մեջ եղած տեղեկատվությունը անց է կացնում թղթի վրա։ Լազերային տպիչներն ամենաարագագործ և անաղմուկ աշխատող տպիչներն են։

Համակարգչում գործողությունները կատարում են թվաբանական սարքը և մշակիչը, այս երկուսին միասին անվանում են պրոցեսոր

Հիշող սարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչի հիշողությունը լինում է օպերատիվ կամ ժամանակավոր և արտաքին։

  • Օպերատիվ հիշողությանն անվանում են ժամանակավոր որովհետև համակարգիչն անջատելուց հետո այնտեղ եղած տեղեկատվությունը կորչում է։ Լինում են 512Mb-1Tb ծավալով օպերատիվ հիշող սարք;
  • Արտաքին հիշող սարքերն են կոշտ սկավառակը, լազերային սկավառակը, ֆլեշ կրիչը։ Կոշտ սկավառակը ծավալով ամենամեծն է և ամենարագագործը օպերատիվ հիշող սարքից հետո, ծավալով երկրորդը ֆլեշն է, լազերային սկավառակը։

Մկնիկը կատարում է օգնականի դեր ծրագրերը թողարկելու, տեղափոխելու, փակելու համար, նրանով կարող ենք նաև նկարել։ Տեղեկատվական ներածման սարքերի միջոցով մուտք է արվում հիշող սարք, այնտեղից անցնում է թվաբանական սարք, որտեղ մշակիչի օգնությամբ մշակվում է և փոխանցում հիշող սարք, որտեղից անցնում է արտածող սարքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1946-ին, ENIAC-ը սպառում էր մոտավորապես 174 կՎտ։ Համեմատության համար, սովորական անձնական համակարգիչը այսօր ծախսում է 1700 անգամ ավելի քիչ էներգիա, միջինում 100 Վտ մի փոքր շատ։ Ժամանակակից համակարգիչների Էներգիայի սպառում Պենսիլվանիայի համալսարանի կայքում Արխիվացված 2009-06-03 Wayback Machine
  2. Առաջին համակարգիչները, ինչպիսիք էին Colossus-ը և ENIAC-ը վայրկյանում կատարում էին 5-ից 100 գործողություն։ Ժամանակակից միկրոմշակիչները կարող են վայրկյանում կարարել միլլիարդավոր գործողություններ, և այդ գործողություններից շատերը ավելի բարդ և ավելի օգտակար են, քան առաջին համակարգիչների կատարասծ գործողությունները։