Հարություն Բաբայան
Հարություն Բաբայան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1975 (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հարություն Վիլիկի Բաբայան՝ (դեկտեմբերի 18, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Բաբայանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին, Երևանում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը։ Որակավորմամբ՝ անասնաբույժ։ 2009 թվականին ընդունվել է Երևանի մենեջմենտի համալսարան։ 2020 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրա՝ «կառավարման հոգեբանություն» մասնագիտությամբ։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2003 թվականներին եղել է «Թայեր» ՍՊԸ անվտանգության աշխատակից։ 2003-2007 թվականներին՝ «American Confidence Incorporation» ՍՊԸ անվտանգության աշխատակից։ 2008-2010 թվականներին՝ «Եվրովագեն» ՍՊԸ իրացման դեպարտամենտի տնօրեն։ 2010-2011 թվականներին եղել է «Նաթֆուդ» ընկերության գնումների և լոգիստիկայի բաժնի պետը։ 2011-2013 թվականներին եղել է «Ֆուդլիդեր» ընկերության ներմուծման, լոգիստիկայի և վաճառքի բաժնի տնօրենը։ 2014 թվականին եղել է փոքր և միջին բիզնեսի մարկետինգի և լոգիստիկայի գծով խորհրդատու` գինեգործության և պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար։ 2014 թվականին եղել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր։ 2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ։
2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։
Ընտանեկան կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է ունի երկու զավակ։